Գլխավոր տեղեկություն
Համար
N 748
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (09.01.2000-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1999.12.30/20(42)
Ընդունող մարմին
Առողջապահության նախարարություն
Ընդունման ամսաթիվ
08.12.1999
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
08.12.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.01.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

08.12.1999 թ.
ք. Երևան

N 748

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ, ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թ. օգոստոսի 3-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների առաջացման վերաբերյալ տեղեկատվության ընդունման, մշակման և հաղորդման գործընթացի օպերատիվությունը կատարելագործելու մասին» N 466 որոշման,

 

I. Հաստատում եմ`

 

1. Արտակարգ իրավիճակների (դեպքերի) մասին տեղեկությունների ներկայացման տիպային չափանիշները` հավելված N 1 (կցվում է):

2. Արտակարգ իրավիճակների առաջացման վերաբերյալ օպերատիվ տեղեկատվության հաղորդման գերատեսչական համակարգի սխեման` հավելված N 2 (կցվում է):

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կենտրոնական ապարատի օպերատիվ հերթապահության կանոնակարգը` հավելված N 3 (կցվում է):

4. Արտակարգ իրավիճակների մասին ներկայացվող զեկուցագրի ձևը` հավելված N 4 (կցվում է):

 

II. Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հատուկ ծրագրերի և արտակարգ իրավիճակների խնդիրները համակարգող նախարարի տեղակալին`

1.1. ապահովել օպերատիվ հերթապահությունների կազմակերպումը.

1.2. յուրաքանչյուր եռամսյակ Առողջապահության նախարարի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կոլեգիայի անդամների և վարչությունների պետերի տնային հերթապահությունների ժամանակացույցը.

1.3. եռամսյակը մեկ (անհրաժեշտության դեպքում ավելի հաճախ) հաստատել ՀՀ առողջապահության նախարարության քաղպաշտպանության հաղորդակցության և կապի միջոցների համարների ցանկն ու տվյալները (հեռախոս, հեռապատճեն, էլեկտրոնային փոստ և այն):

2. ՀՀ առողջապահության նախարարության գործերի կառավարչին` առողջապահության համակարգի ենթակառուցվածքների ղեկավարներին ապահովել սույն հրամանի II բաժնի 1.2 և 1.3 կետերում նշված ցանկերով և տվյալներով:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահական համակարգի ենթակառուցվածքների ղեկավարներին`

3.1. տեղերում կազմակերպել օպերատիվ հերթապահություններ.

3.2. յուրաքանչյուր ամիս ՀՀ առողջապահության նախարարության հատուկ ծրագրերի և արտակարգ իրավիճակների վարչություն ներկայացնել օպերատիվ հերթապահների կապի բոլոր տեսակների համարներն ու այլ տվյալները.

3.3. առաջնորդվել սույն հրամանով հաստատված հավելվածների դրույթներով:

4. ՀՀ առողջապահության նախարարության հատուկ ծրագրերի և արտակարգ իրավիճակների խնդիրները համակարգող նախարարի տեղակալին` ստանձնել սույն հրամանի կատարման հսկողությունը:


Նախարար`

Հ. Նիկողոսյան

 


Հավելված N 1

 

Համաձայնեցված է
ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ
իրավիճակների վարչության պետ
գեներալ-մայոր
___________ Վ. Հարությունյան
7 դեկտեմբերի 1999 թ.

Հաստատված է
ՀՀ առողջապահության նախարարության
8 դեկտեմբերի 1999 թ.
N 748 հրամանով

 

Արտակարգ իրավիճակների (դեպքերի) մասին տեղեկությունների ներկայացման տիպային չափանիշները

 

Արտակարգ իրավիճակների անվանումը Իրավիճակների չափանիշները Ներկայացվող տեղեկությունների բնույթը

I. Տեխնածին բնույթի

1.

 Վթարներ, որոնց հետևանքով արտահանվում են մանրէներ  (կենսաբանական), վտանգավոր նյութեր
- արդյունաբերական
կազմակերպություններում
- գիտահետազոտական
հիմնարկներում
- տրանսպորտային
միջոցներով նյութեր
տեղափոխելու ժամանակ

Առաջացել է ախտածին մանրէներով և կենսաբանական վտանգավոր այլ միջոցներով, մարդկանց, կենդանիների և բուսական աշխարհի վարակման վտանգ: Աղետի փաստի հետևանքների և նրանց վերացմանն ուղղված կազմակերպված աշխատանքների մասին:
2.  Վթարներ կենսաապահովման համակարգում`
- ջրամաքրման կառույցներում
Տեխնոլոգիական գործընթացի խանգարումների դեպքում, որոնք կարող են առաջացնել համաճարակների բռնկման վտանգ: -»-

II. Տարերային բնույթի

3.  Հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդություններ Ցանկացած բնույթի զանգվածային հիվանդության դեպքեր: 10-ից ավելի ջերմող հիվանդներ, որոնց հիվանդությունները ախտորոշված չեն: Հատուկ վտանգավոր հիվանդությունների (խոլերա, ժանտախտ, բնական ծաղիկ)` յուրաքանչյուր կասկածի դեպքում: -»-
4.  Համաճարակներ Մահացության կամ հիվանդության թիվը գերազանցում է ՀՀ միջին վիճակագրական տվյալները 3 և ավելի անգամ: -»-
5.  Էպիզոոտիա Կենդանիների մոտ այն հիվանդությունների բռնկման դեպքում, որոնք վտանգ են ներկայացնում մարդկանց համար: Խոշոր եղջերավոր անասունների, խոզերի զանգվածային անկման դեպքում: -»-
6.  Էպիֆիտոտիա Բույսերի զանգվածային ոչնչացում, որոնք վտանգ են ներկայացնում մարդկանց համար: -»-


ՀՀ առողջապահության նախարարի
տեղակալ`

Ա. Զեյնալյան

     

 

Հավելված N 2

 


Հաստատված է
ՀՀ առողջապահության նախարարության
8 դեկտեմբերի 1999 թ.
N 748 հրամանով

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՊԵՐԱՏԻՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ

 

 

Ներմուծեք նկարագրությունը_18599


ՀՀ առողջապահության նախարարի
տեղակալ`

Ա. Զեյնալյան

 

Հավելված N 3

 


Հաստատված է
ՀՀ առողջապահության նախարարության
8 դեկտեմբերի 1999 թ.
N 748 հրամանով

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ՕՊԵՐԱՏԻՎ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅԱՆ

 

I. Ընդհանուր դրույթները

 

1. Սույնով կանոնակարգվում է ՀՀ առողջապահության նախարարության կենտրոնական ապարատի օպերատիվ հերթապահության աշխատակազմի գործունեության կարգը:

2. ՀՀ առողջապահության նախարարության կենտրոնական ապարատի օպերատիվ հերթապահությունը շուրջօրյա հերթափոխային ծառայություն է:

2.1. Հերթապահների աշխատակազմը հաստատվում է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության (այսուհետև` ԱԻԲՊ) շտաբի պետի կողմից և ունի ղեկավար:

3. ՀՀ առողջապահության նախարարության կենտրոնական ապարատի օպերատիվ հերթապահության աշխատակազմը ձևավորում է բարձրագույն բժշկական կրթության և կառավարչական փորձ ունեցող անձանցից:

3.1. Հերթապահը մշտապես պետք է գտնվի ՀՀ առողջապահության նախարարության շենքում նրա համար հատկացված աշխատասենյակում, որն ապահովված է կայուն կապով:

4. Հերթապահությունն իրականացվում է`

4.1. աշխատանքային օրերին` ժամը 18.00-ից մինչև հաջորդ օրվա ժամը 9.00.

4.2. շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերին` ժամը 9.00-ից մինչև հաջորդ օրվա ժամը 9.00*:

5. Ազդանշանները, հրամանները, հանձնարարականներն ու տեղեկատվություններն օպերատիվ հերթապահության աշխատակազմը ընդունում և փոխանցում է`

- հեռախոսային կապի միջոցով,

- գրավոր ձևով:
_______________

* Աշխատանքային օրերին 9.00-ից մինչև 18.00 ՀՀ առողջապահության նախարարության հերթապահի պարտականություններն իրականացնում է նախարարի օգնականը կամ այն անձը, որը փոխարինում է նրան:

 

II. Հերթապահ բժիշկների աշխատակազմի խնդիրները

 

6. Տարերային աղետների, տեխնածին բնույթի վթարների և այլ արտակարգ իրավիճակների անմիջական սպառնալիքի կամ առաջացման վերաբերյալ ահազանգ ստանալու դեպքում` հանրապետության բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման նպատակով, սահմանված ազդանշանների համաձայն, ապահովել հրամանների և հրահանգների ընդունումն ու հաղորդումը համապատասխան կատարողներին:

 

III. Հերթապահի պարտականությունները

 

7. Հերթապահը պարտավոր է`

7.1. Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների առաջացման վերաբերյալ տեղեկատվություն ստանալու դեպքում անհապաղ տեղեկացնել ՀՀ առողջապահության նախարարության ղեկավարությանը:

7.2. Նախարարության ղեկավարության հանձնարարությամբ ցուցումներ (հանձնարարականներ) տալ`

ա) Երևանի «Շտապ օգնության» ծառայությանը` «հավաք» ազդանշանով ապահովել նախարարության կենտրոնական ապարատի (համաձայն հաստատված ցուցակի*) աշխատողների հավաքը, ըստ բանավոր հրահանգի համապատասխան վայրում:

բ) Բուժհիմնարկների (անկախ կազմակերպչական-իրավական ձևերից) տնօրեններին, նրանց բացակայության դեպքում տեղակալներին, ինչպես նաև ստորաբաժանումների վարիչներին` տուժածներին, հիվանդներին առաջնահերթ բժշկական օգնության իրականացման վերաբերյալ:

գ) Նախարարության համապատասխան վարչության պետերին` կազմակերպել հիվանդների, տուժածների մասնագիտական բժշկական օգնություն:

7.3. Ընդունել հերթապահության փաստաթղթերը և հերթապահության սենյակի գույքը (համաձայն փաստաթղթերի ցանկի և գույքի ցուցակի):

7.4. Ստուգել կապի տեխնիկական միջոցների անխափան աշխատանքը, անսարքությունների դեպքում գործնական միջոցներ ձեռնարկել դրանց վերացման ուղղությամբ:

7.5. Ծանոթանալ նախորդ հերթապահի ստացած հրահանգներին ու տեղեկություններին, այդ ուղղությամբ ղեկավարության տված ցուցումներին ու հանձնարարականներին և դրանց կատարման ընթացքին:

7.6. Հստակ գիտենալ սահմանված ազդանշանները և համապատասխան ազդանշան ստանալու դեպքում հերթապահ անձնակազմի գործողությունների կարգը:

7.7. Հերթապահության չներկայանալու դեպքում, հերթապահությունը ստանձնելուց առնվազն 3 ժամ առաջ, այդ մասին հայտնել հերթապահ բժիշկների աշխատակազմի ղեկավարին:
_______________

* Ցուցակը հաստատվում է ՀՀ առողջապահության նախարարության ԱԻԲՊ հարցերը համակարգող նախարարի տեղակալի հրամանով:

 

7.8. Փոխարինող հերթապահի չներկայանալու դեպքում շարունակել իր ծառայողական պարտականությունները **:

7.9. Ընդունված և փոխանցված հրամանները, հանձնարարականները, տեղեկատվությունները գրանցել հերթապահության հատուկ մատյանում:

8. Հերթապահի հանձնարարականները, որոնք բխում են ՀՀ առողջապահության նախարարության ղեկավարության հրահանգներից, ենթակա են պարտադիր կատարման բժշկական սպասարկում իրականացնող ՀՀ առողջապահության համակարգի բոլոր մարմինների և հիմնարկների համար:

 

IV. Հերթապահ բժիշկների աշխատակազմի ղեկավարի իրավունքները ԵՎ պարտականությունները

 

9. Օպերատիվ հերթապահության աշխատակազմի ղեկավարը պարտավոր է`

9.1. հերթապահներին ծանոթացնել հերթապահությունների հետ առնչվող սույն կանոնակարգի, առողջապահության նախարարության համապատասխան հրամաններին և այլ նորմատիվ ակտերին.

9.2. Կազմել ամենամսյա հերթապահությունների ժամանակացույց և ներկայացնել հաստատման ԱԻԲՊ շտաբի պետին.

9.3. Ապահովել հերթապահությունների կատարումը.

9.4. Հերթապահի չներկայանալու դեպքում` ապահովել փոխարինող անձով:

 

V. Այլ դրույթներ

 

1. Հերթապահությունները կազմակերպվում, կոորդինացվում և վերահսկվում են ՀՀ առողջապահության նախարարության ԱԻԲՊ շտաբի պետի տեղակալի կողմից:

2. Հերթապահության գրաֆիկում փոփոխությունները կատարվում են միայն ՀՀ առողջապահության նախարարության ԱԻԲՊ շտաբի պետի թույլտվությամբ:


ՀՀ առողջապահության նախարարի
տեղակալ, ԱԻԲՊ շտաբի պետ`

Ա. Զեյնալյան


_______________

** Այդ դեպքում հերթապահ խմբի ղեկավարի կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ, իր ծառայությունն ավարտած հերթապահին փոխարինելու համար, ինչպես նաև կատարվում է ծառայողական քննություն:

 

Հավելված N 4

 


Հաստատված է
ՀՀ առողջապահության նախարարության
8 դեկտեմբերի 1999 թ.
N 748 հրամանով

Զ Ե Կ ՈՒ Ց Ա Գ Ի Ր
 
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ
 
Արտակարգ իրավիճակների օրը _________ ժամը (տեղական ժամանակով) ____________
 
Արտակարգ իրավիճակի անվանումը ______________________________________
 
Դեպքի վայրը ____________________________________________________
 
Օբյեկտի անվանումը _______________________________________________
 
Տուժածների (այդ թվում զոհերի) թիվը ____________________________________
 
Արտակարգ իրավիճակի բնութագիրը և ծավալները _____________________________
 
_____________________________________________________________
 
_____________________________________________________________
 
_____________________________________________________________
 
Արտակարգ իրավիճակի ազդեցությունը տնտեսության այլ ոլորտների աշխատանքների վրա _____
 
_____________________________________________________________
 
_____________________________________________________________
 
_____________________________________________________________
 
_____________________________________________________________
 
Հնարավոր է արդյոք վերացնել արտակարգ իրավիճակի հետևանքները սեփական ուժերով`
 
այո _____ ոչ _______
 
Լրացուցիչ պահանջվող ուժերը և միջոցները _________________________________
 
_____________________________________________________________
 
_____________________________________________________________
 
_____________________________________________________________
 
Արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման ուղղությամբ կատարված աշխատանքների
 
կարճ բնութագիրը ____________________________________________
 
_____________________________________________________________
 
Զեկուցագիրը ստորագրողի պաշտոնը, անունը, ազգանունը, հեռախոսի համարները, կապի
 
հնարավոր միջոցների տվյալները _______________________________________
 
_____________________________________________________________

 

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության  նախարարության կողմից
20 դեկտեմբերի 1999 թ.
Պետական գրանցման թիվ 10099165

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան