«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
7 փետրվարի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 10203080
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
7 փետրվարի 2003 թ. |
N 67-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԸ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1917-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրության» 8-րդ կետի իթ) ենթակետի համաձայն.
Հրամայում եմ՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետի կարգադրությունների գրանցման գրանցամատյանի վարման կարգը (հավելված 1):
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետի կարգադրությունների գրանցման գրանցամատյանի ձևը (հավելված 2):
Նախարար՝ |
Դ. Հարությունյան |
Հավելված N 1
Հաստատված է ՀՀ արդարադատության նախարարի 2003 թվականի փետրվարի 7-ի թիվ 67-Ն հրամանով |
Կ Ա Ր Գ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետի կարգադրությունների (այսուհետ` կարգադրություն) գրանցման գրանցամատյանի վարման հետ կապված հարաբերությունները:
2. Կարգադրության պետական գրանցումն իրականացվում է պետական գրանցման գրանցամատյանում (այսուհետ՝ գրանցամատյան) համապատասխան գրառում կատարելու միջոցով:
3. Գրանցամատյանում ըստ հերթականության գրառվում են՝
ա) կարգադրության համարը.
բ) կարգադրության վերնագիրը.
գ) կարգադրության ստորագրման տարին, ամիսը, ամսաթիվը։
Գրանցամատյանում կարող են կատարվել նաև այլ գրառումներ:
4. Գրանցամատյանում գրանցման համարների հերթականությունը վերսկսվում է յուրաքանչյուր տարվա հունվարի մեկից:
5. Գրանցամատյանում գրառումները պետք է արվեն առանց կրճատումների, ջնջումների և տողեր բաց թողնելու, պարզ ու ընթեռնելի ձեռագրով: Գրանցամատյանում նշումները պետք է կատարվեն գրիչով:
6. Գրանցամատյանը խիստ հաշվառման փաստաթուղթ է: Այն պետք է լինի կարված (ժապավենված), իսկ թերթերը՝ համարակալված:
7. Թերթերի քանակը պետք է հաստատվի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության կնիքով:
Հավելված N 2
Հաստատված է ՀՀ արդարադատության նախարարի 2003 թվականի փետրվարի 7-ի թիվ 67-Ն հրամանով |
Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Կարգադրության համարը |
Կարգադրության վերնագիրը |
Կարգադրության ստորագրման տարին, ամիսը, ամսաթիվը |
Այլ գրառումներ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|