Գլխավոր տեղեկություն
Համար
116-026/223
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (18.11.1999-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1999.11.08/16(38)
Ընդունող մարմին
Տրանսպորտի և կապի նախարարություն
Ընդունման ամսաթիվ
20.09.1999
Ստորագրող մարմին
Տրանսպորտի և կապի նախարար
Ստորագրման ամսաթիվ
20.09.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.11.1999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

20.09.1999 թ.
ք. Երևան

116-026/223

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ, ՄԻՋՄԱՐԶԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ (ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ) ԵՐԹՈՒՂԻՆԵՐԸ ՓՈԽԱԴՐՈՂՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ, ՄԻՋՄԱՐԶԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ (ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ) ԵՐԹՈՒՂԻՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տրանսպորտի մասին« ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի (ե) և (զ) կետերով և ելնելով ուղևորափոխադրումների միասնական համակարգի կազմակերպման անհրաժեշտությունից

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել`

1.1. Հայաստանի Հանրապետության միջպետական, միջմարզային ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղիների ցանկը (կցվում է):

1.2. Հայաստանի Հանրապետությունում միջպետական, միջմարզային ավտոբուսային երթուղիները փոխադրողներին հատկացնելու մրցութային կարգը (կցվում է):

2. Հանձնարարել`

2.1. ՀՀ տրանսպորտի նախարարության ավտոտրանսպորտի (Հ. Համբարձումյան) վարչությանը և իրավաբանական (Ս. Հայրապետյան) վարչությանը սահմանված կարգով սույն հրամանով հաստատված մրցութային կարգը ներկայացնել գրանցման ՀՀ արդարադատության նախարարություն:

2.2. ՀՀ տրանսպորտի նախարարության աշխատակազմի մամլո քարտուղար Գ. Դավթյանին` սույն հրամանը լուսաբանել զանգվածային լրատվության միջոցներով:

3. Սույն հրամանի կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել ավտոտրանսպորտի վարչության (Հ. Համբարձումյան) վրա:

4. Հրամանի կատարման հսկողությունը դնել նախարարի տեղակալ Ա. Գրիգորյանի վրա:

 

Նախարար

Ե. Զախարյան

 

Կ Ա Ր Գ
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ, ՄԻՋՄԱՐԶԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ (ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ) ԵՐԹՈՒՂԻՆԵՐԸ ՓՈԽԱԴՐՈՂՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ
 
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
 
Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային սպասարկումներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին (ֆիզիկական և իրավաբանական անձանց) մրցութային կարգով, ավտոկայարաններից և այլ ուղևորափոխադրումների համար նախատեսված տարածքներից ՀՀ տրանսպորտի նախարարի կողմից հաստատված միջպետական, միջմարզային երթուղիներում ընդգրկելու գործընթացը:
 
2. ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԵՎ ՆՐԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
 
2.1. Մրցութային հանձնաժողովը ստեղծվում է ՀՀ տրանսպորտի նախարարի հրամանով:
2.2. Մրցութային հանձնաժողովը հրապարակայնորեն հայտարարում է մրցույթի անցկացման մասին, ընդունում է հայտեր (հավելված 1), նախապատրաստում և իրականացնում է մրցույթը, որոշում է մրցույթի հաղթողին:
2.3. Մրցութային հանձնաժողովը չի կարող սահմանափակել (այդ թվում և օտարերկրյա) տնտեսավարող սուբյեկտների մրցույթին մասնակցելու իրավունքը, եթե դա նախատեսված չէ ՀՀ օրենսդրությամբ:
 
3. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ
 
3.1. Մրցույթը սկսելուց առնվազն 10 օր առաջ մրցութային հանձնաժողովը մամուլում կամ զանգվածային լրատվության այլ միջոցներում հրապարակում է համապատասխան տեղեկատվություն մրցույթի պայմանների մասին` որտեղ նշվում է`
- մրցույթով հատկացվող երթուղիների ցանկը և անվանումները (հավելված 2).
- մասնակիցներին ներկայացվող պահանջները (հավելված 3).
- մրցույթի մասնակցի գրանցման վճարի չափը, պայմանները (հավելված 4).
- մրցույթով հատկացվող երթուղիներին նախապես ծանոթանալու հնարավորությունները և կարգը.
- հայտի ներկայացման վերջին ժամկետը.
- մրցույթի անցկացման օրը, ժամը և տեղը.
- հեռախոսահամար, որով կարելի է ստանալ լրացուցիչ տեղեկություններ:
 
4. ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂԻՆ ՈՐՈՇԵԼՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
 
4.1. Մրցույթին մասնակցում է այն սուբյեկտը, որը բավարարում է սույն կարգի հավելված 3-ի 1 կետի բոլոր պահանջները:
4.2. Առավելություն կստանա այն մասնակիցը, որը կառաջարկի լավագույն շարժակազմ (որոշվում է համապատասխանորեն հավաքված բալերով), սպասարկման (փոխադրավարձի) նվազագույն գին, հավասար բալերի դեպքում հաղթողը որոշվում է քվեարկության միջոցով:
Մրցույթի հաղթողի վերաբերյալ որոշումն ընդունելուց հետո հանձնաժողովը կազմում է արդյունքների մասին ամփոփ արձանագրություն 3 օրինակով, որի մեկ օրինակը ուղարկվում է «Հայավտոկայարան» ՊՓԲԸ, մյուս օրինակը մնում է հանձնաժողովի մոտ: Մասնակիցներից յուրաքանչյուրը ստանում է մեկական օրինակ:
4.3. Մրցույթի մասնակիցը կարող է մինչև մրցույթի օրը իր հայտը ետ վերցնել` այդ մասին գրավոր տեղյակ պահելով մրցութային հանձնաժողովին:
 
5. ՈՐՈՇՄԱՆ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
 
Մրցույթի արդյունքները մասնակիցների կողմից կարող են բողոքարկվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
 
6. ՄՐՑՈՒՅԹԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՄԱՐԵԼԸ
 
6.1. Մրցույթը համարվում է չկայացած, եթե`
- սահմանված ժամկետներում հանձնաժողովը նշված պայմաններին բավարարող ոչ մի առաջարկ չի ստացել.
- մրցույթի անցկացման ժամանակ խախտվել է սույն կանոնների պահանջները:
 
7. ԵՐԹՈՒՂԻՆ ՍՊԱՍԱՐԿԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԿԱՐԳԸ
 
Որոշումը ստանալուց հետո 10 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության և մրցույթի հաղթողի միջև կնքվում է երթուղու սպասարկման պայմանագիր:
Եթե հաղթող ճանաչված սուբյեկտը 10 օրվա ընթացքում չի կնքում երթուղու սպասարկման պայմանագիրը, մրցույթի արդյունքները համարվում են անվավեր:
Մրցույթում հաղթած տնտեսավարող սուբյեկտի հետ կնքված պայմանագրում հաստատված սպասարկման գինը ենթակա է փոփոխման` միայն հանձնաժողովի հետ համաձայնեցնելուց հետո:
 

Հավելված 1

 
ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
 
Հ Ա Յ Տ
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ, ՄԻՋՄԱՐԶԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ (ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ) ԵՐԹՈՒՂԻՆԵՐԸ ՓՈԽԱԴՐՈՂՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ
 
Հայտատու ______________________________________________________

ֆիզիկական կամ իրավաբանական անձի անվանումը, հասցեն, հեռախոսը

_____________________________________________________________
Խնդրում եմ ընդգրկել _____________________ համար ______________ երթուղում

ավտոբուսային կամ միկրոավտոբուսային

 
մրցույթին մասնակցելու հայտը:
 
Կից ներկայացնում եմ հետևյալ տվյալները և փաստաթղթերի պատճենները`
 
1. Պետ. ռեգիստրի վկայականի N ___________
 
2. Լիցենզիայի N __________ և տրման օրը ____________ 199 թ.
 
3. Վճարային փաստաթուղթ N ________
 
4. Վարորդների ԱԱՀ-ը և մեքենաների տեխնիկական տվյալները`
 

N

ԱԱՀ

մակնիշ

Պ/հ

Սեփականության
 ձևը

1

       

2

       

3

       

4

       

5

       

6

       

7

       

8

       

9

       

10

       

11

       

12

       

13

       

14

       

15

 

 

 

 

16

 

 

 

 

17

 

 

 

 

18

 

 

 

 

19

 

 

 

 

20

 

 

 

 

21

 

 

 

 

22

 

 

 

 

23

 

 

 

 

24

 

 

 

 

25

 

 

 

 

 
1. Երթուղու սպասարկման նախատեսվելիք գինը ________________________________
 
2. Լրացուցիչ տեղեկություններ ___________________________________________
_______________________________________________________________
_______________________________________________________________
_______________________________________________________________
_______________________________________________________________
_______________________________________________________________
_______________________________________________________________
_____________________________
 
Ներկայացված փաստաթղթերի ճշտության համար ստորագրում եմ`
 

______________

____ _________199  թ.

կ.տ.

 
Գործերը ընդունեց ______________

Հավելված 3

 
ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
 
1. Մրցույթին կարող են մասնակցել տնտեսավարող այն սուբյեկտները, որոնք գրանցված են ՀՀ պետ. ռեգիստրում, ապահովված են տրանսպորտային միջոցի սեփականության, կամ վարձակալության (առնվազն 1 տարով) կամ ավտոմեքենան շահագործում են օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագրի հիման վրա, ներկայացրել են մրցույթին մասնակցելու հայտը և ներքոնշյալ փաստաթղթերը`
ա) տրանսպորտային փոխադրումների իրականացման լիցենզիա` տրված ՀՀ տրանսպորտի նախարարության կողմից.
բ) այն վճարային փաստաթղթերը, որոնք հաստատում են մրցույթի մասնակցության և գրանցման համար կատարված վճարումների իսկությունը.
գ) սպասարկման (փոխադրավարձի) նախատեսվելիք գինը:
2. Մրցույթի մասնակիցներին ներկայացնում են հետևյալ պահանջները.
- վարորդների որակավորումը համապատասխանի նշված տրանսպորտային միջոցի շահագործման թույլատրելի աստիճանին, ինչպես նաև համապատասխանի տվյալ փոխադրմանը.
- շարժակազմը ունենա ուղևորափոխադրումների համար ՊԱՏ-ի կողմից սահմանված նորմերին համապատասխան տեխնիկական և կահավորվածության աստիճան.
- շարժակազմերում առկա լինեն ուղևորներին բժշկական առաջին օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ պիտույքներ և հակահրդեհային միջոցներ:
 

Հավելված 4

 
ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՎՃԱՐԻ ՉԱՓԸ, ՁԵՎԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
 
Մասնակցության վճարի չափը ներկայացվում է ՀՀ տրանսպորտի նախարարի հաստատմանը մրցութային հանձնաժողովի կողմից և իր մեջ ներառում է մրցույթի կազմակերպման, անցկացման և այլ գրասենյակային ծախսեր:
Վճարը կարող է կանխիկ կամ փոխանցման կարգով մուծել «Հայավտոկայարան« ՊՓԲԸ-ի հաշվարկային հաշիվ կամ դրամարկղ, որպես մրցույթի նախապատրաստման աշխատանքների իրականացման վճար, որը պետք է վճարվի մրցույթի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 2 օր առաջ:
Վճարի դիմաց տրվում է համապատասխան ստացական, որը այնուհետև ներկայացվում է մրցութային հանձնաժողովին:
Մրցույթում չհաղթած մասնակցի կողմից մուծված գումարը հետ չի վերադարձվում:
 

Հավելված 2

 
Ց Ա Ն Կ
 
ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 21.10.98 Թ. N 224 ՀՐԱՄԱՆՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՄԻՋՄԱՐԶԱՅԻՆ ԵՐԹՈՒՂԻՆԵՐԻ
 

N

Երթուղու անվանումը

երթուղու համարը

սպասարկող շարժակազմի տեսակը

1

Երևան-Գյումրի

N 201

ավտոբուս

միկրոավտոբուս

2

Երևան-Վանաձոր

N 202

ավտոբուս

միկրոավտոբուս

3

Երևան-Մեղրի

N 203

ավտոբուս

միկրոավտոբուս

4

Երևան-Կապան

N 204

ավտոբուս

միկրոավտոբուս

5

Երևան-Գորիս

N 205

ավտոբուս

միկրոավտոբուս

6

Երևան-Սիսիան

N 206

ավտոբուս

միկրոավտոբուս

7

Երևան-Ջերմուկ

N 207

ավտոբուս

միկրոավտոբուս

8

Երևան-Վայք

N 208

ավտոբուս

միկրոավտոբուս

9

Երևան-Եղեգնաձոր

N 209

ավտոբուս

միկրոավտոբուս

10

Երևան-Սպիտակ

N 210

ավտոբուս

միկրոավտոբուս

11

Երևան-Սպիտակ

N 211

ավտոբուս

միկրոավտոբուս

12

Երևան-Սպիտակ-Ծաղկաբեր

N 212

ավտոբուս

միկրոավտոբուս

13

Երևան-Ստեփանավան

N 213

ավտոբուս

միկրոավտոբուս

14

Երևան-Ալավերդի

N 214

ավտոբուս

միկրոավտոբուս

15

Երևան-Տաշիր

N 215

ավտոբուս

միկրոավտոբուս

16

Երևան-Ապարան

N 216

ավտոբուս

միկրոավտոբուս

17

Երևան-Մարալիկ

N 217

ավտոբուս

միկրոավտոբուս

18

Երևան-Արագած-Մարալիկ

N 218

ավտոբուս

միկրոավտոբուս

19

Երևան- Թալին

N 219

ավտոբուս

միկրոավտոբուս

20

Երևան-Արագած-Թալին

N 220

ավտոբուս

միկրոավտոբուս

21

Երևան-Թալին-Գառնահովիտ

N 221

ավտոբուս

միկրոավտոբուս

22

Երևան-Նոյեմբերյան

N 222

ավտոբուս

միկրոավտոբուս

23

Երևան-Գավառ

N 223

ավտոբուս

միկրոավտոբուս

24

Երևան-Մարտունի

N 224

ավտոբուս

միկրոավտոբուս

25

Երևան-Վարդենիս

N 225

ավտոբուս

միկրոավտոբուս

26

Երևան-Շորժա-Վարդենիս

N 226

ավտոբուս

միկրոավտոբուս

27

Երևան-Ճամբարակ

N 227

ավտոբուս

միկրոավտոբուս

28

 Երևան-Ձորավանք

N 228

ավտոբուս

միկրոավտոբուս

29

 Երևան-Աբովյան-Վանաձոր

N 229

ավտոբուս

միկրոավտոբուս

30

Երևան-Դիլիջան

N 230

ավտոբուս

միկրոավտոբուս

31

 Երևան-Իջևան

N 231

ավտոբուս

միկրոավտոբուս

32

Երևան-Բերդ

N 232

ավտոբուս

միկրոավտոբուս

33

Երևան-Սևան

N 233

ավտոբուս

միկրոավտոբուս

34

Երևան-Հրազդան

N 234

ավտոբուս

միկրոավտոբուս

35

Երևան-Ապարան-Արթիկ

N 235

ավտոբուս

միկրոավտոբուս

36

Երևան-Մարալիկ-Արթիկ

N 236

ավտոբուս

միկրոավտոբուս

37

Երևան-Ծաղկահովիտ

N 237

ավտոբուս

միկրոավտոբուս

38

 Երևան-Չարենցավան

N 238

ավտոբուս

միկրոավտոբուս

39

Երևան-Ճամբարակ-Մարտունի

N 239

ավտոբուս

40

Երևան-Ջիլ

N 240

ավտոբուս

 
N 97 05.05.99 թ.

N

Երթուղու անվանումը

երթուղու
համարը

սպասարկող շարժակազմի  տեսակը

1

Երևան-Մելիքգյուղ

N 241

ավտոբուս

2

Երևան-Նիգավան

N 242

ավտոբուս

միկրոավտոբուս

3

Երևան-Ձորագլուխ-
Թթուջուր

N 243

ավտոբուս

միկրոավտոբուս

4

Երևան-Լուսագյուղ

N 244

ավտոբուս

5

Երևան-Շենավան

N 245

ավտոբուս

6

Երևան-Մանթաշ

N 246

ավտոբուս

7

Երևան-Քուչակ

N 247

ավտոբուս

 
Ց Ա Ն Կ
 
ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 22.10.98 Թ. N 234 ՀՐԱՄԱՆՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՄԵՐՁՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՐԹՈՒՂԻՆԵՐԻ
 

N

Երթուղու անվանումը

Երթուղու
համարը

սպասարկող շարժակազմի  տեսակը

1

Երևան-Էջմիածին

N 111

ավտոբուս

միկրոավտոբուս

2

Երևան-Արմավիր

N 112

ավտոբուս

միկրոավտոբուս

3

 Երևան-Արտաշատ

N 115

ավտոբուս

միկրոավտոբուս

4

Երևան-Արտաշատ

N 115ճ

ավտոբուս

5

Երևան-Արարատ

N 117

ավտոբուս

միկրոավտոբուս

6

Երևան-«Զվարթնոց» օդ.

N 107

ավտոբուս

7

Երևան-ՀԱԹ-Մասիս

N 125

ավտոբուս

միկրոավտոբուս

8

Երևան-Ոսկեվազ

N 103

ավտոբուս

միկրոավտոբուս

9

Երևան-Մասիս

N 121

ավտոբուս

միկրոավտոբուս

10

Երևան-Օհանավան

N 140

ավտոբուս

միկրոավտոբուս

11

Երևան-Կարբի

N 141

ավտոբուս

12

Երևան-Ոսկեհատ

N 143

ավտոբուս

13

Երևան-Երզնկա

N 147

ավտոբուս

14

Երևան-Օրգով

N 132

ավտոբուս

15

Երևան-Փարպի

N 135

ավտոբուս

16

Երևան-Կարին

N 144

ավտոբուս

միկրոավտոբուս

17

Երևան-Կաքավաձոր

N 162

ավտոբուս

18

Երևան-Աշտարակ

N 101

ավտոբուս

միկրոավտոբուս

19

Երևան-Սասունիկ

N 142

ավտոբուս

միկրոավտոբուս

20

Երևան-Վեդի

N 120

ավտոբուս

21

Երևան-Նորաշեն

N 109

ավտոբուս

22

Երևան-Արևշատ

N 116

ավտոբուս

23

Երևան-Գետազատ

N 118

ավտոբուս

24

Երևան-Քաղցրաշեն

N 105

ավտոբուս

25

Երևան-Նոյակ

N 130

ավտոբուս

26

Երևան-Երասխ

N 123

ավտոբուս

27

Երևան-Բյուրական

N 102

ավտոբուս

28

Երևան-Կոշ

N 146

ավտոբուս

29

Երևան-Ուջան

N 145

ավտոբուս

30

Երևան-Անդրանիկավան

N 122

ավտոբուս

31

Երևան-գ. Արմավիր

N 106

ավտոբուս

32

Երևան-Մարգարա-Արազափ

N 126

ավտոբուս

33

Երևան-Լուսակերտ

N 134

ավտոբուս

34

Երևան-Գառնի-Գողթ

N 104

ավտոբուս

35

Երևան-Ջրառատ

N 129

ավտոբուս

36

Երևան-Աբովյան

N 113

ավտոբուս

միկրոավտոբուս

37

Երևան-Դվին

N 119

ավտոբուս

38

Երևան-Աշտարակ

N 101

ավտոբուս

միկրոավտոբուս

39

Երևան-Մասիս

N 121

ավտոբուս

40

Երևան-Արարատ

N 117

ավտոբուս

միկրոավտոբուս

41

Երևան-Նորակերտ

N 161

ավտոբուս

42

Երևան-Պռոշյան

N 138

ավտոբուս

43

Երևան-Եղվարդ

N 137

ավտոբուս

44

Երևան-Բուժական

N 136

ավտոբուս

45

Երևան-Զովունի

N 135

ավտոբուս

46

Երևան-Զովք

N 134

ավտոբուս

47

Երևան-Նոր Հաճն

N 110

ավտոբուս

48

Երևան-Բյուրեղավան

N 131

ավտոբուս

49

Երևան-Բջնի

N 132

ավտոբուս

50

Երևան-Արզական

N 133

ավտոբուս

51

Երևան-գ. Քասախ

N 125

ավտոբուս

 
Ց Ա Ն Կ
 
ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 17.09.99 Թ. N 212 ՀՐԱՄԱՆՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ՀԱՅԱՎՏՈԿԱՅԱՐԱՆ« ՊՓԲԸ-Ի ՄԱՐԶԱՅԻՆ (ԲԱՑԻ ԵՐԵՎԱՆԻՑ) ԱՎՏՈԿԱՅԱՐԱՆՆԵՐԻՑ ԿԱՏԱՐՎՈՂ ՄԻՋՄԱՐԶԱՅԻՆ ԵՐԹՈՒՂԻՆԵՐԻ
 

N

Երթուղու անվանումը

երթուղու համարը

սպասարկող շարժակազմի տեսակը

1

Գյումրի-Արմավիր

N 301

ավտոբուս

2

Գյումրի-Սպիտակ

N 302

ավտոբուս

3

Գյումրի-Զարինջա (Թալին)

N 303

ավտոբուս

4

Գյումրի-Վանաձոր

N 304

ավտոբուս

5

Վանաձոր-Ճամբարակ

N 305

ավտոբուս

6

Վանաձոր-Վարդենիս

N 306

ավտոբուս

7

Վանաձոր-Կոթի

N 307

ավտոբուս

8

Վանաձոր-Նոյեմբերյան

N 308

ավտոբուս

9

Վանաձոր-Էջմիածին

N 309

ավտոբուս

10

Վանաձոր-Արմավիր

N 310

ավտոբուս

11

Մասիս- Էջմիածին

N 311

ավտոբուս

12

Չարենցավան-Վանաձոր

N 312

ավտոբուս

13

Չարենցավան-Վարդենիս

N 313

ավտոբուս

14

Հրազդան-Վարդենիս

N 314

ավտոբուս

15

Հրազդան-Գյումրի

N 315

ավտոբուս

16

Սևան-Հրազդան

N 316

ավտոբուս

17

Հրազդան-Սևան

N 317

ավտոբուս

18

Իջևան-Վանաձոր

N 318

ավտոբուս

19

Դիլիջան-Վանաձոր

N 319

ավտոբուս

20

Արմավիր-Արթիկ

N 320

ավտոբուս

21

Մարալիկ-Արմավիր

N 321

ավտոբուս

22

Թալին-Արմավիր

N 322

ավտոբուս

23

Թալին-Գյումրի

N 323

ավտոբուս

24

Արտաշատ-Մարտունի

N 324

ավտոբուս

25

Վեդի-Մարտունի

N 325

ավտոբուս

26

Չարենցավան-Մարտունի

N 326

ավտոբուս

27

Աշտարակ-Էջմիածին

N 327

ավտոբուս

28

Ծաղկահովիտ-Գյումրի

N 328

ավտոբուս

29

Ծաղկահովիտ-Վանաձոր

N 329

ավտոբուս

30

Վանաձոր-Բերդ

N 330

ավտոբուս

31

 Թալին-Գյումրի

N 331

ավտոբուս

32

Ալավերդի-Բագրատաշեն

N 332

ավտոբուս

 
Ց Ա Ն Կ
 
ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 21.10.98 Թ. N 224 ՀՐԱՄԱՆՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԵՐԹՈՒՂԻՆԵՐԻ
 

N

Երթուղու անվանումը

երթուղու
համարը

սպասարկող շարժակազմի տեսակը

1

Երևան-Ստեփանակերտ

401

ավտոբուս

միկրոավտոբուս

2

Երևան-Թբիլիսի

402

ավտոբուս

միկրոավտոբուս

3

Երևան-Ախալքալաք

403

ավտոբուս

միկրոավտոբուս

4

Երևան-Ախալցխա

404

ավտոբուս

միկրոավտոբուս

5

Երևան-Բաթում

405

ավտոբուս

միկրոավտոբուս

6

Երևան-Մարտակերտ

406

ավտոբուս

7

Գյումրի-Մին. Վոդի

407

ավտոբուս

8

Գյումրի-Թբիլիսի

408

ավտոբուս

9

Գյումրի-Ախալցխա

409

ավտոբուս

10

Վանաձոր-Թբիլիսի

410

ավտոբուս

11

Վանաձոր-Ստեփանակերտ

411

ավտոբուս

12

Վանաձոր-Մին. Վոդի

412

ավտոբուս

13

Վանաձոր-Ախալցխա

413

ավտոբուս

14

Վանաձոր-Բոլնիս Խաչեն

414

ավտոբուս

15

Ստեփանավան-Մին. Վոդի

415

ավտոբուս

16

Ստեփանավան-Թբիլիսի

416

ավտոբուս

17

Ստեփանավան-Բոլնիս Խաչեն

417

ավտոբուս

18

Ստեփանավան-Ախքյորփի

418

ավտոբուս

19

Ստեփանավան-Արմավիր (ՌԴ)

419

ավտոբուս

20

Սպիտակ-Թբիլիսի

420

ավտոբուս

21

Հրազդան-Ստեփանակերտ

421

ավտոբուս

22

Ալավերդի-Թբիլիսի

422

ավտոբուս

23

Արթիկ-Թբիլիսի

423

ավտոբուս

24

Արթիկ-Դոնի Ռոստով

424

ավտոբուս

   
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
21 հոկտեմբերի 1999 թ.
Պետական գրանցման թիվ 11699155