ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ 29 հոկտեմբերի 2001 թ. N 597
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 954 ՈՐՈՇՄԱՆ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության օրենքների և նորմատիվ իրավական ակտերի ոչ պաշտոնական հրատարակման, բազմացման կամ պաշտոնական վերահրատարակման կարգը հաստատելու մասին» թիվ 954 որոշումը, ինչպես նաև նշված որոշման պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 8-ի թիվ 954 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության օրենքների և նորմատիվ իրավական ակտերի ոչ պաշտոնական հրատարակման, բազմացման կամ պաշտոնական վերահրատարակման կարգ»-ով սահմանված ՀՀ արդարադատության նախարարության գործառույթների իրականացման պարտականությունները դնել ՀՀ արդարադատության նախարարության օրենսդրական հարցերի վարչության վրա:
2. ՀՀ արդարադատության նախարարության օրենսդրական հարցերի վարչությանը` 1-ամսյա ժամկետում մշակել և ՀՀ արդարադատության նախարարի հաստատմանը ներկայացնել «Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական վերահրատարակման ենթակա իրավական ակտերի տեքստերի համաձայնեցման» կարգը:
|
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
30 հոկտեմբերի 2001 թ.
Պետական գրանցման թիվ 10201166