Գլխավոր տեղեկություն
Համար
N 160
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (12.05.2001-18.12.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2001.05.07/10(73) Հոդ.65
Ընդունող մարմին
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարություն
Ընդունման ամսաթիվ
26.08.1999
Ստորագրող մարմին
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարար
Ստորագրման ամսաթիվ
26.08.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.05.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
28.12.2001

120.0160.26.08.99

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
25 ապրիլի 2001 թ.
Պետական գրանցման թիվ 12001084

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

26 օգոստոսի 1999 թ.
 ք. Երևան

 N 160

 
 Հ Ր Ա Մ Ա Ն

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 9 հոդվածի «ժ» ենթակետը և Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարության կանոնադրության 12 կետի «թ» ենթակետը`

 

Հրամայում եմ`

 

Հաստատել պետական վիճակագրական հետևյալ հաշվետվությունները և դրանց լրացման հրահանգը:

«Ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների թվի և աշխատանքի մասին»` ձև թիվ 1-ավտո

«Ավտոմոբիլային տրանսպորտի առկայության և աշխատանքի մասին»` ձև թիվ 3-ավտո

«Ավտոմոբիլային տրանսպորտի արտադրանքի մասին»` ձև թիվ 65-ավտո:

 

 Նախարար`

Ս. Մնացականյան

 

 

Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական
ռեգիստրի և վերլուծության նախարարի
26 օգոստոսի 1999 թ. թիվ 160 հրամանով

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ

 

Սույն հրահանգը մշակված է ՀՀ Ազգային ժողովի կողմից 29.05.96 թ. ընդունված «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 9 հոդվածի «Ժ» կետի և պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի համաձայն:

 

Ընդհանուր դրույթներ

 

1. Հրահանգը սահմանում է ձև թիվ 1-ավտո (ամսական), 65-ավտո (եռամսյակային), 3-ավտո (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվությունների (այսուհետ` հաշվետվություններ) լրացման կարգը:

2. Հաշվետվությունները ներկայացնում են ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարության կողմից ընտրանքային կարգով ընտրված իրավաբանական անձինք, հիմնարկները և անհատ ձեռնարկատերերը1, որոնք նախապես այդ մասին տեղեկացվում են վիճակագրական մարմինների կողմից:

3. 1-ավտո (ամսական) հաշվետվությունը լրացնում են բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունները:

3-ավտո, 65-ավտո հաշվետվությունները լրացնում են միայն`

- բեռնափոխադրումների մասում` այն կազմակերպությունները, որոնց փաստացի գործունեության հիմնական տեսակն է համարվում եկամուտներ ստանալու նպատակով իրականացվող բեռնափոխադրումները, և «Հայավտոճան» ՓԲԸ կազմակերպությունները, ինչպես նաև բեռնափոխադրումներ իրականացնելու համար համապատասխան պետական կառավարման մարմինների կողմից տրված լիցենզիա ունեցող կազմակերպությունները.

- ուղևորափոխադրումների մասում` այն կազմակերպությունները, որոնք ընդհանուր օգտագործման ավտոբուսային երթուղիների համար սահմանված կարգով իրականացնում են կանոնավոր ուղևորափոխադրումներ ավտոբուսներով և երթուղային տաքսիներով, և այն կազմակերպությունները, որոնք ունեն ուղևորափոխադրումներ իրականացնելու համար համապատասխան պետական կառավարման մարմինների կողմից տրված լիցենզիա:

4. Փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում հավելյալ արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ1: Փաստացի գործունեության հիմնական տեսակի ծածկագիրը լրացվում է կազմակերպությունների պետական ռեգիստրի կողմից տրված վկայականից կամ (եթե վկայականում տվյալ գործունեության տեսակը նշված չէ) տնտեսական գործունեության ընդհանուր դասակարգիչի հիման վրա` անհրաժեշտության դեպքում ստանալով դրա համար խորհրդատվություն վիճակագրական մարմիններից:

5. Կազմակերպությունները կազմում են ամսական, եռամսյակային (կիսամյակային) և տարեկան հաշվետվություններ` տարվա սկզբից աճողական կարգով, հաշվետվություններում նշված ժամկետում:

6. Հաշվետվությունների տվյալները լրացվում են հաշվետվություններում նշված չափման միավորներով, տասնորդական նիշի ճշտությամբ:

7. Վարձակալության տվող կազմակերպություններն իրենց կողմից ներկայացվող հաշվետվություններում չեն ընդգրկում կողմնակի կազմակերպություններին վարձակալությամբ տրված ավտոմեքենաների քանակը և աշխատանքը բնութագրող տվյալները: Այդ տվյալները ընդգրկվում են ավտոմեքենաներ վարձակալած կազմակերպությունների հաշվետվություններում:

8. Եկամուտներ ստանալու նպատակով բեռնաուղևորափոխադրումներ իրականացնելու համար ավտոմեքենաներ վարձակալած կազմակերպությունները հաշվետվությունը լրացնում են միայն ավտոմեքենան վարձակալած ժամանակաշրջանի համար:

9. Հաշվետվություններում չեն ընդգրկվում տրանսպորտային կազմակերպության տեխնիկատնտեսական սպասարկման (կազմակերպության կարիքների համար փոխադրված բեռներ, կազմակերպության աշխատողների փոխադրումներ ավտոբուսներով և թեթև մարդատար ավտոմեքենաներով, ծառայողական երթևեկություններ) նպատակով օգտագործված ավտոմեքենաների աշխատանքը բնութագրող տվյալները:

10. Վիճակագրական հաշվետվությունները ստորագրում է կազմակերպության ղեկավարը, ինչպես նաև նշվում է կատարողի (գլխավոր հաշվապահ կամ դրա համար լիազորված այլ աշխատակից) ազգանունն ու հեռախոսի համարը:

11. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են ՀՀ օրենքներով և այլ իրավական ակտերով (տես նաև` «Պետական վիճակագրական աշխատանքների իրականացման համար վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը» (հաստատված ՀՀ Կառավարության 1999 թ. հունվարի 15-ի թիվ 23 որոշմամբ):

______________

1 առավել մեծ տեսակարար կշռի որոշման համար առաջարկվում է կողմնորոշվել ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող չափանիշներով:

 

1. Հաշվետվություն «Ավտոմոբիլային տրանսպորտի արտադրանքի մասին» ձեվ թիվ 65-ավտո (եռամսյակային)

 

Հաշվետվությունը կազմված է 3 բաժնից. Բեռնատար շահագործական ավտոմեքենաներ (բաժին 1), Շահագործական ավտոբուսներ (բաժին 2), Թեթև մարդատար շահագործական մեքենաներ (բաժին 3):

1.1. Ներքաղաքային և մերձքաղաքային են համարվում քաղաքի (համայնքի) և մինչև 50 կմ-ի սահմաններում կատարվող փոխադրումները (բաժին 1, սյունակ 5, բաժին 2, սյունակ 5 և 7):

1.2. Միջքաղաքային են համարվում 50 կմ և ավել սահմաններում կատարվող փոխադրումները (բաժին 1, սյունակ 6, բաժին 2, սյունակ 8):

1.3. Միջազգային են համարվում ՀՀ և ԱՊՀ անդամ երկրների մասնակիցների (բաժին 1, սյունակ 7) և ՀՀ և այլ երկրների (բաժին 1, սյունակ 8) միջև կատարվող փոխադրումները:

8-րդ սյունակից առանձնացվում են արտահանման (սյունակ 9), ներմուծման (սյունակ 10), տարանցիկ (սյունակ 11) և օտարերկրյա պետությունների տարածքում (սյունակ 12) կատարվող փոխադրումները:

Տարանցիկ են համարվում օտարերկրյա կազմակերպությունների միջև Հայաստանի Հանրապետության տարածքով կատարվող բեռների, ուղևորների և ուղեբեռների փոխադրումները:

Օտարերկրյա պետությունների տարածքում կատարվող բեռնափոխադրումներ են համարվում Հայաստանի Հանրապետության բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով օտարերկրյա կազմակերպությունների միջև (առանց ՀՀ սահմանի հատման) կատարվող բեռների փոխադրումները:

1.4. Փոխադրումներ գյուղական վայրերում ցուցանիշն (բաժին 2, սյն. 11) իրենից ներկայացնում է գյուղական երթուղիներով (գյուղական բնակավայրերը միմյանց կամ քաղաքին կապող երթուղիներ) կատարվող փոխադրումները:

 

1.5. Բեռնատար ավտոտրանսպորտի արտադրանքը ծավալային արտահայտությամբ. (բաժին 1)

 

1.5.1. Բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտի արտադրանքը ծավալային արտահայտությամբ իրենից ներկայացնում է բեռների փոխադրումների ծավալը (տոննաներով) և բեռնաշրջանառությունը (տոննա-կիլոմետրերով): Հաշվետվությունում այդ ցուցանիշներն արտահայտվում են հազարներով, տասնորդական նիշի ճշտությամբ:

Բեռնափոխադրումների և բեռնաշրջանառության մեջ մտնում են բեռնատար ավտոմեքենաների (ներառյալ բեռնատար տաքսիները), պիկապների և թեթև մարդատար ավտոմեքենաների շասսիի վրա ֆուրգոնների և ավտոկցորդների կատարած փոխադրումների ծավալները:

Բեռնատար ավտոտրանսպորտով (ներառյալ ավտոկցորդներով) բեռնափոխադրումների ծավալում ցույց է տրվում փոխադրված բեռների փաստացի քանակը, հաշվի առնելով տարայի քաշը, կոնտեյների քաշը յուրաքանչյուր երթի ժամանակ:

Ծանոթություն: Ներքաղաքային, մերձքաղաքային և միջազգային բեռնափոխադրումների ծավալները վիճակագրական հաշվետվություններում լրացվում են ապրանքա-տրանսպորտային բեռնագրերի կամ բեռի փոխադրման վերաբերյալ այլ փաստաթղթերի հիման վրա, որոնցով կատարվում է ապրանքանյութական արժեքների գրանցումները և պահեստային հաշվառումները:

Պայմանագրերով ձևակերպված ոչ ապրանքային բեռների (որոնց համար պահեստային հաշվառում չի տարվում) փոխադրումները հաշվարկվում են չափման, կշռման միջոցով և արտացոլվում` արտահայտված տոննաներով և տոննա-կիլոմետրերով:

Գծամետրերով չափվող հատային և ծավալային բեռների (փայտ, անտառանյութ, ավազ և այլն) քաշը որոշվում է բեռնառաքողների կողմից դրանք մաս-մաս կշռելով կամ համապատասխան բերման գործակիցների կիրառման միջոցով:

Ստանդարտ բեռների համար բեռների քաշը որոշվում է տեղերի քանակը մեկ տեղի քաշով բազմապատկելու միջոցով:

Հատերով հաշվառվող բեռների (մեքենաներ, սառնարաններ և այլն) քաշը որոշվում է բեռների քանակը տեխնիկական փաստաթղթերում նշված քաշով բազմապատկելու միջոցով:

Բեռնաշրջանառությունը (տոննա-կիլոմետրերով) որոշվում է առանձին երթերով փոխադրված փաստացի բեռի քանակը (տոննա) բազմապատկելով փոխադրման հեռավորությամբ և գումարելով ստացված արդյունքները:

Առանց ապրանքատրանսպորտային բեռնագրերի (կամ բեռի փոխադրման վերաբերյալ այլ փաստաթղթի) ձևակերպման և ժամավճարային սակագներով ներքաղաքային և մերձքաղաքային բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների բեռնաշրջանառությունը որոշվում է հաշվարկային կարգով. ավտոմեքենայի ուղեգրում գրանցված ընդհանուր վազքի, բեռնատարողության, վազքի օգտագործման և բեռնատարողության օգտագործման գործակիցների արտադրյալով: Վազքի օգտագործման գործակիցը հավասար է 0,5-ի, իսկ բեռնատարողության գործակիցը` 0,7: Բեռնափոխադրումների ծավալները որոշվում են բեռնաշրջանառությունը բեռնափոխադրման միջին հեռավորության վրա բաժանելու միջոցով: Որպես բեռի փոխադրման միջին մեծություն է սահմանվում 15 կմ-ը:

 

1.6. Ավտոբուսային տրանսպորտի արտադրանքը ծավալային արտահայտությամբ

 

(բաժին 2)

 

1.6.1. Ավտոբուսային տրանսպորտի արտադրանքը ծավալային արտահայտությամբ իրենից ներկայացնում է ուղևորների փոխադրումների ծավալը (ուղևորներով) և ուղևորաշրջանառությունը (ուղևոր-կիլոմետրերով): Հաշվետվությունում այդ ցուցանիշներն արտահայտվում են հազարներով, տասնորդական նիշի ճշտությամբ: Ուղևորների փոխադրման և ուղևորաշրջանառության ցուցանիշներում ներառվում են շահագործական երթուղային ավտոբուսներով, երթուղային տաքսիներով և պատվերով աշխատող ավտոբուսներով փոխադրված ուղևորների քանակը (ներառյալ անվճար երթևեկության իրավունքներից օգտվող ուղևորները): Անվճար երթևեկության իրավունքներից օգտվող ուղևորների քանակը տրանսպորտային կազմակերպությունների կողմից հաշվարկվում է ըստ ՀՀ կառավարության 1998 թ. թիվ 32 որոշմամբ սահմանված կարգի *:

_________

*) Ըստ ՀՀ Կառավարության 1997թ թիվ 251 որոշման ներքաղաքային և միջքաղաքային երթուղիներով ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունները առանձին խմբերի քաղաքացիներին մատուցում են ծառայություններ` անվճար և զեղչ սակագներով: Կազմակերպությունների կողմից անվճար և զեղչ սակագներով փոխադրված ուղևորների քանակը որոշվում է` նման ծառայություններ մատուցելու հետևանքով կազմակերպություններին հատկացվելիք չստացված եկամուտների (առաջացած վնասների) փոխհատուցման գումարների չափով: Ըստ ՀՀ Կառավարության 1998 թ. թիվ 32 որոշման, կազմակերպությունների կողմից չստացված եկամուտների փոխհատուցման չափերը (Փ) որոշվում են հետևյալ բանաձևով`

 

Փ = 

Քձ

 x x Ս x Աա

 քԸնդ 

 

որտեղ`

Քձ-ն հաշվետու ժամանակաշրջանում ներքաղաքային կամ մերձքաղաքային տրանսպորտով ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպության կողմից կատարված ուղևորափոխադրումների քանակն է (մարդ):

քԸնդ-ն հաշվետու ժամանակաշրջանում ներքաղաքային կամ մերձքաղաքային տրանսպորտով ուղևորափոխադրումների ընդհանուր քանակն է (մարդ):

Աա-ն քաղաքում անվճար ուղևորափոխադրումների արտոնություն ունեցողների քանակն է (մարդ):

Ս-ն ուղևորափոխադրման սակագինն է (մերձքաղաքային ուղևորափոխադրումների համար հաշվարկային սակագինը սահմանվում է 100 դրամ) (դրամ/ մարդ):

 

Ավտոբուսներով ուղևորների փոխադրումների ծավալները (տող 220) և ուղևորաշրջանառությունը (տող 230) հաշվետվության մեջ լրացվում են ըստ հաղորդակցությունների առանձին տեսակների` ներքաղաքային, մերձքաղաքային, միջքաղաքային և միջազգային:

1.6.2. Վճարովի երթևեկությամբ ուղևորների քանակը ներքաղաքային հաղորդակցությամբ որոշվում է համապատասխան երթուղով ուղևորների փոխադրումներից ստացված հասույթի և տվյալ երթուղու համար հաստատված սակագնի հարաբերակցությամբ:

1.6.3. Մերձքաղաքային հաղորդակցությամբ ուղևորների փոխադրումների ծավալը որոշվում է տվյալ երթուղու տվյալ ավտոբուսի համար հաշվարկված ուղևորաշրջանառության կրկնապատիկի և տվյալ (համապատասխան) երթուղու փաստացի հեռավորության հարաբերությամբ:

1.6.4. Միջքաղաքային և միջազգային հաղորդակցություններում ուղևորների փոխադրումների ծավալը որոշվում է վաճառված տոմսերի քանակի հիման վրա:

1.6.5. Պատվերով աշխատող ավտոբուսների աշխատանքը ներառվում է հաղորդակցության այն տեսակի մեջ, որի երթուղով աշխատել է տվյալ ավտոբուսը (օր.` եթե ավտոբուսն աշխատել է ներքաղաքային երթուղով, ապա տվյալ ավտոբուսի աշխատանքի տվյալները ներառվում են հաշվետվության երկրորդ բաժնի 4-րդ և 5-րդ սյունակներում, մերձքաղաքային երթուղով աշխատելու դեպքում` 4-րդ և 7-րդ սյունակներում և այլն):

Պատվերով ավտոբուսներով փոխադրված ուղևորների քանակը ներքաղաքային և մերձքաղաքային հաղորդակցություններով (բացառությամբ` տուրիստա-էքսկուրսիոն ավտոբուսներով իրականացվող ուղևորափոխադրումների) որոշվում է հաշվարկային ուղևորաշրջանառությունը մերձքաղաքային հաղորդակցությունների միջին հեռավորության վրա բաժանելու միջոցով: Մերձքաղաքային հաղորդակցության միջին հեռավորության ցուցանիշի բացակայության դեպքում, հաշվարկի համար որպես հիմք ընդունվում է 15 կմ-ը:

Որպես պատվերով ավտոբուսներով միջքաղաքային և միջազգային հաղորդակցություններում, ինչպես նաև տուրիստա-էքսկուրսիոն ավտոբուսներով (բոլոր տեսակի հաղորդակցություններով) փոխադրված ուղևորների քանակ է ընդունվում ավտոբուսի ուղեգրում նշված փոխադրված փաստացի ուղևորների քանակը:

Ուղևորաշրջանառությունը որոշվում է հետևյալ կերպ.

ա) ներքաղաքային հաղորդակցությամբ աշխատող ավտոբուսների ուղևորաշրջանառությունը որոշվում է փոխադրված ուղևորների քանակը համապատասխան երթուղու հեռավորության 1/2-ով բազմապատկելու միջոցով.

բ) մերձքաղաքային հաղորդակցությամբ ուղևորաշրջանառությունը որոշվում է.

- առանձին քաղաքացիներին 1 երթի համար միանգամյա տոմսեր վաճառելու դեպքում` ուղևորափոխադրումներից ստացված հասույթը տվյալ երթուղու 1 ուղևոր-կիլոմետրի համար գործող սակագնի (տարիֆի) վրա բաժանելու միջոցով: Այդ սակագինը որոշվում է տվյալ երթուղու համար գործող սակագնի և երթուղու երկարության հարաբերակցությամբ: Օրինակ` ենթադրենք Երևան-Արմավիր երթուղու մեկ ուղևորի փոխադրման համար սահմանված է 350 դրամ, իսկ երթուղու երկարությունը` 45 կմ, ապա տվյալ երթուղու համար 1 ուղևոր-կիլոմետրի համար գործող սակագինը կլինի` 350: 45 = 7,78 դրամ.

- առանձին քաղաքացիներին, կազմակերպություններին աբոնենտային ամսական տոմսեր վաճառելու դեպքում` 1 ամսում փոխադրված ուղևորների քանակը ուղևորների փոխադրման փաստացի հեռավորությամբ բազմապատկելու միջոցով.

- անվճար երթևեկության իրավունքներից օգտվող քաղաքացիների փոխադրման դեպքում` հրահանգում նշված թիվ 32 որոշման կարգով հաշվարկված ուղևորների քանակի և տվյալ կազմակերպության երթուղիների միջին հեռավորության 1/2-ի արտադրյալով:

Երթուղու միջին հեռավորությունը որոշվում է հետևյալ կերպ.

Օրինակ, ենթադրենք Ա կազմակերպությունն ունի երեք երթուղիներ.

I երթուղի` հեռավորությունը- 20 կմ, երթերի թիվը` 15, ուղևորներով վազքը` 15x20=300 կմ

II երթուղի` 25 կմ և 20 երթ, ուղևորներով վազքը` 20 x25=500 կմ

III երթուղի` 30 կմ և 6 երթ, ուղևորներով վազքը` 6 x 30 =180 կմ

Տվյալ կազմակերպության համար երթուղու միջին հեռավորությունը կլինի`

(300+500+180): (15+20+6) = 980: 41= 23.9 կմ:

գ) միջքաղաքային և միջազգային հաղորդակցություններում ուղևորաշրջանառությունը որոշվում է ուղևորների քանակի և տվյալ երթուղու հեռավորության կեսի:

1.6.6. Պատվերով ավտոբուսների ուղևորաշրջանառությունը.

- ներքաղաքային և մերձքաղաքային հաղորդակցությամբ (բացի տուրիստա-էքսկուրսիոն ավտոբուսներից) որոշվում է ավտոբուսների ուղևորներով վազքի, դրանց նստատեղերի թվի և տեղատարողության օգտագործման գործակցի արտադրյալով: Տեղատարողության օգտագործման գործակիցը ընդունվում է 0,65.

- միջքաղաքային և միջազգային հաղորդակցությամբ, ինչպես նաև տուրիստա-էքսկուրսիոն ավտոբուսներով (բոլոր հաղորդակցությունների համար) փոխադրումների ժամանակ ուղևորաշրջանառությունը որոշվում է փոխադրվող ուղևորների քանակի և ավտոբուսների ուղևորներով վազքի արտադրյալով:

 

1.7. Ավտոմոբիլային տրանսպորտի արտադրանքը դրամական արտահայտությամբ (բաժին 1, 2, 3)

 

1.7.1. Բեռնափոխադրումներից ստացված եկամուտների (տող 100) ցուցանիշն իրենից ներկայացնում է բեռնատար ավտոմեքենաների շահագործումից ստացված ընդհանուր հասույթը և հաշվետվությունում այն արտահայտվում է առանց ավելացված արժեքի հարկի: Բեռնափոխադրումներից ստացված եկամուտների մեջ չեն մտնում բեռնման-բեռնաթափման աշխատանքներից, առևտրային և առաքիչ գործառնություններից, պահեստների շահագործումից և բեռնափոխադրումների հետ կապված այլ ծառայություններից ստացված եկամուտները:

1.7.2. Շահագործական ավտոբուսների եկամուտներ (տող 200) ցուցանիշում ցույց են տրվում երթուղային ավտոբուսների, երթուղային տաքսիների և պատվերով աշխատող ավտոբուսների շահագործումից ստացված եկամուտները (առանց ավելացված արժեքի հարկի): (Տես «Շահութահարկի մասին» ՀՀ օրենք):

1.7.3. Երթուղային ավտոբուսների շահագործումից ստացված եկամուտներ (տող 201) ցուցանիշում ցույց են տրվում երթուղային ավտոբուսների, երթուղային տաքսիների շահագործումից ստացված եկամուտները (առանց պատվերով աշխատող ավտոբուսների):

Կազմակերպության վնասները փոխհատուցելու նպատակով բյուջեից հատկացված դոտացիոն գումարները «Եկամուտներ-ընդամենը» (տող 200) և «այդ թվում երթուղային ավտոբուսների» (տող 201) տողերում չեն հաշվառվում, այլ արտացոլվում են «Պետական նպաստ (դոտացիա)» (տող 240) տողում:

1.7.4. Վճարովի երթևեկությամբ ուղևորների փոխադրումներից ստացված եկամուտներում (տող 202) ներառվում են վաճառված տոմսերից գոյացած փաստացի հասույթը:

1.7.5. Թեթև մարդատար տաքսիների շահագործումից ստացված եկամուտների մեջ մտնում են դրանց շահագործումից ստացված բոլոր տեսակի վճարումները (տող 400, սյունակ 4):

1.7.6. 400 տողի 5-րդ սյունակում լրացվում են այն եկամուտները, որոնք ստացվում են պատվիրատուի կողմից` ծառայողական նպատակներով հաշվետու կազմակերպության թեթև մարդատար ավտոմեքենաների շահագործման դիմաց:

1.7.7. Այլ կազմակերպություններին, ֆիզիկական անձանց վարձակալության իրավունքով տրված ավտոմեքենաների շահագործումից ստացված դրամական միջոցները չեն մտնում ուղևորների և բեռնափոխադրումների եկամուտների մեջ և դասվում են շահույթներին և վնասներին:

 

1.8. Բեռնափոխադրումների եվ ուղեվորափոխադրումների հետ կապված ծախսերը (տողեր 110, 210, 410)

 

1.8.1. Բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների հետ կապված ծախսերի մեջ ներառվում են ավտոմեքենաների շահագործման ծախսերը հաշվետու ժամանակաշրջանում (նյութական ծախսեր,աշխատանքի վարձատրություն և դրան հավասարեցված այլ վճարումներ, հատկացումները սոցիալական կարիքների համար,ամորտիզացիոն մասհանումները, այլ ծախսեր: (Տես «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի գլուխ 4):

1.8.2. Բեռնափոխադրումների ծախսերի մեջ չեն մտնում բեռնման և բեռնաթափման աշխատանքների, առաքիչ գործառնությունների, պահեստների շահագործման և բեռնափոխադրումների հետ կապված այլ ծախսերը:

1.8.3. Հաշվետու կազմակերպության ծառայողական ավտոմեքենաների շահագործման ծախսերը չեն ներառվում պատվիրատու կազմակերպության կողմից շահագործվող թեթև մարդատար ավտոմեքենաների ծախսերի մեջ (տող 410,սյն. 5):

 

2. Հաշվետվություն «Ավտոտրանսպորտի առկայությունը, միջոցների օգտագործումը եվ գործունեությունը» ձեվ թիվ 3-ավտո (տարեկան)

 

Հաշվետվությունը կազմված է 4 բաժնից. Կազմակերպության (սեփական և վարձակալությամբ տրված) շահագործական բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտի օգտագործումը (բաժին 1), Շահագործական ուղևորատար ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումը (բաժին 2), Շահագործական շարժակազմի առկայությունը, ընդունումը և դուրս գրումը (բաժին 3), Աշխատանք (բաժին 4):

 

2.1. Ավտոմեքենաների (բեռնատար, ավտոբուս, թեթեվ մարդատար) շահագործական պարկի օգտագործումը (բաժին 1, 2 եվ 2.2)

 

2.1.1. Կազմակերպության տնօրինության տակ գտնվող ավտոմեքենաների առկայությունն (ավտոմեքենա-օրեր) որոշվում է հաշվետու տարվա ընթացքում բոլոր օրացուցային օրերի հանրագումարով, ներառյալ տոնական և հանգստյան օրերը, յուրաքանչյուր մեքենայի համար առանձին (տող 110,սյուն.2, տող 212,տող 223,սյուն. 2):

2.1.2. Ավտոմեքենա-օրեր աշխատանքում (տող 110, սյն.3, տող 213, տող 223, սյն.3) ցուցանիշն որոշվում է հաշվետու տարվա յուրաքանչյուր օրվա ընթացքում գիծ դուրս եկած բոլոր ավտոմեքենաների թվով, անկախ նրանից, մեքենան աշխատել է լրիվ հերթափոխ, թե` ոչ: Եթե ավտոմեքենան վերադառնում է գծից մինչև սահմանված ժամկետի լրանալը (անկախ վերադառնալու պատճառից), այն համարվում է մեկ լրիվ աշխատանքային օր: Օրվա երկհերթ կամ եռհերթ աշխատանքի դեպքում, նույնիսկ եթե աշխատանքը ավարտվում է ժամը 24-ից հետո, ապա այն համարվում է 1 ավտոմեքենա-օր աշխատանքում: Օրացուցային օրվա ընթացքում մեքենան մեկից ավելի անգամ գիծ դուրս գալու դեպքում ավտոմեքենա-օր աշխատանքում ցուցանիշը հաշվարկելիս, այդպիսի մեքենան պետք է հաշվարկվի միայն մեկ անգամ:

Եթե բեռնատար ավտոմեքենան գիծ է դուրս եկել և բեռ չլինելու պատճառով աշխատանք չի կատարել, ապա այդ օրը համարվում է որպես մեկ աշխատանքային օր:

Միջքաղաքային և միջազգային փոխադրումների, ինչպես նաև պատվերով փոխադրումների դեպքում, երբ երթուղու հեռավորության պատճառով մեքենան չի ավարտել իր աշխատանքը մեկ օրվա ընթացքում, ապա ավտոմեքենա-օր աշխատանքում ցուցանիշը հաշվարկվում է պարկից դուրս գալու օրից սկսած մինչև վերադառնալու օրը և ձևակերպվում է որպես գործուղում (բացառությամբ այն օրերի, երբ մեքենան գտնվել է պարապուրդում (տեխնիկապես անսարքության, ճանապարհ չլինելու, բեռը ետ բերելու, վարորդի հանգստի պատճառով և այլն)): Սպորտային մրցույթների և այլ միջոցառումների ուղարկված ավտոմեքենաների ավտոմեքենա-օրերը, որոնք կապված չեն բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների հետ, «ավտոմեքենա-օրեր աշխատանքում» ցուցանիշում չեն արտացոլվում:

2.1.3. Ավտոմեքենաների պարապուրդում` վերանորոգման և դրան սպասելու վիճակում գտնվելու ավտոմեքենա-օրերի թիվը (տող 110, սյն.4, տող 214, տող 223, սյն.4) որոշվում է բոլոր այն օրերի հանրագումարով, որոնց ընթացքում ավտոմեքենաները գտնվել են վերանորոգման մեջ (կապիտալ, ընթացիկ), ինչպես սեփական, այնպես էլ այլ կազմակերպությունների արհեստանոցներում: Աշխատանքի համար ոչ պիտանի ավտոմեքենաները, որոնք դեռևս դուրս չեն գրվել կազմակերպության հաշվեկշռից, համարվում են վերանորոգմանը սպասող ավտոմեքենաներ: Ավտոդողերի բացակայության պատճառով չաշխատող ավտոմեքենաների թիվը լրացվում է «ավտոմեքենա-օրեր պարապուրդում, վերանորոգման և դրան սպասելու վիճակում» տողերում:

2.1.4. «Ավտոմեքենա-օրերը պարապուրդում սարքին վիճակում» (տող 110, սյն.5, տող 215, տող 223, սյն.5)` համարվում են ավտոմեքենա-օրեր պարապուրդում կապված բեռի, վառելիքի, վարորդի բացակայության, ճանապարհների աներթևեկելիության, ինչպես նաև վարորդների հանգստյան և տոնական օրերի և այլ պատճառների հետ:

2.1.5. Ավտոմեքենա-օրերը հաշվարկելու օրինակը բերվում է ստորև.

 

Օրինակ 1. Մեկ տարվա ընթացքում կազմակերպությունում առկա են եղել`

2 ավտոմեքենա ԳԱԶ-53 Ա մակնիշի, հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը

1 ավտոմեքենա ՄԱԶ-500 մակնիշի, հունվարի 1-ից մինչև մարտի 31-ը

1 ավտոմեքենա ԶԻԼ-585 մակնիշի, հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը

1 ավտոմեքենա ԶԻԼ-151 մակնիշի մարտի 1-ից մինչև նոյեմբերի 30-ը:

1 ավտոմեքենա ԿՐԱԶ-257 մակնիշի, հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը:

Ավտոմեքենա-օրերի առկայությունը կազմակերպությունում կկազմի`

 

Ավտոմեքենաների մակնիշները

Ավտոմեքենաների ցուցակային թիվը հաշվետու տարվա ընթացքում

Ավտոմեքենա-օրերի թիվը տնտեսու-
թյունում

այդ թվում

աշխա-
տանքում

վերանորոգման և դրան սպասելու վիճակում

պարապուրդում տեխնիկապես սարքին վիճակում

ԳԱԶ-53Ա

2

730

480

100

150

ՄԱԶ-500

1

90

54

-

36

ԶԻԼ-151

1

275

160

50

65

ԿՐԱԶ-257

1

184

110

25

49

Ընդամենը

5

1279

804

175

300

 

Կազմակերպության տնօրինության տակ գտնվող ավտոմեքենաների թիվը-ընդամենը (ավտոմեքենա-օրերով) պետք է հավասար լինի ավտոմեքենա-օրեր աշխատանքում, պարապուրդում, վերանորոգման և դրան սպասելու վիճակում և պարապուրդում սարքին վիճակում ցուցանիշերի հանրագումարին: Բերված օրինակում`

804+175+300+1279 ավտոմեքենա-օրեր:

2.1.6. Կազմակերպության տնօրինության տակ գտնվող ավտոմեքենաների առկայությունն, ըստ դրանց բեռնատարողության (հազ.ավտոմեքենա-տոննա-օրերով) հաշվարկի (տող 110, սյն.6), որոշվում է տնտեսությունում առկա յուրաքանչյուր մակնիշի ավտոմեքենայի ավտոմեքենա-օրերի թիվը դրանց բեռնատարողությամբ (ըստ թողարկող գործարանի անձնագրերի) բազմապատկելու միջոցով և գումարելով ստացված արդյունքները: Այդ դեպքում թամբային քարշիչների բեռնատարողությունը որոշվում է դրանց թիվը այդ քարշիչները համալրող կիսակցորդների հիմնական տեսակների բեռնատարողությամբ բազմապատկելու միջոցով:

 

Վերը նշված օրինակում, ավտոմեքենաների առկայությունը տնտեսությունում դրանց բեռնատարողության հաշվարկով (ավտոմեքենա-տոննա-օրերի քանակը), հաշվետու տարում կազմում է.

 

Ավտոմեքենաների տեսակները

Բեռնատարողությունը տոննա

Տնտեսության գտնվող ավտոմեքենա-օրեր

Տնտեսությունում ավտոմեքենա
տոննա-օրեր

ԳԱԶ-53 Ա

2,5

730

1825

ՄԱԶ-500

7,5

90

675

ԿՐԱԶ-257

12,0

184

2208

ԶԻԼ-151

4,5

275

1237,5

Ընդամենը

-

-

5945,5

 

Կազմակերպության տնօրինության տակ գտնվող ավտոբուսների (այդ թվում` երթուղային ավտոբուսներ) առկայությունը, ըստ դրանց ուղևորատարողության հաշվարկի, որոշվում է յուրաքանչյուր մակնիշի ավտոբուսի (այդ թվում` երթուղային ավտոբուսներ) առկայությունը ավտոբուս-օրերով բազմապատկելով դրանց նստատեղերի թվով և գումարելով ստացված արդյունքները:

2.1.7. «Կարգագրում գտնվելու ժամանակը» (տող 110, սյն.7, տող 217, տող 223, սյն.6) որոշվում է հաշվետու տարում յուրաքանչյուր աշխատանքային օրվա ընթացքում ավտոմեքենաների գծում գտնվելու ժամերը գումարելով: Այս ցուցանիշում չեն ներառվում վարորդների ընդմիջման և հանգստի ժամերը, ինչպես նաև ավտոմեքենան լիցքավորելու և ծառայողական կետում դրանց տեխնիկական վերանայման ժամերը: Միջքաղաքային և միջազգային փոխադրումների, ինչպես նաև պատվերով փոխադրումների դեպքում ավտոմեքենայի կարգագրում գտնվելու ժամանակը որոշվում է ավտոմեքենայի պարկից դուրս գալու պահից մինչև պարկ վերադառնալու պահն ընկած փաստացի ժամերի քանակով, առանց վարորդի հանգստի, ընդմիջման և տարբեր պատճառներով ավտոմեքենայի շուրջօրյա պարապուրդների ժամերի:

2.1.8. «Ավտոմեքենաների վազքը - ընդամենը» (տող 110, սյն.8, տող 218, տող 223, սյն.7)` իրենից ներկայացնում է բոլոր ավտոմեքենաների բեռով (ուղևորներով), դատարկ և զրոյական վազքերը գումարելով:

Բեռով վազք է համարվում բեռնման և բեռնաթափման կետերի միջև կատարված բեռնված ավտոմեքենայի յուրաքանչյուր վազքը:

Ուղևորներով վազք է համարվում երթուղու սկզբնական և վերջնական կետերի միջև կատարված ուղևորներով վազքը` անկախ ուղևորների քանակից:

Դատարկ վազք է համարվում բեռնման և բեռնաթափման կետերի միջև ավտոմեքենաների կատարած վազքը (առանց բեռի):

Զրոյական վազք է համարվում կազմակերպության ավտոպարկից մինչև բեռնման առաջին կետը և բեռնաթափման վերջին կետից մինչև ավտոպարկ ավտոմեքենայի կատարած վազքը:

Ավտոմեքենաների վազքը-ընդամենը որոշվում է գումարելով հաշվետու տարվա ընթացքում գիծ դուրս եկած բոլոր շահագործական վազքերը:

Ավտոմեքենայի վազքերը որոշվում են արագաչափի (սպիդոմետրի) միջոցով:

Բեռնատար ավտոմեքենաների բեռով վազքի մեծությունը որոշվում է ապրանքա-տրանսպորտային փաստաթղթերի տվյալների, իսկ վճարովի վազքինը` ուղեգրերի համապատասխան տվյալների հիման վրա:

 

2.2. Շահագործական շարժակազմի առկայությունը, ընդունումը եվ դուրս գրումը (բաժին 3)

 

Սույն բաժնի տվյալները լրացվում են համաձայն թիվ 1-ավտո (ամսական) հաշվետվության լրացման հրահանգի համապատասխան տողերի:

 

2.3. Զբաղվածություն ԵՎ աշխատանքի վարձատրություն (բաժին 4)

 

2.3.1. Հիմնական գործունեությունում զբաղված անձնակազմը ներառում է անմիջապես արտադրությունում կամ արտադրությանը սպասարկող գործունեությունում զբաղված աշխատողներին:

Տրանսպորտային կազմակերպություններում հիմնական գործունեության անձնակազմին են պատկանում տրանսպորտային միջոցների սպասարկմամբ, բեռների և ուղևորների տեղափոխմամբ, բեռնման-բեռնաթափման աշխատանքներում զբաղվածները, վերանորոգման արհեստանոցների աշխատողները (առանց նյութատեխնիկական մատակարարման), ճանապարհների շահագործմամբ, ճանապարհների, շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգմամբ զբաղվածները և այլն:

Ոչ հիմնական գործունեության անձնակազմին են պատկանում կազմակերպության հաշվեկշռում գտնվող օժանդակ և օգնող տնտեսությունների աշխատողները, որոնց աշխատանքը կապված չէ բուն արտադրության (ծառայության սպասարկման) հետ, այլ ուղղված է տվյալ կազմակերպության աշխատողների և նրանց ընտանիքի անդամների բնակարանային-կոմունալ, մշակութային, կրթական, սանիտարական, բժշկական սպասարկմանը, ինչպես նաև կազմակերպության հաշվեկշռում գտնվող գիտահետազոտական, կազմակերպությունների, մատակարարման բաժինների, նյութատեխնիկական մատակարարման կազմակերպությունների աշխատողները: Աշխատանքի գծով վիճակագրական հաշվետվություններում ոչ հիմնական գործունեության անձնակազմը ցույց է տրվում հիմնական գործունեության անձնակազմից զատ և տնտեսական գործունեության համապատասխան ոլորտում:

410 տողի 3-րդ սյունակում լրացվում է հիմնական գործունեության անձնակազմի աշխատողների միջին ցուցակային թվաքանակը (առանց համատեղությամբ աշխատողների):

2.3.2. Հաշվետվության տող 411 և 412, սյն. 3-ում լրացվում են բեռնատար և ուղևորատար ավտոմեքենաների վարորդների թիվը:

2.3.3. Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներ (ներառյալ խթանող և փոխհատուցող վճարները) ցուցանիշը ներառում է ինչպես հիմնական արտադրական և ոչ արտադրական անձնակազմի, այնպես էլ պայմանագրային աշխատողների կողմից փաստացի կատարած աշխատանքների դիմաց հաշվարկած աշխատավարձը, ներառյալ խթանող և փոխհատուցող վճարները: Այն ընդգրկում է աշխատանքի վարձատրության բոլոր տեսակները հաշվարկած դրամական կամ բնեղեն արտահայտությամբ (անկախ ֆինանսավորման աղբյուրներից), ներառյալ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում չաշխատած ժամերի համար հաշվարկած դրամական գումարները (ամենամյա արձակուրդ, տոն օրեր և այլն) (տող 410-412, սյն. 4):

2.3.4. Հաշվետվության 410-412 տողերի 5-րդ սյունակում լրացվում է միայն ցուցակային կազմի աշխատողների աշխատավարձը, առանց արտաքին համատեղողների և քաղաքացիա-իրավական պայմանագրերի հիման վրա աշխատողների աշխատավարձի:

 

3. Հաշվետվություն «Ավտոտրանսպորտի շահագործական շարժակազմի առկայությունը եվ աշխատանքը» ձեվ թիվ 1-ավտո (ամսական)

 

Հաշվետվությունը կազմված է 3 բաժնից (1) Բեռնատար և ուղևորատար շահագործական ավտոմոբիլային տրանսպորտի աշխատանքը, 2) Շահագործական շարժակազմի առկայությունը, 3) Երթուղային ավտոբուսներով կատարված երթերը (տարվա սկզբից, ամենամսյա աճողական թվերով)):

 

3.1. Բեռնատար եվ ուղեվորատար շահագործական ավտոտրանսպորտի աշխատանքը (բաժին 1)

 

3.1.1. Հաշվետվության «Տեղափոխվել են բեռներ» (տող 11), «Բեռնաշրջանառությունը» (տող 12), «Փոխադրվել են ուղևորներ» (տող 13,14), «Ուղևորաշրջանառություն» (տող 15,16) ցուցանիշերը լրացվում են համաձայն սույն հրահանգի 65-ավտո (եռամսյակային) հաշվետվության լրացման կարգի:

 

3.2. Շահագործական շարժակազմի առկայությունը (բաժին 2)

 

3.2.1. Տնտեսության շահագործական շարժակազմի թվի մեջ ներառվում է ինչպես տվյալ կազմակերպության հաշվեկշռում եղած, այնպես էլ վարձակալությամբ վերցրած բոլոր բեռնատար ավտոմեքենաների, ավտոբուսների քանակը, որոնք գտնվում են աշխատանքում, պահեստում (ռեզերվում) պարապուրդում` տեխնիկապես սարքին վիճակում, վերանորոգման մեջ, վերանորոգմանը սպասելու վիճակում, ինչպես նաև ոչ պիտանի վիճակում, քանի դեռ դուրս չեն գրվել հաշվեկշռից:

3.2.2. «Բեռնատար ավտոմեքենաներ» տողում (տող 21) ներառվում են բոլոր տեսակի բեռնատար ավտոմեքենաների (ներառյալ բեռնատար տաքսոմոտորներ), պիկապների և ավտոկցորդների թիվը:

3.2.3. «Ավտոբուսներ-ընդամենը» տողում (տող 22) լրացվում է տվյալ կազմակերպության բոլոր ավտոբուսների թիվը, ներառյալ երթուղային տաքսիների թիվը, անկախ դրանց սարքինության վիճակից:

3.2.4. «Երթուղային ավտոբուսներ» տողում նշվում է միայն այն ավտոբուսների թիվը, որոնք կանոնավոր ձևով աշխատում են ընդհանուր օգտագործման երթուղիներում:

 

3.3. Երթուղային ավտոբուսներով կատարված երթերը (բաժին 3)

 

3.3.1. Ընդհանուր օգտագործման երթուղային ավտոբուսների երթ է համարվում.

- երկու վերջնակետերով երթուղիների դեպքում` ավտոբուսի շարժը մի ուղղությամբ` երթուղու սկզբնական կետից մինչև վերջնական կետը:

- շրջապտուտային (օղակաձև) երթուղու ժամանակ (այսինքն` երբ երթուղու սկզբնական և վերջնական կետը միևնույնն է) երթ Է համարվում ավտոբուսի ժամանումը սկզբնական կետից այդ նույն կետը:

Հաշվետվությունը կազմելու հիմնական փաստաթուղթ է համարվում ավտոբուսի ուղեգիրը:

3.3.2. «Չվացուցակով նախատեսված երթերի քանակը» (տող 31,սյն. 3-7) լրացվում է երթուղային ավտոբուսների շարժման հիմնական կամ ժամանակավոր չվացուցակի հիման վրա:

3.3.3. «Փաստացի կատարված երթերի քանակը» (տող 32,սյն. 3-7) լրացվում է ավտոբուսի` երթուղու վերջնական կետ ժամանման մասին կատարված նշումների հիման վրա:

3.3.4. Երթերը համարվում են «Չվացուցակն առանց խախտելու» (տող 33, սյունակ 3-7), եթե ավտոբուսն ուղևորվել է չվացուցակով նախատեսված ճիշտ ժամանակին և անցնելով բոլոր հսկիչ կետերը` վերադարձել վերջնակետ, նույնպես չվացուցակով նախատեսված ժամանակին:

Ավտոբուսային երթուղիների ժամանակ չվացուցակից թույլատրվում են հետևյալ շեղումները.

- ներքաղաքային`     +_   2 րոպե

- մերձքաղաքային`   +_   3 րոպե

- միջքաղաքային`     +_   5 րոպե

Ավտոբուսային երթուղիների ժամանակ չվացուցակից նման շեղումների դեպքում չվացուցակը կարելի է համարել կատարված` չվացուցակն առանց խախտելու:

3.3.5. Հաշվետվության սույն բաժնի 4-7 սյունակների ցուցանիշերը լրացվում են համաձայն սույն հրահանգի 65-ավտո (եռամսյակային) հաշվետվության լրացման կարգի:

 

3.4. Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը

 

3.4.1. 34 տողում լրացվում է կազմակերպության բոլոր աշխատողների միջին ցուցակային թվաքանակը (առանց համատեղությամբ աշխատողների):

 

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ծածկագրերն ըստ`

Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության կողմից հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Պետական վիճակագրական աշխատանքների իրականացման համար վիճակագրական տեղեկությունների ներկայացման» կարգի

 ՁԿԴ-ի **
(Ձեռնարկությունների կոդերի
դասակարգիչ)

ՊԿՄՆՀ-ի *
(Պետական
կառավարման
մարմինների նշանակման
 համակարգիչ)

 ՏԳԸԴ-ի **
(Տնտեսական
գործունեության ընդհանուր
 դասակարգիչ)

                                     
Ում է ներկայացվում (անվանումը) ________________

               

Ով է ներկայացնում (անվանումը) __________________

                                  
Հիմնադիրները (մասնակիցները) ***                   1 2 3 4
1 պետություն 2 համայնք 3 իրավաբանական անձ 4 քաղաքացի
 
Օտարերկրյա մասնակցի առկայության դեպքում անհրաժեշտ է կատարել նշում
 
 
Կազմակերպական-իրավական ձևը_________ծածկագիրը`
** /_/_/
 
Փաստացի գործունեության հիմնական տեսակը__________________
 
______________________            ծածկագիրը ** /_/_/_/_/_/
Ձեռնարկությունների պետռեգիստրում
    գրանցման համարը ** /_/_/_/_/_/_/_/_/_/_/_/
 
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը ** /_/_/_/_/_/_/_/_/
 
Մարզը _________________________________         /_/_/
 
Հասցեն______________________________________

*) Ծածկագրերը լրացվում են վիճակագրական մարմինների կողմից 
**) Լրացվում է ձեռնարկությունների պետռեգիստրի կողմից տրված գրանցման վկայականից (կամ ՏԳԸԴ-ի հիման վրա)
***) Մի քանի հիմնադրի (մասնակցի) դեպքերում 
նշումները կատարվում են միաժամանակ` համապատասխան վանդակներում

  Ձև թիվ 1-ավտո
շտապ-ամսական


Ներկայացվում է`

ՀՀ վիճնախարարության տեղական բաժանմունք
 

Ներկայացնում են`

ՀՀ վիճնախարարության կողմից ընտրանքային կարգով ընտրված իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը

 

Հաշվետվության ներկայացման ժամկետը`
ոչ ուշ, քան հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 5-ը 

Հաշվետվությունում ներառված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է դրանք ստացող վիճակագրական մարմնի կողմից: Իրավաբանական անձանց, հիմնարկների պաշտոնատար անձանց կողմից պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետներում և ամբողջ ծավալով չներկայացնելը, դրանք ոչ սահմանված ձևով, աղավաղումներով և անստորագիր ներկայացնելն առաջացնում են պատասխանատվություն` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՇԱՀԱԳՈՐԾԱԿԱՆ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԸ
հունվար __________ 200  թ. համար

1. ԲԵՌՆԱՏԱՐ ԵՎ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ

(մինչև 0,1 հազ. ճշտությամբ)
Ցուցանիշի անվանումը Տողի համարը Չափի միավորը Աճողական թվերով այդ թվում` հաշվետու ամիսը
հաշվետու տարվա սկզբից Անցած տարվա համապա-
տասխան ժամանա-
կաշրջանի համար
Ընթացիկ տարվա Անցած տարվա
1 2 3 4 5 6 7
Տեղափոխվել են բեռներ 11 հազ. տ        
Բեռնաշրջանառությունը 12 հազ.տ.կմ        
Փոխադրվել են ուղևորներ 13 հազ. ուղևոր        

այդ թվում` վճարովի երթևեկությամբ

14 -"-        
Ուղևորաշրջանառությունը 15 հազ. ուղևոր կմ        

այդ թվում` վճարովի երթևեկությամբ

10 -"-        


2. Շահագործական շարժակազմի առկայությունը

 

(հատ)

Բեռնատար ավտոմեքենաներ Տողի համարր Հաշվետու տարվա ամիսը Անցած տարվա
ամիսը
1 2 3 4
Բեռնատար ավտոմեքենաներ 21    
Ավտոբուսներ (ներառյալ երթուղային տաքսիներ)-ընդամենը 22    
այդ թվում` երթուղային ավտոբուսներ. (ներառյալ երթուղային տաքսիներ), ընդամենը 23    
որոնցից ըստ հաղորդակցության տեսակների` ներքաղաքային 24    
մերձքաղաքային 25    
Թեթև մարդատար տաքսիներ 26    

 

3. Երթուղային ավտոբուսներով կատարված երթերը (տարվա սկզբից, ամենամսյա աճողական թվերով)

 

(միավոր)

  Տողի համարը Ընդա-
մենը
Այդ թվում ըստ հաղորդակցության տեսակների
ներքա-
ղաքային
մերձքա-
ղաքային
միջքա-
ղաքային*
միջազ-
գային*
1 2 3 4 5 6 7
Չվացուցակով նախատեսված երթերը 31          
Փաստացի կատարված երթերը 32          
այդ թվում կատարվել են առանց չվացուցակը խախտելու 33          

 

Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը (34) ________ մարդ

 

*/ տվյալներն ըստ միջքաղաքային և միջազգային հաղորդակցությունների տեսակների լրացվում են ամբողջությամբ, միայն հաշվետու տարվա համար

 

___ ________________ 200  թ.
_____________________
կատարողի ազգանունը և հեռախոսի համարը
(գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)

Ղեկավար` __________

 

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ծածկագրերն ըստ`

Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության կողմից հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Պետական վիճակագրական աշխատանքների իրականացման համար վիճակագրական տեղեկությունների ներկայացման» կարգի

 ՁԿԴ-ի **
(Ձեռնարկությունների կոդերի
դասակարգիչ)

ՊԿՄՆՀ-ի *
(Պետական
կառավարման
մարմինների նշանակման
 համակարգիչ)

 ՏԳԸԴ-ի **
(Տնտեսական
գործունեության ընդհանուր
 դասակարգիչ)

                                     
Ում է ներկայացվում (անվանումը) ________________

               

Ով է ներկայացնում (անվանումը) __________________

                                  
Հիմնադիրները (մասնակիցները) ***                   1 2 3 4
1 պետություն 2 համայնք 3 իրավաբանական անձ 4 քաղաքացի
 
Օտարերկրյա մասնակցի առկայության դեպքում անհրաժեշտ է կատարել նշում
 
 
Կազմակերպական-իրավական ձևը_________ծածկագիրը`
** /_/_/
 
Փաստացի գործունեության հիմնական տեսակը__________________
 
______________________            ծածկագիրը ** /_/_/_/_/_/
Ձեռնարկությունների պետռեգիստրում
    գրանցման համարը ** /_/_/_/_/_/_/_/_/_/_/_/
 
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը ** /_/_/_/_/_/_/_/_/
 
Մարզը _________________________________         /_/_/
 
Հասցեն______________________________________

*) Ծածկագրերը լրացվում են վիճակագրական մարմինների կողմից 
**) Լրացվում է ձեռնարկությունների պետռեգիստրի կողմից տրված գրանցման վկայականից (կամ ՏԳԸԴ-ի հիման վրա)
***) Մի քանի հիմնադրի (մասնակցի) դեպքերում 
նշումները կատարվում են միաժամանակ` համապատասխան վանդակներում

  Ձև թիվ 3-ավտո
փոստային-տարեկան


Ներկայացվում է`

ՀՀ վիճնախարարության տեղական բաժանմունքներ
 

Ներկայացնում են`

ՀՀ վիճնախարարության կողմից ընտրանքային կարգով ընտրված իրավաբանական անձինք, հիմնարկները

 

Հաշվետվության ներկայացման ժամկետը`
ոչ ուշ, քան հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 5-ը 

Հաշվետվությունում ներառված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է դրանք ստացող վիճակագրական մարմնի կողմից: Իրավաբանական անձանց, հիմնարկների պաշտոնատար անձանց կողմից պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետներում և ամբողջ ծավալով չներկայացնելը, դրանք ոչ սահմանված ձևով, աղավաղումներով և անստորագիր ներկայացնելն առաջացնում են պատասխանատվություն` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ, ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

200___թ. համար

 

1. Կազմակերպության (սեփական եվ վարձակալությամբ տրված) շահագործական բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտի օգտագործումը

  

Տողի հա-
մարը
Կազմակերպության տնօրինության տակ գտնվող ավտոմեքենաների առկայությունը, ավտոմեքենա-օրեր (ամբողջական թվերով) (3,4,5 սյունակների գում.) այդ թվում՝ Կազմակերպության տնօրինության տակ գտնվող ավտոմեքենաների առկայությունն ըստ նրանց բեռնատարողության հաշվարկի, հազ. ավտոմեքենա/տոննա-օր (մինչև 0.1 ճշտությամբ) Կարգագրում (նարյադում) գտնվելու ժամանակը հազ. ավտոմեքենա ժամեր (մինչև 0,1 ճշտությամբ) Ավտոմե-
քենաների վազքը ընդամենը, հազ.կմ (մինչև 0.1 ճշտությամբ)
այդ թվում՝ բեռով
աշխա-
տանքում
պարա-
պուրդում վերանո-
րոգման և նրան սպասելու վիճակում
պարա-
պուրդում տեխնի-
կապես սարքին վիճակում
1 2 3 4 5 6 7 8 9
110                

 

2. Շահագործական ուղեվորատար ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումը

 

2.1. Ավտոբուսներ (ներառյալ երթուղային տաքսիները)

 

  Տողի հա-
մարը
Չափի միա-
վորը
Ավտո-
բուսներ ընդամենը (ներառյալ պատվի-
րածները)
այդ թվում երթուղային ավտոբուսները (6,8,9,10 սյունակների գումարը, ըստ 210-213 և 217 տողերի) Որոնցից ըստ հաղորդակցության տեսակների
ներ-
քա-
ղա-
քային
դրանցից՝ մարզային կենտրոնում, հանրապետու- թյան մայրա-
քաղաքում
մերձ-
քա-
ղա-
քային
միջ-
քա-
ղա-
քային
միջազ-
գա-
յին
1 2 3 4 5 6 7 8 9 10
Ավտոբուսային երթուղիների քանակը (տարվա վերջին) 210 միավոր              
Ավտոբուսային երթուղիների երկարությունը (տարվա վերջին) (մինչև 0.1 ճշտ.) 211 կմ              
Կազմակերպության տնօրինության տակ գտնվող ավտոմեքենաների առկայությունը-ընդամենը (ամբողջական թվերով) (213,214,215 տողերի գումարը) 212 ավտո մեքե-
նա-
օրեր
.            
այդ թվում`
աշխատանքի մեջ
213 -"-              
պարապուրդում վերանորոգման և նրան սպասելու վիճակում 214 -"-     x x x x x
պարապուրդում տեխնիկապես սարքին վիճակում 215 -"-     x x x x x
Կազմակերպության տնօրինության տակ գտնվող ավտոմեքենաների առկայությունը հաշվարկված նրանց ուղևորատարողությամբ (ըստ նստատեղերի) (մինչև 0.1 ճշտ.) 216 հազ.
ավտո մեքե-
նա-
նստա-
տեղ-
օրեր
    x x x x x
Կարգագրում ավտոմեքենաների գտնվելու ժամանակը (մինչև 0.1 ճշտությամբ) 217 հազ. ավտո մեք. ժամեր              
Ավտոմեքենաների վազքը-ընդամենը (մինչև 0.1 ճշտ.) 218 հազ. կմ     x x x x x
դրանից`
ուղևորներով
219 հազ.
կմ
x   x x x x x
Ուղևորատար շարժակազմի վազքը, վերածված ըստ տեղատարողության (ամբողջական թվերով) 220 հազ. տեղ-
կմ
x x   x   x x

 

5-րդ սյունակի 210 տողից ավտոբուսային երթուղիների քանակը գյուղական վայրերում, տարվա վերջին, միավոր (221)________

5-րդ սյունակի 211 տողից ավտոբուսային երթուղիների երկարությունը գյուղական վայրերում, տարվա վերջին, կմ (մինչև 0.1 ճշտությամբ) (222)________

 

2.2. Մարդատար տաքսիների օգտագործումը եվ աշխատանքը

 

Տողի
հա-
մարը
Կազմակեր-
պության տնօրինության տակ գտնվող մեքենաների քանակը ավտոմեքենա-օրեր (ամբողջական թվերով) (3,4,5 սյունակների գում.)
այդ թվում Կարգագրության մեջ (նարյադում) գտնվելու ժամանակը հազ. ավտոմեքենա ժամեր(մինչև 0.1 ճշտությամբ) Ավտոմեքենա- ների վազքը ընդամենը հազ. կմ (մինչև 0.1 ճշտությամբ) այդ թվում վճարովի
աշխա-
տանքում
պարա-
պուրդում վերա-
նորոգման և նրան սպասելու վիճակում
պարա-
պուրդում տեխնիկապես սարքին վիճակում
1 2 3 4 5 6 7 8
223              

 

Ներքաղաքային ավտոբուսային հաղորդակցություն ունեցող քաղաքների, քաղաքատիպ ավանների թիվը, տարվա վերջին (234)_______

Ներքաղաքային և միջքաղաքային հաղորդակցություններում ավտոբուսներով սպասարկվող գյուղական բնակավայրերի թիվը, տարվա վերջին (235)_________

Ներքաղաքային մարդատար տաքսիներով սպասարկում ունեցող քաղաքների, քաղաքատիպ ավանների թիվը, տարվա վերջին (236)_______

 

3. Շահագործական շարժակազմի առկայությունը, ընդունումը եվ դուրս գրումը

 

  Տողի համարը Առկայու-
թյունը հաշվետու տարվա սկզբին
Ընդունվել են ավտոմեքենաներ հաշվետու տարվա ընթացքում Դուրս են գրվել ավտոմեքենաներ հաշվետու տարվա ընթացքում Առկայու-
թյունը հաշվետու տարվա վերջին
ընդա-
մենը
այդ թվում նորերը ընդա-
մենը
այդ թվում խոտան-
ման հետ կապված
1 2 3 4 5 6 7 8
Բեռնատար ավտոմեքենաներ 310            
Բոլոր տեսակի ավտոբուսներ 320            
այդ թվում`
երթուղային ավտոբուսներ (ներառյալ երթուղային տաքսիները)-ընդամենը
321            

320 տողի

ԼԱԶ - 677, 5256

322            

ԼԱԶ - 695, 42021

323            

ԼԱԶ - 697, 699

324            

ՊԱԶ (բոլոր ձևերի)

325            

այլ մակնիշի
-ընդամենը

330            

դրանից

ԻԿԱՐՈՒՍ - 260

331            

ԻԿԱՐՈՒՍ - 280

332            

ԻԿԱՐՈՒՍ - 250,255

333            
Թեթև մարդատար ավտոմեքենաներ- ընդամենը 340            
այդ թվում`
թեթև մարդատար տաքսիներ
341            
Պիկապներ և թեթև մարդատար ֆուրգոններ 351            
Հատուկ մեքենաներ, ներառյալ հատուկ թեթև մարդատար ավտոմեքենաները 360            

 

Տեղեկատու. Երթուղային տաքսիները հաշվետու տարվա վերջում, հատ (370)____________

 

4. Աշխատանք

 

  Տողի համարը Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը (առանց համատեղությամբ աշխատողների), մարդ Սպառմանն ուղղված միջոցները, ընդամենը, հազ. դրամ (մինչև 0.1 ճշտությամբ) 4-րդ սյունակից ցուցակ. կազմի աշխատող. աշխատավարձը (առանց համատեղությամբ աշխատողների և ցուցակային կազմից դուրս աշխատողների)
1 2 3 4 5
Հիմնական գործունեության
անձնակազմը-ընդամենը
410      
Այդ թվում վարորդներ, բեռնատար ավտոմեքենաների 411      
ավտոբուսների 412      

 

___ ________________ 200  թ.
_____________________
կատարողի ազգանունը և հեռախոսի համարը
(գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)

Ղեկավար` __________

 

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ծածկագրերն ըստ`

Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության կողմից հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Պետական վիճակագրական աշխատանքների իրականացման համար վիճակագրական տեղեկությունների ներկայացման» կարգի

 ՁԿԴ-ի **
(Ձեռնարկությունների կոդերի
դասակարգիչ)

ՊԿՄՆՀ-ի *
(Պետական
կառավարման
մարմինների նշանակման
 համակարգիչ)

 ՏԳԸԴ-ի **
(Տնտեսական
գործունեության ընդհանուր
 դասակարգիչ)

                                     
Ում է ներկայացվում (անվանումը) ________________

               

Ով է ներկայացնում (անվանումը) __________________

                                  
Հիմնադիրները (մասնակիցները) ***                   1 2 3 4
1 պետություն 2 համայնք 3 իրավաբանական անձ 4 քաղաքացի
 
Օտարերկրյա մասնակցի առկայության դեպքում անհրաժեշտ է կատարել նշում
 
 
Կազմակերպական-իրավական ձևը_________ծածկագիրը`
** /_/_/
 
Փաստացի գործունեության հիմնական տեսակը__________________
 
______________________            ծածկագիրը ** /_/_/_/_/_/
Ձեռնարկությունների պետռեգիստրում
գրանցման համարը ** /_/_/_/_/_/_/_/_/_/_/_/
 
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը ** /_/_/_/_/_/_/_/_/
 
Մարզը _________________________________         /_/_/
 
Հասցեն______________________________________

*) Ծածկագրերը լրացվում են վիճակագրական մարմինների կողմից 
**) Լրացվում է ձեռնարկությունների պետռեգիստրի կողմից տրված գրանցման վկայականից (կամ ՏԳԸԴ-ի հիման վրա)
***) Մի քանի հիմնադրի (մասնակցի) դեպքերում 
նշումները կատարվում են միաժամանակ` համապատասխան վանդակներում

  Ձև թիվ 65-ավտո
փոստային-եռամսյակային


Ներկայացվում է`

ՀՀ վիճնախարարության տեղական բաժանմունք
 

Ներկայացնում են`

ՀՀ վիճնախարարության կողմից ընտրանքային կարգով ընտրված իրավաբանական անձինք, հիմնարկները

 

Հաշվետվության ներկայացման ժամկետը`
ոչ ուշ, քան հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը 

Հաշվետվությունում ներառված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է դրանք ստացող վիճակագրական մարմնի կողմից: Իրավաբանական անձանց, հիմնարկների պաշտոնատար անձանց կողմից պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետներում և ամբողջ ծավալով չներկայացնելը, դրանք ոչ սահմանված ձևով, աղավաղումներով և անստորագիր ներկայացնելն առաջացնում են պատասխանատվություն` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ

հունվար_______________________ 200 թ. համար

(տարվա սկզբից աճողական թվերով)      

 

1. Բեռնատար շահագործական ավտոմեքենաներ (ներառյալ բեռնատար տաքսիներ, պիկապներ եվ թեթեվ մարդատար ֆուրգոններ)

 

(մինչև 0.1 ճշտ.)

  Տողի հա-
մարը
Չափի միա-
վորը
Ընդա-
մենը
(5-8 սյու-
նակ-
ների գու-
մարը)
այդ թվում` ըստ հաղորդակցության տեսակների
ներքա-
ղաքա-
յին և մերձ-
քա-
ղաքա-
յին
միջքա-
ղա-
քային
միջազգային 8-րդ սյունակից
ԱՊՀ անդամ երկրների միջև հեռա-
վոր արտա-
սահ-
մանյան երկրներ
արտա-
հա-
նում
ներմու-
ծում
տարան-
ցիկ փոխադ-
րում-
ներ
օտար-
երկրյա պետութ. տարած-
քում
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
Եկամուտները 100 հազ. դրամ           x x x x
Ծախսերը 110 -"--   x x x x x x x x
Տեղափոխվել են բեռներ 120 հազ. տոն.                  
Բեռնաշրջա-
նառությունը
130 հազ. տ.կմ                  

 

2. Շահագործական ավտոբուսներ

(մինչև 0.1 ճշտ.)

  Տողի հա-
մարը
Չափի միա-
վորը
Հաղոր-
դակցու-
թյան բոլոր տեսակ-
ները
այդ թվում ըստ հաղորդակցության տեսակների 4-րդ սյու-
նակից փոխադ-
րումներ գյու-
ղական վայրե-
րում
ներ-
քաղա-
քային
որոնցից մարզ-
կենտ-
րոն, հանրա-
պետ., մայրաք. (լրացվ. են միայն տարվա համար)
մերձ-
քաղա-
քային
միջ-
քա-
ղաքա-
յին
միջազգային
ԱՊՀ պետու-
թյուն-
ների միջև
Հեռա-
վոր արտա-
սահ-
մանի երկըր-
ների միջև
1 2 3 4 5 6 7 8 9 10 11
Եկամուտները-ընդամենը
(երթուղային ավտոբուսներ, երթուղային տաքսիներ և պատվերով ավտոբուսներ)
200 հազ. դրամ     x         x

այդ թվում

երթուղային ավտոբուսներ (ներառյալ երթուղային տաքսիները)

201 հազ. դրամ     x         x
որոնցից` ուղևորների վճարովի փոխադրումներից 202 -"-     x         x
Ծախսեր-ընդամենը
(երթուղային ավտոբուսներ, երթուղային տաքսիներ և պատվերով ավտոբուսներ)
210 -"-     x   x x x x

այդ թվում

երթուղային ավտոբուսներ (ներառյալ երթուղային տաքսիները)

211 -"-     x   x x x x
Փոխադրվել են ուղևորներ– ընդամենը (երթուղային ավտոբուսներ, երթուղային տաքսիներ և պատվերով ավտոբուսներ) 220 հազ. ուղևոր              

այդ թվում`

երթուղային ավտոբուսներ (ներառյալ երթուղային տաքսիները)

221 -"-                
որոնցից ուղևորների վճարովի փոխադրումներից 222 •-"-     x   x x x x
Ուղևորաշրջանառություն-ընդամենը (երթուղային ավտոբուսներ, երթուղային տաքսիներ և պատվերով ավտոբուսներ) 230 հազ. ուղ. կմ                

այդ թվում`

երթուղային ավտոբուսներ (ներառյալ երթուղային տաքսիները)

231 -"-                
Տեղեկություն. Պետական նպաստ (դոտացիա) (հաշվի առնելով նպաստային լրացուցիչ միջոցները) 240 հազ. դրամ x   x   x x x x

3. Թեթեվ մարդատար շահագործական մեքենաներ (մինչեվ 0.1 ճշտությամբ)

  Տողի համարը Չափի միավորը Թեթև մարդատար տաքսիներ Կազմակերպության, ծառայողական թեթև մարդատար ավտոմեքենաները
1 2 3 4 5
Եկամուտները 400 հազ.դրամ    
Ծախսերը 410 -"-    
Ավտոմեքենաների վազքը-ընդամենը 420 հազ.կմ    
այդ թվում վճարովի 421 -"-    

 

___ ________________ 200  թ.
_____________________
կատարողի ազգանունը և հեռախոսի համարը
(գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)

Ղեկավար` __________