«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
9 հուլիսի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 10203216
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
30 հունիսի 2003 թ. ք. Երևան |
N 231-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի ԹԻՎ 290 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն.
Հրամայում եմ՝
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2002 թվականի հուլիսի 1-ի «Իրավական ակտերի պետական գրանցման գրանցամատյանի ձևը և վարման կարգը սահմանելու մասին» թիվ 290 հրամանի 17-րդ հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1. 101 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«101. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետ»:
2. 111 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«111. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար»:
3. 112 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«112. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ»:
4. 114 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«114. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ»:
5. 124 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«124. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային ծառայության պետ»:
6. Ուժը կորցրած ճանաչել 319 կետը:
7. Լրացնել նոր 305 կետ հետևյալ բովանդակությամբ.
«305. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահ»:
8. Լրացնել նոր 330 կետ հետևյալ բովանդակությամբ.
«330. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահ»:
9. 600 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«600. Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողով»:
Դ. Հարությունյան