Գլխավոր տեղեկություն
Համար
N 632
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (30.10.2000-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2000.10.20/14(56)
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
09.10.2000
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
09.10.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.10.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

09.10.2000 թ.

 

N 632

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-Ի N 523 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի նոյեմբերի 14-ի N 532 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության 5-րդ կետի «ժզ» ենթակետի համաձայն

 

Հրամայում եմ`

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2000 թվականի օգոստոսի 5-ի «Հայաստանի Հանրապետության պետական նոտարական գրասենյակների կողմից նոտարական գործողություններ կատարելու կարգի մասին հրահանգը հաստատելու մասին» N 523 հրամանում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

1. Հրամանի 2-րդ կետում «2000 թվականի հոկտեմբերի 1-ից» բառերը փոխարինել «2001 թվականի հունվարի 1-ից» բառերով:

2. Հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական նոտարական գրասենյակների կողմից նոտարական գործողություններ կատարելու կարգի մասին հրահանգում»`

ա) 109 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`

«Եթե պետական գրանցման ենթակա իրավունքների վերաբերյալ գործարքը վավերացվելուց նրանում կատարվել և նոտարական կարգով վավերացվել են փոփոխություններ, ապա այդ փոփոխություններին առնչվող կամ դրանից բխող գործարքները կարող են վավերացվել միայն, եթե ներկայացվեն փոփոխությունների գրանցման մասին համապատասխան մարմնի տեղեկանքը»:

բ) 122 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով`

«Գործարքներում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու, ինչպես նաև հաջորդող գրավի պայմանագրի վավերացման ժամանակ նոտարը պարտավոր է պահանջել այն բոլոր փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ կլինեին համապատասխան գործարքի վավերացման համար:

Գրավ դրված գույքը կարող է դառնալ այլ գրավի առարկա (հաջորդող գրավ) անկախ այն հանգամանքից թե գրավառուն նույն անձն է, թե տարբեր անձինք են»:

գ) 179 կետի 2-րդ պարբերության մեջ «նա փաստացի» բառերից հետո լրացնել «ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում» բառերով:

դ) 182 կետից հանել «Ըստ օրենքի» բառերը:

ե) 186 կետի 1-ին պարբերությունից հանել վերջին նախադասությունը:

զ) 186 կետի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Ժառանգության վկայական տալիս չի պահանջվում այդ գույքի` այդ թվում նաև անշարժ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ անշարժ գույքի նկատմամբ իրավունքները գրանցող մարմնի կողմից համապատասխան տեղեկանք: Եթե անգամ գույքի նկատմամբ օրենքով սահմանված կարգով դրված է կալանք կամ արգելանք, ապա ժառանգության իրավունքի վկայագիրը տրվում է: Այս դեպքում նոտարը պարտավոր է ժառանգներին տեղեկացնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված նրանց պատասխանատվության մասին` համապատասխան նշում կատարելով ժառանգության իրավունքի վկայագրի վրա կամ այդ մասին գրավոր ծանուցելով ժառանգին»:

 

Դ. Հարությունյան

 

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
9 հոկտեմբերի 2000 թ.
Պետական գրանցման թիվ 10200102