109.0006.06.06.97
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԲԱԺԱՆՈՐԴԱՅԻՆ ՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 31.03.95 թ. N 165 որոշման.
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ`
1. Հաստատել քաղաքային և տեղական հեռախոսային բաժանորդային վարձը, մեկ ամսվա համար`
ա) բնակչության համար 600 դրամ ներառյալ ավելացված արժեքի հարկը.
բ) հիմնարկ-ձեռնարկությունների, կազմակերպությունների համար 600 դրամ, գումարած ավելացված արժեքի հարկը:
2. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել ՀՀ կապի նախարարության տնտեսագիտական վարչության վրա:
3. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ կապի նախարարի 01.04.97 թ. N 109.0002 հրամանը:
ՀՀ կապի նախարար` |
Գ. Պողպատյան |
ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է` |
ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ` |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ Չ Ա Կ Ա Ն Ն Ա Մ Ա Կ
ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ընդունված է Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թ. մարտի 31-ի N 165 որոշման հիման վրա:
Քաղաքային և տեղական հեռախոսային բաժանորդային վարձը (մեկ ամսվա համար) սահմանել`
1. Բնակչության համար 600 դրամ, ներառյալ ավելացված արժեքի հարկը:
2. Հիմնարկ-ձեռնարկությունների, կազմակերպությունների համար` 600 դրամ, գումարած ավելացված արժեքի հարկը:
3. Ուժը կորցրած ճանաչել 31.03.97 թ. հրահանգչական նամակը:
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
03 ՀՈՒԼԻՍԻ 1997 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ N 11970033
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
26.11.2012, N 655-Ն | 25.01.2013, N 6 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|