109.0007.01.06.99
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՓՈՍՏԻ ԵՎ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
01.06.1999 թ. |
N 7-Ս |
ԲԱՑԱՌԻԿ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՄԱՏՈՒՑՎՈՂ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թ. հոկտեմբերի 28-ի թիվ 658 որոշմամբ հաստատված բացառիկ իրավունքով մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների սակագների հաստատման կարգի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թ. դեկտեմբերի 18-ի թիվ 739 որոշմամբ ստեղծված բացառիկ իրավունքով մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների սակագների սահմանման միջգերատեսչական հանձնաժողովի 1999 թ. մայիսի 12-ի նիստի թիվ 2 արձանագրության.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել`
ա) «Iridium» նոր շարժական կապի համակարգին միանալու րոպեի սակագինը`
● գլոբալ ծառայություն - 8,9 ԱՄՆ դոլար,
● սահմանափակ ծառայության - 5,5 ԱՄՆ դոլար,
բ) Հայաստանում «Iridium» նոր շարժական կապի ծառայությունների մատուցումն ապահովելու նպատակով`
● հաճախությունների օգտագործման տարեկան վարձավճարի չափը 5000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ,
● գրանցման համար միանվագ վարձավճարի չափը` 5000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
2. Սույն հրամանի 1-ին կետով նախատեսված սակագները սահմանված են առանց ավելացված արժեքի հարկի: Հաշվարկները և վճարումները կատարվում են դրամով` հիմք ընդունելով նախորդ ամսվա վերջին օրվա դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված հաշվարկային փոխարժեքը:
Նախարար |
Ա. Վարդանյան |
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ
08 հունիսի 1999 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 109990094