ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
12 նոյեմբերի 2001 թ. |
N 1703 |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-Ի N 523 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի նոյեմբերի 14-ի N 532 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության 5-րդ կետի ժզ ենթակետի համաձայն
Հրամայում եմ`
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2000 թվականի օգոստոսի 5-ի «Հայաստանի Հանրապետության պետական նոտարական գրասենյակների կողմից նոտարական գործողություններ կատարելու կարգի մասին հրահանգը հաստատելու մասին» N 523 հրամանում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
1. Ուժը կորցրած ճանաչել հրամանի 2-րդ կետը:
2. Հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական նոտարական գրասենյակների կողմից նոտարական գործողություններ կատարելու կարգի մասին հրահանգում»
ա) 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`
«Անձը, որի համաձայնությամբ կատարվել է նոտարական գործողությունը, ինչպես նաև նրա իրավահաջորդը կամ ներկայացուցիչն իրենց գրավոր համաձայնությամբ կարող են նոտարին ազատել նոտարական գործողությունների կատարման գաղտնիքը պահպանելու պարտականությունից` այդ մասին համապատասխան նշում կատարելով համապատասխան փաստաթղթերի վրա:»
բ) 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«12. Սույն հրահանգի 7-րդ կետում նշված անձանցից, բացի այլ անձանց նոտարական գործից տեղեկանքները, քաղվածքները կամ պատճենները տրամադրելիս նոտարը պարտավոր է տրվող փաստաթղթի յուրաքանչյուր էջի վերևի աջ անկյունում կարմիր գույնի գրիչով գրառում կատարել գաղտնիքի տեսակի մասին (առևտրային գաղտնիք, կտակային գաղտնիք, նոտարական գաղտնիք և այլն): Իսկ այդ փաստաթղթերն ստացող անձը պարտավոր է ստորագրություն տալ գաղտնիքը չտարածելու մասին:»
գ) 20-րդ կետի առաջին պարբերությունը լրացնել հետևյալ բառերով`
«, բացառությամբ օրենքով և սույն հրահանգով նախատեսված դեպքերի»:
դ) 31-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով`
«Լիազորագրով նոտարական գործողություններ իրականացնող անձն իրավունք ունի լիազորողի անունից հայտարարություններ տալ միայն, եթե նման հայտարարություն տալու վերաբերյալ լիազորագրով ուղղակի լիազորություն տրված է լիազորված անձին:
Ընդհանուր գույքի նկատմամբ կատարվող գործարքներով տրվող լիազորագիրը վերաբերվում է միայն լիազորող անձին պատկանող մասին:
Նվիրատվության մասին համաձայնագիրը պետք է համապատասխանի համապատասխան գործարք կատարելու համար տրվող լիազորագրի պահանջներին:
Արգելվում է նոտարական գործողությունների իրականացման համար, որպես իրավական հիմնավորում ընդունել սույն կետի պահանջների խախտմամբ տրված համաձայնություններն ու հայտարարությունները:»
ե) 32-րդ կետում «նոտարի կողմից հաստատվելուց հետո կցվում են համապատասխան նոտարական գործին» բառերը փոխարինել «նոտարի կողմից ստուգվելուց հետո կցվում են համապատասխան նոտարական գործին» բառերով.
զ) 36-րդ կետից հանել «, այդ թվում` այն համեմատելով նրանց անձը (ինքնությունը) հաստատող փաստաթղթում դրված տվյալ անձի ստորագրության հետ» բառերը.
է) 50-րդ կետում «հաստատվելուց» բառը փոխարինել «ստուգվելուց» բառով.
ը) հանել 52-րդ կետի 2-րդ պարբերության երկրորդ նախադասությունը.
թ) 58-րդ կետը լրացնել «, եթե նոտարը ծանոթ է կազմակերպության կամ հիմնարկի կանոնադրությանը» բառերը.
ժ) 59-րդ կետի չորրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Անդեմ, բազմիմաստ, կոնկրետ գործողություններ կատարելու կամ գործարքներ կնքելու լիազորություններ չպարունակող լիազորագրերի դրույթները գործարքներ կամ նոտարական այլ գործողություններ կատարելու համար հիմք չեն ընդունվում:»
ժա) 63-րդ կետի առաջին պարբերությունից հանել «կամ լույսի ազդեցությունից ոչնչացող թանաքով» բառերը.
ժբ) 66-րդ կետի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Առանձին դեպքերում է թույլատրվում նախօրոք պատրաստված պայմանագրերի օրինակելի ձևերի վրա լրացված գործարքների վավերացումը: Այս դեպքում պայմանագրի օրինակելի ձևը պետք է լրացվի մեքենագրական եղանակով կամ մեկ ձեռագրով և մեկ թանաքով և հստակ: Լրացվող օրինակելի ձևում չպետք է մնան չլրացված մասեր: Պայմանագրի օրինակելի ձևի բոլոր դրույթները պետք է համապատասխանեն կնքվող գործարքի պայմաններին: Արգելվում է լրացվող օրինակելի ձևերում կատարել ջնջումներ կամ փոփոխություններ:»
ժգ) ուժը կորցրած ճանաչել 69-րդ կետը և 70-րդ կետի երկրորդ պարբերությունը, 94-րդ, 112-րդ, 164-րդ, 166-րդ, 182-րդ կետերը, 186-րդ կետի երկրորդ պարբերությունը, 187-րդ կետերը.
ժդ) 80-րդ կետում «մեկօրյա» բառը փոխարինել «երկօրյա» բառով.
ժե) 86-րդ կետի առաջին պարբերությունից հանել «պետական զինանշանի պատկերով» բառերը.
ժզ) 99-րդ կետում «կրկնօրինակը» բառերը փոխարինել «պատճենը» բառերով, իսկ «կրկնօրինակի» բառը` «պատճենի» բառով: Նույն կետի վերջին պարբերության մեջ «կրկնօրինակները» բառից հետո լրացնել «և պատճենները» բառերը.
ժէ) 109 կետում «մեկամսյա» բառը փոխարինել «15 օրվա» բառերով.
ժը) 179-րդ կետում`
- երկրորդ պարբերությունում «երբ նա» բառերից հետո լրացնել «ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում» բառերը.
- ուժը կորցրած ճանաչել վերջին պարբերությունը.
ժթ) 208-րդ կետում «կազմակերպություններն» բառը փոխարինել «կազմակերպություններին» բառով.
ի) հավելված ձև 26, 27 և 28 շարադրել հետևյալ խմբագրությամբ
Ձև N 26
Վավերացման մակագրություն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագման, փոփոխման կամ դադարեցման մասին պայմանագրի վրա` իրավաբանական անձի մասնակցությամբ |
______ _____________________ թվականին սույն պայմանագիրը վավերացված է
իմ` պետական նոտարական գրասենյակի |
____________________________ |
պետական նոտար |
____________________________________________________________ կողմից:
ազգանունը, անվան և հայրանվան սկզբնատառերը
Կողմերը պայմանագիրը ստորագրեցին իմ ներկայությամբ: Պայմանագիրն ստորագրած ֆիզիկական անձանց ինքնությունը և գործունակությունը, ինչպես նաև իրավաբանական անձանց գործունակությունը, վերջինիս ներկայացուցչի լիազորությունները ստուգված են:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի _____________ հոդվածին համապատասխան, սույն պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ըստ գույքի գտնվելու վայրի անշարժ գույքի պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումում:
Գրանցված է սեղանամատյանում` ____________-ով: |
Գանձված է պետական տուրք ________________ |
Պետական նոտար`______________________ |
Զինանշանի պատկերով կնիք
Ձև N 27
Վավերացման մակագրություն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագման, փոփոխման կամ դադարեցման մասին պայմանագրի վրա` ներկայացուցչի մասնակցությամբ |
______ _____________________ թվականին սույն պայմանագիրը վավերացված է
իմ` պետական նոտարական գրասենյակի |
____________________________ |
պետական նոտար |
____________________________________________________________ կողմից:
ազգանունը, անվան և հայրանվան սկզբնատառերը
Կողմերը պայմանագիրը ստորագրեցին իմ ներկայությամբ: Պայմանագիրն ստորագրած ֆիզիկական անձանց ինքնությունը և նրանց գործունակությունը, ինչպես նաև իրավաբանական անձի գործունակությունը, նրա ներկայացուցչի լիազորությունները ստուգված են:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի ____________ հոդվածին համապատասխան, սույն պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ըստ գույքի գտնվելու վայրի անշարժ գույքի պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումում:
Գրանցված է սեղանամատյանում` ____________-ով: |
Գանձված է պետական տուրք ________________ |
Պետական նոտար`______________________ |
Զինանշանի պատկերով կնիք
Ձև N 28
Վավերացման մակագրություն պայմանագրի վրա` ֆիզիկական պակասության, հիվանդության կամ որևէ այլ պատճառով անձամբ ստորագրել չկարողացած անձի մասնակցությամբ |
______ _____________________ թվականին սույն պայմանագիրը վավերացված է
իմ` պետական նոտարական գրասենյակի |
____________________________ |
պետական նոտար |
____________________________________________________________ կողմից:
ազգանունը, անվան և հայրանվան սկզբնատառերը
Կողմերը պայմանագիրը ստորագրեցին իմ ներկայությամբ: Պայմանագիրն ստորագրած ֆիզիկական անձանց ինքնությունը, նրանց գործունակությունը, ինչպես նաև իրավաբանական անձի գործունակությունը, նրա ներկայացուցչի լիազորությունները ստուգված են:
Քաղ. |
___________________________________________ |
ինքնությունը, որը |
պայմանագիրն ստորագրել է քաղ. |
_______________________________________ պայմանագիրն ստորագրել հանձնարարողի անունը, |
________________________________________________________________
հայրանունը, ազգանունը
հանձնարարությամբ` նրա |
_______________________________________ պատճառը, որով անձը չէր |
________________________________________________________________
կարող ինքն ստորագրել
պատճառով, ստուգված է:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի ______ հոդվածին համապատասխան, սույն պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ըստ գույքի գտնվելու վայրի անշարժ գույքի պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումում:
Գրանցված է սեղանամատյանում` ____________-ով: |
Գանձված է պետական տուրք ________________ |
Պետական նոտար`______________________ |
Զինանշանի պատկերով կնիք
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
գործարքում նշված գույքի նկատմամբ այլ անձանց իրավունքների բացակայության մասին
____ _____20 __ | քաղաք/գյուղ |
Ես _____________________________________________________ բնակության վայրը (հասցե) _____________________________________ անձնագիր (անձը հաստատող այլ փաստաթուղթ) ________________________ հայտնում եմ, որ ____________________________________________ (գույքի տեսակը, գտնվելու վայրը) _______________________________________________________ |
գույքը ձեռք բերելու պահին ամուսնացած չեմ եղել և այդ գույքի նկատմամբ այլ անձինք չունեն սեփականության կամ այլ իրավունքներ:
Նոտարի կողմից ինձ զգուշացվել է, որ կեղծ հայտարարություն տալու և այդ միջոցով ուրիշին սեփականության իրավունքով պատկանող գույքը խաբեությամբ տնօրինելու համար կարող եմ ենթարկվել օրենքով նախատեսված պատասխանատվության: ________________________________________________________________ (անուն, ազգանուն, ստորագրություն, ամիս, ամսաթիվ)
Ծանոթացա հայտարարության բովանդակությանը և հայտնում եմ, որ հայտարարության վերաբերյալ առարկություններ չունեմ: Հայտնում եմ նաև, որ նոտարն ինձ զգուշացրել է, եթե պարզվի, որ ես իմացել եմ կամ ակնհայտորեն պետք է իմանայի, որ նշված հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը, ապա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198 հոդվածի համաձայն գործարքը կճանաչվի անվավեր, որի համար նոտարը պատասխանատվություն չի կրի: ________________________________________________________________ (անուն, ազգանուն, ստորագրություն, ամիս, ամսաթիվ) |
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
շարժական գույքի նկատմամբ իրավունքների մասին
____ _____20 __ | քաղաք |
Ես _____________________________________________________ բնակության վայրը (հասցե) _____________________________________ անձնագիր (անձը հաստատող այլ փաստաթուղթ) ________________________ հայտնում եմ, որ ____________________________________________ (գույքի տեսակը, գտնվելու վայրը) _______________________________________________________
գույքի միակ սեփականատերը հանդիսանում եմ ես: |
Նոտարի կողմից ինձ զգուշացվել է, որ կեղծ հայտարարություն տալու և այդ միջոցով ուրիշին սեփականության իրավունքով պատկանող գույքը խաբեությամբ տնօրինելու համար կարող եմ ենթարկվել օրենքով նախատեսված պատասխանատվության: ________________________________________________________________ (անուն, ազգանուն, ստորագրություն, ամիս, ամսաթիվ)
Ծանոթացա հայտարարության բովանդակությանը և հայտնում եմ, որ հայտարարության վերաբերյալ առարկություններ չունեմ: Հայտնում եմ նաև, որ նոտարն ինձ զգուշացրել է, եթե պարզվի, որ ես իմացել եմ կամ ակնհայտորեն պետք է իմանայի, որ նշված հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը, ապա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198 հոդվածի համաձայն գործարքը կճանաչվի անվավեր, որի համար նոտարը պատասխանատվություն չի կրի: ________________________________________________________________ (անուն, ազգանուն, ստորագրություն, ամիս, ամսաթիվ) |
Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ գործարք կնքելու մասին տրված 14-18 անչափահասի կողմից
____ _____200__ | քաղաք/գյուղ |
Ես _______________________________________________________________ բնակության վայրը (հասցե) ________________________________________________ անձնագիր (անձը հաստատող այլ փաստաթուղթ) ___________________________________ ________________________________________________________________ ծնված _____թվականի _______ի ___ ին համաձայն եմ, որ համատեղ սեփականության իրավունքով ինձ պատկանող ___________________________________________________________ (գույքի տեսակը, գտնվելու վայրը, գույքը բնորոշող այլ տվյալներ) __________________________________________________________ ___________________________________________________________ (տնօրինող կամ տիրապետող անձի անուն, ազգանունը, ամուսնական կամ ___________________________________________________________ ազգակցական կապը, եթե անհրաժեշտ է) կողմից ______________________________________________________ (տնօրինման կամ տիրապետման ձևը և պայմանները) ________________________________________________________________________________________ |
* Միաժամանակ հայտնում եմ, որ նշված գույքն օտարվելու դեպքում հրաժարվում եմ բնակելի տան օգտագործման իմ իրավունքից:
Մենք անչափահաս ____________________________________________________ ծնողներ` հայր_______________________________________________________ մայր _____________________________________________________________ համաձայն ենք, որ նա _________ սեփականության իրավունքով իրեն պատկանող ____________________________________________________ ________________________________________գույքի (գույքի իր բաժնեմասը) ստորագրություններ____________________________________________________ Հայտարարության բովանդակությանը ծանոթացա __________________________________
_________________________________________________________________ * Սույն գրառումը կատարվում է միայն բնակարանի կամ բնակելի տան օտարման դեպքում |
|
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
12 նոյեմբերի 2001 թ.
Պետական գրանցման թիվ 10201174
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|