«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
7 սեպտեմբերի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 10304222
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ
24 օգոստոսի 2004 թ. |
N 142-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԱՌԱՆՁԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄԸ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ, 16-րդ, 18-րդ, 19-րդ և 21-րդ հոդվածներով և չափումների միասնականության ապահովման բնագավառում աշխատանքների կազմակերպման նպատակով
Հրամայում եմ`
1. Հաստատել`
ա) չափման միջոցի տեսակի հաստատման սերտիֆիկատի ձևը համաձայն հավելված 1-ի.
բ) չափման միջոցի չափագիտական վկայագրման մասին վկայականի ձևը համաձայն հավելված 2-ի.
գ) չափման միջոցի ստուգաչափման դրոշմի ձևերը համաձայն հավելված 3-ի.
դ) չափման միջոցի ստուգաչափման մասին վկայականի ձևը համաձայն հավելված 4-ի.
ե) չափման միջոցի ստուգաչափման մասին ծանուցագրի ձևը համաձայն հավելված 5-ի.
զ) չափման միջոցի ստուգաճշտման դրոշմի ձևերը համաձայն հավելված 6-ի.
է) չափման միջոցի ստուգաճշտման մասին վկայականի ձևը համաձայն հավելված 7-ի.
ը) չափման միջոցի ստուգաճշտման մասին ծանուցագրի ձևը համաձայն հավելված 8-ի.
թ) չափման միջոցի ստուգաճշտում իրականացնելու հավատարմագրման վկայագրի ձևը համաձայն հավելված 9-ի.
ժ) չափման միջոցի չափումների կատարման մեթոդիկաների չափագիտական վկայագրում իրականացնելու հավատարմագրման վկայագրի ձևը համաձայն հավելված 10-ի:
2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահում եմ ինձ:
Կ. Ճշմարիտյան
Հավելված 1
Հավելված 2
Հավելված 3
Չափման միջոցների ստուգաչափման դրոշմների ձԵՎերը
Ստուգաչափման դրոշմը տեխնիկական միջոց է, որը նախատեսված է չափման միջոցի և (կամ) ստուգաչափման անձնագրի վրա դրոշմի արտատիպը դնելու համար, ինչպես նաև հավաստելու չափման միջոցի չափագիտական բնութագրերի համապատասխանությունը սահմանված պահանջներին:
1. Ստուգաչափման դրոշմը պետք է պարունակի`
Ø Հայաստանի Հանրապետության հապավումը - ՀՀ,
Ø Դրոշմի կիրառման տարեթվի վերջին երկու թվանշանները,
Ø Չափագիտության ազգային ինստիտուտի պայմանական ծածկագիրը - ՉԻ,
Ø Ստուգաչափողի անհատական նշանը:
Անհրաժեշտության դեպքում կարող է նշվել լրացուցիչ տեղեկություն` ստուգաչափում կատարելու եռամսյակը կամ ամիսը:
2. Ստուգաչափողի անհատական նշանի համար օգտագործվում են հայկական այբուբենի մեծատառերը, թույլատրվում է նաև օգտագործել փոքրատառեր:
3. Թույլատրվում է ՀՀ պաշտպանության նախարարության դրոշմների վրա դնել նախարարության տարբերանշանը ռուսերեն այբուբենի մեծատառերով` «MO»:
4. Եռամսյակները նշվում են հռոմեական թվանշաններով` I, II, III և IV:
5. Ստուգաչափման բացասական արդյունքների դեպքում ստուգաչափման դրոշմի արտատիպը մարվում է:
Ä Ä Ä
Դրոշմների անվանումը եվ չափերը, մմ
1. Պողպատյա հարվածային, կլոր, տարեկան, 6 մմ Ø
2. Պողպատյա հարվածային ձևավոր, տարեկան 3,5 և 6 մմ Ø
3. Պողպատյա կլոր, տարեկան 8 մմ Ø
4. Ռետինե կլոր, 18 մմ Ø
5. Մարման պողպատյա տարեկան 8 մմ Ø
6. Մարման պողպատյա հարվածային 3,5 և 6 մմ Ø
7. 3,5 մմ-ոց դրոշմները պետք է պարունակեն`
Ø Հայաստանի Հանրապետության հապավումը - ՀՀ,
Ø դրոշմի կիրառման տարեթվի վերջին 2 թվանշանը,
Ø ստուգաչափողի անհատական նշանը:
Դրոշմների տրամագծերի նոմինալ չափերը ընտրվում են`
1.5; 3.5; 6.0; 8.0; 12.0; 16.0 և 18.0 շարքից:
Ստուգաչափման դրոշմի եվ մարման դրոշմի ձեվերը
Ստուգաչափման |
Մարման |
Հավելված 4
Ստուգաչափման արդյունքները
(լրացվում է ստուգաչափման նորմատիվ փաստաթղթում` համապատասխան պահանջի առկայության դեպքում) ______________________________________________________ ______________________________________________________ ______________________________________________________ ______________________________________________________ ______________________________________________________ ______________________________________________________ ______________________________________________________ ______________________________________________________ ______________________________________________________ ______________________________________________________ ______________________________________________________ ______________________________________________________ ______________________________________________________ ______________________________________________________ ______________________________________________________ ______________________________________________________ ______________________________________________________ ______________________________________________________ ______________________________________________________ ______________________________________________________ ______________________________________________________ ______________________________________________________ ______________________________________________________ ______________________________________________________ ______________________________________________________ |
Հավելված 5
Հավելված 6
Չափման միջոցների ստուգաճշտման դրոշմների ձեվերը
1. Ստուգաճշտման դրոշմը տեխնիկական միջոց է, որը նախատեսված է չափման միջոցի կամ ստուգաճշտման մասին վկայականի վրա դրոշմի արտատիպը դնելու համար:
2. Ստուգաճշտման դրոշմի ձևերը և պատկերները համանման են ստուգաչափման դրոշմների ձևերին և պատկերներին միայն այն տարբերությամբ, որ ստուգաճշտման դրոշմի վրա Չափագիտության ազգային ինստիտուտի պայմանական ծածկագրի փոխարեն նշվում է հավատարմագրված իրավաբանական անձի պայմանական ծածկագիրը` հայկական այբուբենի երկու մեծատառերով` ավելացված «Ս» տառը:
3. Ստուգաճշտում կատարողի անհատական նշանի համար օգտագործվում են հայկական այբուբենի մեծատառերը:
4. Ստուգաճշտման բացասական արդյունքների դեպքում ստուգաչափման դրոշմի արտատիպը մարվում է:
Ստուգաճշտման դրոշմի ԵՎ մարման դրոշմի ձԵՎերը
Ստուգաճշտման Մարման դրոշմի
դրոշմի ձևը
ձևը
Հավելված 9
Հավելված 10