Գլխավոր տեղեկություն
Համար
N 406-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (11.07.2005-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.07.01/16(193) Հոդ.184
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
28.04.2005
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
28.04.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.07.2005

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 հունիսի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 10005216

 

հայաստանի հանրապետության


առողջապահության նախարար

 

28 ապրիլի 2005 թ.
ք. Երևան

N 406-Ն

 

հ ր ա մ ա ն

 

ՀՀ առողջապահության նախարարի 2004 թվականի դեկտեմբերի 28-ի N 1325-Ն հրամանում լրացումներ կատարելու մասին

 

1. ՀՀ առողջապահության նախարարի 2004 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության հիմնական դեղերի ցանկը հաստատելու մասին» N 1325-Ն հրամանով հաստատված «լրացուցիչ ցանկում» կատարել հետևյալ լրացումները.

ա) ցանկի 7.2 ենթակետի «Նատրիումի նիտռոպրուսիդ» տողից հետո լրացնել նոր տող հետևյալ բովանդակությամբ.


Պերինդոպրիլ

Perindopril

դեղահատ, 4 մգ

 

բ) ցանկի 12.4 ենթակետից հետո լրացնել նոր ենթակետ հետևյալ բովանդակությամբ.

 

12.5. հակաշաքարախտային

Գլիկլազիդ Gliclazide

դեղահատեր կարգավորվող ներզատմամբ, 30 մգ

 

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի իրավական խորհրդական Ս. Քրմոյանին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական իրավական փորձաքննության և պետական գրանցման:

 

Նախարար`

Ն. Դավիդյան