«ԳՐԱՆՑՎԱԾ է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
16 ապրիլի 2003 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 10003132
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
10 մարտի 2003 թ. | N 137 |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԽՄԵԼՈՒ ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ՄՇԱԿՄԱՆԸ ԵՎ ՇՇԱԼՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ» N 2-III-4.1-04-2003 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 4-ի, «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը և դրա ենթակայության մարմինները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 15.08.2002 թ. N 1316-Ն որոշմամբ հաստատված ՀՀ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրության կետ 7-ի ե) ենթակետի, ելնելով բնակչության առողջության պահպանման շահերից խմելու հանքային ջրերի մշակման և շշալցման արտադրությանը ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջները սահմանելու նպատակով,
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել «Խմելու հանքային ջրերի մշակմանը և շշալցմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-4.1-04-2003 սանիտարական կանոնները (կցվում է):
2. ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային մարմինների ղեկավարներին` սահմանել հսկողություն «Խմելու հանքային ջրերի մշակմանը և շշալցմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-4.1-04-2003 սանիտարական կանոնների և հիգիենիկ պահանջների կատարման նկատմամբ:
Նախարար` |
Ա. Մկրտչյան |
Հաստատված է |
ԽՄԵԼՈՒ ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ՄՇԱԿՄԱՆԸ ԵՎ ՇՇԱԼՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ
Սանիտարական կանոններ ԵՎ հիգիենիկ նորմեր N 2-III-4.1-04-2003_________
1. Ընդհանուր դրույթներ
Սույն սանիտարական կանոններով և հիգիենիկ նորմերով (այսուհետ՝ սանիտարական կանոններ) սահմանվում են հանքային ջրերի կապտաժներին, խմելու բնական հանքային ջրերի պահման, տեղափոխման, հանքային ջրերի մշակման և շշալցման գործընթացներին, ինչպես նաև օգտագործվող սարքավորումներին և նյութերին ներկայացվող սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային պահանջները:
2. Կապտաժային շինությանը ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջներ
2.1. Կապտաժը ջրառման հիդրոտեխնիկական շինություն է, որն ապահովում է ջրի կայուն քիմիական կազմը՝ պահպանելով այն մակերեսային կամ ստորգետնյա ջրերի ներթափանցումից և կանխում հանքային ջրի աղտոտումը:
2.2. Հորատանցքի ցողունը ամրացվում է միմյանց մեջ մտնող խողովակներով, որոնց ստորին մասը, անհրաժեշտության դեպքում, կահավորվում է ֆիլտրով՝ հանքային ջրի մեջ հողի փոքր մասնիկների ներթափանցումը կանխելու նպատակով:
Սկզբնային հատվածը կահավորվում է խողովակագլխով, որի վրա տեղադրվում են հանքային ջրի մակարդակի, ջերմաստիճանի, ջրի ծախսի չափիչ սարքեր, ինչպես նաև նմուշառման ծորակներ՝ քիմիական և մանրէաբանական հետազոտության նպատակով հանքային ջրի նմուշառման համար:
2.3. Խողովակները և խողովակագլխի սարքավորումները պետք է պատրաստված լինեն հանքային ջրերի հետ շփման համար նախատեսված նյութերից:
2.4. Ստորգետնյա ջրերի ներթափանցումը և հանքային ջրի մանրէային պատահական աղտոտումը բացառելու նպատակով, վերոհիշյալ խողովակներն ամբողջ երկարությամբ և հատկապես կցման հատվածներում, պետք է լինեն անջրաթափանց:
2.5. Հարխողովակային տարածքի մակերեսային ջրերով աղտոտումը կանխելու նպատակով, անհրաժեշտ է ցեմենտապատել ջրառման խողովակի շրջակա տարածքը:
2.6. Կապտաժը պետք է կահավորված լինի վերկապտաժային փակ, լուսավոր և պարտադիր օդափոխվող տաղավարով, որը պետք է սպասարկվի միայն սահմանված կարգով նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննման ենթարկված անձնակազմի կողմից:
2.7. Կապտաժի շուրջը պետք է սահմանվի սանիտարական պահպանման գոտի 30-50 մետրից ոչ պակաս շառավղով՝ ելնելով կապտաժի տեսակից:
2.8. Այն կազմակերպությունների լաբորատորիաները, որոնց հաշվեկշռում գտնվում է կապտաժը, պետք է կատարեն կապտաժից նմուշառված հանքային ջրի մանրէաբանական հետազոտություններ՝ հավելված N 1-ում սահմանված հաճախականությամբ (պարբերականությամբ):
2.9. Հանքային ջրի մանրէաբանական հետազոտության անբավարար արդյունքների դեպքում, կապտաժի սարքավորումները պետք է ախտահանվեն: Ախտահանումը կատարվում է շրջակա միջավայրի օդի ջերմաստիճան ունեցող լուծույթով, 1 ժամ տևողությամբ: Ախտահանումից հետո լվացումը կատարվում է հանքային ջրով՝ մինչև մնացորդային ակտիվ քլորի բացակայությունը:
3. Խողովակագծերին ԵՎ հանքային ջրի տեղափոխման տարողություններին ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջներ
3.1. Կապտաժից մինչև շշալցման արտադրամաս հանքային ջրի տեղափոխման համար օգտագործվող խողովակագծերը, ավտո և երկաթուղային տարողությունները (ցիստեռնները) պետք է պատրաստված լինեն, համաձայն «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի հոդված 13-ի, սանիտարահիգիենիկ փորձաքննության տվյալների հիման վրա պարենահումքի և սննդամթերքի հետ շփման համար դրական եզրակացություն ունեցող նյութերից:
3.2. Խողովակագծերն ամբողջ երկայնքով պետք է լինեն անջրաթափանց և աշխատեն լրիվ հատույթով:
3.3. Խողովակագծերի և կոլեկտորների տեխնիկական վիճակի ստուգումը կատարվում է ըստ անհրաժեշտության, բայց եռամսյակը մեկ անգամից ոչ պակաս: Ստուգումը կատարում է կազմակերպության կողմից ստեղծված հանձնաժողովը: Եթե կապտաժը կամ կոմունիկացիաները և ջրագծերը գտնվում են այլ կազմակերպության կամ հիմնարկի տնօրինության ներքո, ապա հանձնաժողովի աշխատանքներին պետք է մասնակցեն վերջիններիս ներկայացուցիչները:
3.4. Խողովակագծերի անջրաթափանցությունը ստուգվում է տարին մեկ անգամ` հիդրավլիկ փորձարկման եղանակով:
3.5. Խողովակագծերի և կոլեկտորների սանիտարական մշակումը (ախտահանումը) կատարվում է վերանորոգման աշխատանքներից հետո և, անհրաժեշտության դեպքում, դրանց ստուգումից (ռեվիզիայից) հետո: Ախտահանումն իրականացվում է շրջակա միջավայրի ջերմաստիճան ունեցող քլոր պարունակող լուծույթով՝ 1 ժամ տևողությամբ, ապա կատարվում է խողովակագծերի լվացում խմելու ջրով, մինչև ակտիվ քլորի հետքերի վերանալը, այնուհետև՝ պարզաջրվում խողովակագծերի տարողունակությանը հավասար ծավալի հանքային ջրով:
3.6. Խողովակագծերի և կոլեկտորի յուրաքանչյուր ստուգման և ախտահանման արդյունքների վերաբերյալ կատարվում են նշումներ (գրառումներ):
3.7. Հանքային ջրի տեղափոխման համար հատկացված ավտո և երկաթուղային տարողությունները (ցիստեռնները) պետք է օգտագործվեն միայն հանքային ջուր տեղափոխելու համար և ունենան «Հանքային ջուր» մակնշում:
3.8. Ավտո և երկաթուղային ցիստեռնները հանքային ջրով լցնելու և դատարկելու համար պետք է օգտագործվեն միայն սննդամթերքի հետ շփվելու համար, համաձայն «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի հոդված 13-ի, սանիտարահիգիենիկ փորձաքննության ենթարկված և դրական եզրակացություն ունեցող նյութերից պատրաստված ստացիոնար խողովակներ: Չի թույլատրվում հանքային ջուրը լցնել և դատարկել ռետինե խողովակների միջոցով:
3.9. Սննդարդյունաբերությունում օգտագործելու համար նախատեսված ռետինե և պոլիմերային նյութերից պատրաստված խողովակները կարող են օգտագործվել միայն ցիստեռնները ստացիոնար խողովակագծերին միացնելու նպատակով: Ռետինե խողովակները պետք է պահել դրանց հնարավոր աղտոտումը բացառող պայմաններում՝ կախիչների կամ դարակաշարերի վրա:
3.10. Ցիստեռնների լցման և դատարկման սարքավորումների (ամրաններ) միացման ռետինե խողովակները պետք է ենթարկվեն մանրամասն ախտահանման: Միացման խողովակները պետք է ախտահանվեն ամեն օր, շոգեհարվեն գոլորշիով կամ մշակվեն քլոր պարունակող ախտահանիչ լուծույթով (հավելված 3): Ախտահանման որակի հսկողությունն իրականացնում է կազմակերպության մանրէաբանական լաբորատորիայի մանրէաբանը:
3.11. Ավտո և երկաթուղային ցիստեռնները և շշալցման կազմակերպությունում օգտագործվող բոլոր տարողությունները, նախքան օգտագործելը և օգտագործման ընթացքում, պետք է ախտահանվեն (հավելված 3):
3.12. Ավտոցիստեռնների ախտահանումը պետք է կատարվի ոչ պակաս, քան ամիսը 1 անգամ: Ախտահանման որակը հսկվում է մանրէաբանական հետազոտության միջոցով:
Հանքային ջուրը դատարկելուց հետո ցիստեռնը պետք է զննվի մանրէաբանի կողմից: Անհրաժեշտության դեպքում, մանրէաբանի ցուցումով, պետք է կատարվի ցիստեռնի արտահերթ ախտահանում:
3.13. Նոր և խիստ աղտոտված ավտո և երկաթուղային ցիստեռնները նստվածքի, թաղանթի և այլնի առկայության դեպքում, ենթարկվում են մշակման հետևյալ եղանակով.
- ցիստեռններն ամբողջ ծավալով լցվում են 1,0-1,5%-անոց կալցիումացված կամ կաուստիկ սոդայի լուծույթով և պահվում 2-4 ժամ տևողությամբ,
- ցիստեռնների ներքին մակերեսը խոզանակով մաքրվում է նստվածքից, աղերից, թաղանթներից և մեխանիկական այլ աղտոտումներից և լվացվում խմելու ջրով,
- կատարվում է ախտահանում գոլորշիով կամ քլոր պարունակող նյութերով (հավելվածներ 2,3)՝ ցիստեռնի ամբողջ տարողությունը լցվում է ախտահանիչ լուծույթով, 1 ժամ տևողությամբ,
- լվացում խմելու ջրով, մինչև ախտահանիչ նյութի հետքերի վերացումը:
3.14. Մշտապես շահագործվող ցիստեռններն ախտահանվում են համաձայն 3.13. կետի պահանջների: Արգելվում է ալյումինից պատրաստված ցիստեռններն ախտահանել հիմնային ախտահանիչ նյութերով:
3.15. Երկաթուղային ցիստեռններն ախտահանվում են յուրաքանչյուր անգամ հանքային ջուր լցնելուց առաջ:
3.16. Ցիստեռնների ախտահանումը կատարվում է հատուկ կահավորված հարթակներում, որոնք պետք է ունենան կարծր ծածկույթ և տեղակայված լինեն ծածկի տակ: Հարթակը պետք է կոյուղացված լինի, ապահովված խմելու ջրի և գոլորշու խողովակագծերով, ինչպես նաև պաշտպանիչ ցանց ունեցող շարժական էլեկտրալամպով:
3.17. Ցիստեռնների մտոցները, դիտահորերը, ինչպես նաև լցման և դատարկման սարքավորումները, պետք է լինեն կապարակնքված: Կնիքների ամբողջականությունը պետք է պահպանված լինի հանքային ջրի տեղափոխման ամբողջ ընթացքում, ինչպես նաև մինչև ցիստեռնի հանքային ջրով լցնելը:
3.18. Միացման խողովակների և տեղափոխման տարողությունների ախտահանման որակը հսկվում է լաբորատորիայի կողմից:
3.19. Ավտո և երկաթուղային ցիստեռնները սպասարկող անձնակազմը պետք է սահմանված կարգով ենթարկվի պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննման:
4. Հանքային ջրերի շշալցման կազմակերպությունների (արտադրամասերի) տարածքներին ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջներ
4.1. Տարածքին ներկայացվող ընդհանուր պահանջները վերաբերում են տեխնիկայի անվտանգության կանոնների պահպանմանը և սանիտարահիգիենիկ պատշաճ պայմանների ապահովմանը:
4.2. Տարան, շինարարական և տնտեսական նյութերը պետք է պահվեն առանձնացված պահեստներում կամ ծածկի տակ՝ բետոնածածկ, ասֆալտածածկ կամ հեշտ մաքրման հնարավորություն ընձեռող այլ ծածկով հարթակների վրա:
4.3. Ապակու ջարդոնի և աղբի հավաքման տարողությունները պետք է տեղադրված լինեն բետոնածածկ, ասֆալտածածկ կամ հեշտ մաքրման հնարավորություն ընձեռող այլ ծածկով հարթակների վրա:
4.4. Աղբի հավաքման տարողությունները, դատարկվելուց հետո, պետք է ախտահանվեն քլորակրի 10%-անոց լուծույթով կամ համարժեք ախտահանիչ այլ նյութերով, տարվա ցուրտ ժամանակ՝ ամիսը 1 անգամից ոչ պակաս, տաք ժամանակ՝ շաբաթը մեկ անգամ:
4.5. Վարորդների, առաքիչների, հաճախորդների համար նախատեսված սան. հանգույցներն անհրաժեշտ է տեղադրել օժանդակ սենքում (շինությունում)՝ արտադրական և պահեստային սենքերից առանձնացված: Սան. հանգույցներն ամեն օր պետք է ախտահանվեն քլորակրի 10%-անոց լուծույթով կամ համարժեք ախտահանիչ այլ նյութերով:
Չի թույլատրվում ախտահանման համար կիրառել չոր քլորակիր:
5. Ջրամատակարարմանը ԵՎ ջրահեռացմանը ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջներ
5.1. Հանքային ջրերի շշալցման կազմակերպությունները պետք է ապահովված լինեն բավարար քանակի «Խմելու ջուր. Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ. Որակի հսկողություն» N 2-III-Ա2-1 սանիտարական նորմերի և կանոնների պահանջներին համապատասխանող ջրով:
5.2. Ջրամատակարարման աղբյուրի ջրառման տեղի ընտրությունը, ջրամատակարարման աղբյուրի սանիտարական պահպանման գոտու սահմանումը, ինչպես նաև ջրամատակարարման համակարգի կառուցվածքը պետք է համապատասխանի «Ջրամատակարարում: Արտաքին ցանցեր և կառույցներ» 2.04.02-84 ՍՆիՊ-ի և սույն սանիտարական կանոնների պահանջներին:
5.3. Հանքային ջրի շշալցման կազմակերպությունների ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի կառուցվածքը պետք է համապատասխանի 2.04.01-85 «Շենքերի ներքին ջրամատակարարում և կոյուղի», 2.04.03-85 «Կոյուղի. Արտաքին ցանցեր և կառուցվածքներ» ՍՆիՊ-ների, ինչպես նաև սույն սանիտարական կանոնների պահանջներին:
Մթնոլորտային տեղումներից առաջացած ջրի հավաքման և հեռացման համար պետք է նախատեսել առանձին հեղեղատար:
Արգելվում է միացնել արտադրական և կենցաղային ջրահեռացման գծերը, դրանցից յուրաքանչյուրն առանձին պետք է միանա բակային ցանցին:
5.4. Կազմակերպությունների ջրահեռացման բակային ցանցերը պետք է տեղադրված լինեն ջրմուղի ջրագծից ցածր: Դրանց հատման տեղամասերի սարքավորումը և զուգահեռ գծերի միջև տարածությունը պետք է համապատասխանի N 2.04.02-84 «Ջրամատակարարում: Արտաքին ցանցեր և կառույցներ», N 2.04.03-85 «Կոյուղի. Արտաքին ցանցեր և կառուցվածքներ» ՍՆիՊ-ների պահանջներին:
5.5. Խմելու ջրի որակը պետք է հսկվի կազմակերպության արտադրական լաբորատորիայի կողմից, ոչ ուշ, քան 2 շաբաթը 1 անգամ և Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային մարմինների կողմից՝ ընտրանքային կարգով: Ջրի որակի նկատմամբ մանրէաբանական հսկողության հաճախականությունը կարող է փոխվել (ավելացվել), ելնելով տարածաշրջանի համաճարակային իրավիճակից:
5.6. Արտեզյան հորատանցքերը և պահուստային ջրակուտակիչները պետք է ունենան սանիտարական պահպանման գոտի: Արտեզյան հորատանցքերի և ջրատար սարքավորումների տեխնիկական վիճակի նկատմամբ պետք է իրականացվի մշտական հսկողություն, որի համար պետք է առկա լինեն ջրամատակարարման և ջրահեռացման ցանցերի ուրվագծերը:
5.7. Ջրամատակարարման կենտրոնացված և տեղային ցանցերից ստացվող ջրի բաշխիչ խողովակագծերը արգելվում է միացնել միմյանց հետ:
5.8. Չկոյուղացված բնակավայրերում կեղտաջրերի հեռացումը (բաց ջրամբարներ բաց թողնելու դեպքում) պետք է կատարվի նախնական մաքրումից և վարակազերծումից հետո:
6. Հանքային ջրերի պահման (կուտակիչ) տարողություններին ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջներ
6.1. Շշալցման արտադրամասերում հանքային ջրի պահման համար նախատեսված տարողությունները պետք է պատրաստված լինեն սննդամթերքի հետ շփման համար նախատեսված նյութերից:
6.2. Տարողությունների կափարիչները պետք է ունենան սննդամթերքի հետ շփման համար նախատեսված ռետինե միջադիր և լինեն կապարակնքված:
6.3. Տարողությունները պետք է ապահովված լինեն ջրաչափ ապակիներով և ծորակներով՝ քիմիական ու մանրէաբանական հետազոտության նպատակով ջրի նմուշառման համար:
6.4. Կապտաժից հանքային ջրի ընդունման համար նախատեսված տարողությունները պետք է մաքրվեն և ախտահանվեն տարին 1 անգամ (հավելված 3), իսկ վերանորոգումից հետո կամ մանրէային աղտոտում հայտնաբերելու դեպքում՝ ենթարկվեն արտահերթ ախտահանման:
Հատկապես մանրամասն պետք է ախտահանվեն ջրաչափ ապակիները և նմուշառման ծորակները:
Ախտահանման որակի հսկողությունը կատարվում է հավելված 2-ին համապատասխան:
6.5. Երկաթուղային ցիստեռններով տեղափոխելու դեպքում, հանքային ջրի պահման տարողությունները պետք է ախտահանվեն յուրաքանչյուր դատարկվելուց հետո:
6.6. Ավտոցիստեռններով տեղափոխելու դեպքում, հանքային ջրի պահման տարողությունները պետք է ախտահանվեն եռամսյակը մեկ անգամից ոչ պակաս:
6.7. Տարողություններում պահվող առաջնային մշակման չենթարկված հանքային ջրի օգտագործման ժամկետը չպետք է գերազնացի 2 օրից:
Երկաթուղային ցիստեռններով տեղափոխման դեպքում, առաջնային մշակման ենթարկված հանքային ջրի օգտագործման ժամկետը չպետք է գերազանցի 5 օրից:
6.8. Կուտակիչ տարողությունների սանիտարական մշակումը պետք է կատարվի հետևյալ եղանակով.
- մեխանիկական մաքրում աղերից, նստվածքից, տիղմից,
- լվացում խմելու ջրով,
- ախտահանում ախտահանիչ նյութերով (հավելված 3), 1 ժամ տևողությամբ,
- լվացում խմելու ջրով:
Մեխանիկական մաքրումից և լվացումից հետո, թույլատրվում է տարողություններն ախտահանել գոլորշիով՝ 1 ժամ տևողությամբ:
6.9. Տարողությունների սանիտարական մշակման և ախտահանման որակը հսկվում է լաբորատորիայի աշխատակիցների կողմից:
6.10. Տարողությունների օգտագործումը թույլատրվում է մանրէաբանի կողմից՝ լաբորատոր հսկողության բավարար արդյունքների հիման վրա:
7. Լուսավորմանը, ջեռուցմանը, օդափոխությանը, օդի լավորակմանը ԵՎ աղմուկին ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջներ
7.1. Հանքային ջրի շշալցման արտադրամասերի լուսավորումը պետք է համապատասխանի «Արհեստական և բնական լուսավորում» ՀՀ ՇՆ II-8.03-96-ի պահանջներին:
7.2. Ջեռուցման համակարգը պետք է համապատասխանի «Ջեռուցում, օդափոխում և օդի լավորակում» ՀՀ ՇՆ IV-12.01-2000-ի պահանջներին: Արտադրական, կենցաղային շենքերի ջեռուցման համակարգի համար գերադասելի է օգտագործել գերտաքացված ջուր, կարելի է նաև հագեցած գոլորշի:
7.3. Խոնավության, ջերմության և վնասակար նյութերի աղբյուր հանդիսացող սարքավորումները պետք է ապահովված լինեն օդափոխության տեղային արտաձիգ համակարգով:
7.4. Օդափոխիչ համակարգը սենքերում պետք է ապահովի ներհոս և արտաձիգ օդափոխանակության հաշվեկշիռը:
7.5. Օդափոխության սարքավորումները պետք է տեղադրվեն աղմուկը և ցնցումը նվազեցնող սարքավորումներով ապահովված օդափոխիչ խցիկերում՝ համաձայն «Պաշտպանությունը աղմուկից» ՍՆԻՊ II-12-77-ի պահանջների:
Աղմուկի մակարդակը պետք է համապատասխանի «Աղմուկն աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում» N 2-III-11.3 սանիտարական նորմերի պահանջներին:
8. Արտադրական ԵՎ օժանդակ սենքերին, սարքավորումներին ԵՎ գույքին ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջներ
8.1. Համաձայն ՍՆԻՊ 2.08.01-89 «Բնակելի շենքեր»-ի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի թիվ 222 հոդվածի, արգելվում է բնակելի շենքերում տեղակայել խմելու հանքային ջրերի շշալցման արտադրամասեր:
8.2. Արտադրամասերի, տեղամասերի (բաժինների) պատերը 1,8 մ-ից ոչ պակաս բարձրությամբ պետք է սալիկապատված, բաց երանգի յուղաներկով ներկված լինեն կամ ունենան խոնավ մաքրման և ախտահանման հնարավորություն ընձեռող այլ հիգիենիկ ծածկ:
8.3. Բոլոր սենքերի հատակները պետք է լինեն անջրաթափանց և ունենան 0,030-ից ոչ պակաս թեքություն դեպի հատականցքերը: Հատականցքերի և ջրահեռացման խողովակների տրամագիծը պետք է ապահովի լվացման և հետադարձ կեղտաջրերի լրիվ հեռացումը հատակի ցանկացած հատվածից:
8.4. Խողովակագծերը պետք է լինեն յուղաներկված:
8.5. Սենքերի պատերի և առաստաղի սպիտակեցումն ու ներկումը կատարվում է ըստ անհրաժեշտության (բորբոսի, աղտոտվածության հետքերի առաջացման դեպքերում): Բորբոսով պատված մակերեսները յուղաներկելուց առաջ անհրաժեշտ է մշակել հակասնկային միջոցներով:
8.6. Բացվող բոլոր պատուհանները և օդանցքները տարվա տաք ժամանակաշրջանում պետք է ցանցապատվեն՝ միջատների ներթափանցումը կանխելու նպատակով:
8.7. Վարչական, արտադրական և օժանդակ սենքերի ու պահեստների մուտքերի մոտ պետք է տեղադրվեն կոշիկների մաքրման հարմարություններ, իսկ արտադրական տեղամասերի մուտքերում՝ ախտահանիչ լուծույթով թրջված գորգիկներ:
8.8. Կողմնակի անձանց մուտքն արտադրական տեղամասեր և պահեստներ չի թույլատրվում:
8.9. Շշերի խցանների պահման և ներարտադրամասային տեղափոխման համար օգտագործվող տարողությունները (տուփեր, արկղեր) պետք է ունենան հիգիենիկ ծածկույթ և յուրաքանչյուր շաբաթ լվացվեն 0,5%-անոց կալցիումացված սոդայի լուծույթով կամ ախտահանիչ այլ միջոցներով ու լվացվեն ջրով (հավելված 3):
8.10. Արտադրական և օժանդակ սենքերը, սարքավորումները և գույքը պետք է ըստ անհրաժեշտության մաքրվեն, լվացվեն և ախտահանվեն:
8.11. Աշխատանքն ավարտելուց հետո բոլոր տեղամասերը, սարքավորումները և գույքը պետք է մաքրվի: Խոնավ մաքրումը կատարվում է հետևյալ հաջորդականությամբ. սկզբում դռները, պատերի տախտակադրվագները, քիվերը, պատուհանագոգերը, ջեռուցման սարքերը, խողովակագծերը, վերջում հատակը:
8.12. Պատուհանների ներսի մակերեսը, ապակիները պետք է լվացվեն և մաքրվեն ըստ աղտոտվածության:
8.13. Հարդարման (մաքրման) աշխատանքներն ավարտելուց հետո մաքրող գույքը պետք է լվացվի և ախտահանվի քլորակրի 2%-անոց լուծույթով կամ համարժեք ախտահանիչ այլ նյութերով: Արտադրական տեղամասի մաքրման գույքը և պարագաները պետք է լինեն մակնշված և պահվեն առանձին: Արգելվում է դրանց օգտագործումը սան. հանգույցների մաքրման համար:
9. Հանքային ջրի մշակմանը ԵՎ շշալցման սարքավորումներին ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջներ
9.1. Հանքային ջրի մշակման և շշալցման գործընթացում օգտագործվող սարքավորումները պետք է պահվեն մաքուր վիճակում և սանիտարական մշակման ենթարկվեն համաձայն սարքավորումների լվացման և ախտահանման որակի նկատմամբ սանիտարամանրէաբանական հսկողության աղյուսակի (հավելված 2):
9.2. Հանքային ջրերի մշակման և շշալցման սարքավորումների ախտահանման համար կարող են օգտագործվել այդ նպատակի համար նախատեսված ախտահանիչ միջոցներ (հավելված 3):
9.3. Սարքավորումների ախտահանման ժամանակ անհրաժեշտ է պահպանել հետևյալ հաջորդականությունը.
- ախտահանիչ լուծույթը լցվում է ֆիլտրից առաջ տեղադրված խողովակագծի մեջ և պոմպերի միջոցով 0,12-0,15 ՄՊա ճնշման տակ մղվում ջրի վարակազերծման, արտադրամասային տարողությունների, սատուրատորի (ածխաթթու գազով հագեցնող սարք) և շշալցման մեքենաների մեջ ու պահվում մեկ ժամ տևողությամբ,
- բոլոր սարքավորումները լվացվում են խմելու ջրով, մինչև ախտահանիչ նյութի հետքերի վերանալը, ապա պարզաջրվում հանքային ջրով:
Սարքերի լվացման ջրի վերջին բաժնից կատարվում է նմուշառում՝ մանրէաբանական հետազոտության համար:
9.4. Ճենապակյա (կերամիկայից) մոմային ֆիլտրերի ախտահանումը կատարվում է մոմերի յուրաքանչյուր վերականգնելուց հետո՝ քլորակրի պարզեցված լուծույթով կամ 0,1գ/դմ3 ակտիվ քլոր պարունակող հիպոքլորիդի լուծույթով, մեկ ժամ տևողությամբ կամ այդ նպատակի համար նախատեսված այլ ախտահանիչ միջոցներով:
Ախտահանելուց հետո ֆիլտրերը լվացվում են խմելու ջրով 0,13-0,15 ՄՊա ճնշման տակ մինչև ակտիվ քլորի հետքերի վերանալը, ապա պարզաջրվում հանքային ջրով:
9.5. Խողովակագծերը և սարքավորումները պետք է ապահովված լինեն ծորակներով՝ մանրէաբանական հետազոտության համար նմուշառում կատարելու համար:
10. Տարաներին Եվ խցաններին ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջներ
10.1. Հանքային ջրերի շշալցման նպատակով օգտագործվող ապակյա տարաները պետք է նախապես ստուգվեն, ապա ընդունվեն արտադրամաս:
10.2. Հանքային ջրի շշալցման համար չի թույլատրվում օգտագործել նախկինում տեխնիկական հեղուկների շշալցման համար օգտագործված, կողմնակի հոտ ունեցող, ինչպես նաև վնասված և պղպջակներով շշերը: Նման թերություններ ունեցող շշերը ենթակա են խոտանման:
Խիստ աղտոտված հետադարձ շշերը պետք է ենթարկվեն պարտադիր նախնական մշակման (թրջվեն) կամ կրկնակի լվացման` շշերի լվացման մեքենայում:
10.3. Շշերի լվացման համար պետք է օգտագործվեն միայն լվացող մեքենայի շահագործման հրահանգով նախատեսված լվացող միջոցներ:
Արգելվում է շշերի լվացումը կատարել լվացքի փոշիներով:
10.4. Շշերի լվացումը մեքենաներում պետք է կատարվի վերջիններիս շահագործման հրահանգի պահանջների պահպանմամբ:
10.5. Շշերի լվացման մեքենաների աշխատանքի նկատմամբ պետք է իրականացվի կանոնավոր տեխնիկական և լաբորատոր հսկողություն:
10.6. Շշերի լվացման մեքենաների մաքրումը կատարվում է ըստ անհրաժեշտության: Լվացման ավազանները դատարկելուց հետո հեռացնում են ապակու, պիտակների մնացորդները և այլ աղբը, ապա լվացման ավազանների ներքին մակերեսը թրջում են քլորակրի 2%-անոց լուծույթով, մեկ ժամ տևողությամբ, ապա լվանում ջրով: Լվանալուց հետո մեքենաները լցվում են լվացող հեղուկով:
10.7. Լվացված շշերի մաքրության հսկողությունը կատարվում է լուսային էկրանների առջև, վատ լվացված շշերը վերադարձվում են կրկնակի լվացման:
10.8. Շշերի լվացման որակի մանրէաբանական հսկողությունն իրականացվում է լաբորատորիայի կողմից (հավելված 1):
10.9. Ապակու ջարդոնի հավաքման համար արտադրամասում պետք է տեղադրվի տարողություն:
10.10. Շշերի փակման համար օգտագործվող խցանները պետք է ստացվեն չվնասված պարկերով: Չի թույլատրվում խցանների ստացումը վնասված (պատռված) պարկերով:
Խցանների պարկերը պետք է բացել անմիջապես օգտագործելուց առաջ:
10.11. Համաձայն «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի հոդված 13-ի, հանքային ջրերի շշալցման պոլիմերային տարաները կարող են օգտագործվել միայն սանիտարահիգիենիկ փորձաքննության տվյալների հիման վրա տրված դրական եզրակացության առկայության դեպքում:
10.12. Պոլիմերային տարաների կրկնակի օգտագործումը հանքային ջրերի շշալցման նպատակով արգելվում է:
11. Պատրաստի արտադրանքին, դրա պահմանը ԵՎ տեղափոխմանը ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջներ
11.1. Չի թույլատրվում հանքային ջրի շշալցումը կատարել այլ ըմպելիքների շշալցման տեխնոլոգիական հոսքագծերի վրա:
11.2. Բացառիկ դեպքերում, հանքային ջրի և ոչ ալկոհոլային ըմպելիքների շշալցումը կարող է կատարվել նույն հոսքագծի վրա: Այդ դեպքում հանքային ջրի շշալցում կատարելուց առաջ լցնող (փաթեթավորող) մեքենան և խողովակագծերը պարտադիր պետք է լվացվեն 800 C-ից ոչ ցածր ջերմաստիճանի խմելու ջրով:
Եթե նույն հոսքագծի վրա շշալցվում են տարբեր անվանումով հանքային ջրեր, շշալցնելուց առաջ մեքենան և խողովակագծերը լվացվում են և պարզաջրվում շշալցվող հանքային ջրով:
11.3. Եթե կապտաժից ստացված հանքային ջրի կոլի ինդեքսը 3-ից բարձր է, այն պետք է ախտահանվի արտադրողի կողմից հաստատված տեխնոլոգիական հրահանգի պահանջներին համապատասխան:
11.4. Մանրէաբանական հետազոտության համար հանքային ջրի նմուշառումը կատարվում է հավելված 1-ում սահմանված ծավալով և ժամկետներում:
11.5. Պատրաստի արտադրանքի որակը պետք է համապատասխանի արտադրողի կողմից մշակված և սահմանված կարգով պետական գրանցում ունեցող ստանդարտների (ՀՀ ՍՏ, ՏՊ-ներ), իսկ անվտանգության ցուցանիշները՝ սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմերի պահանջներին:
11.6. Սանիտարամանրէաբանական հետազոտության ոչ բավարար արդյունքների դեպքում պատրաստի արտադրանքը ենթարկվում է կարանտինի:
Կարանտինի տևողությունը որոշվում է ելնելով մանրէաբանական հետազոտության արդյունքներից. եթե հետազոտված երկու կամ ավելի նմուշներից որևէ մեկում կոլի ինդեքսի ցուցանիշը եղել է 6 կամ 6-ից բարձր, ապա պատրաստի արտադրանքը կարանտինում պահվում է 5 օր:
Կրկնակի հետազոտություններ կատարվում են 3 օրը մեկ անգամ: Հետազոտությունների կատարումը դադարեցնում են, եթե հետազոտված նմուշներում կոլի ինդեքսի ցուցանիշը կազմում է 3 կամ 3-ից ցածր:
11.7. Եթե 90 օր տևողությամբ կարանտինում գտնվող պատրաստի արտադրանքի մանրէաբանական հետազոտության ընթացքում ստացվում են ոչ բավարար արդյունքներ, ապա նման արտադրանքը ենթակա չէ իրացման:
11.8. Եթե եզակի նմուշի հսկողական հետազոտության արդյունքում կոլի ինդեքսը կազմել է 3, ապա պատրաստի արտադրանքը կարող է իրացվել 7 օրից ոչ շուտ:
12. Արտադրության սանիտարամանրէաբանական հսկողություն
12.1. Հանքային ջրերի մշակման և շշալցման նկատմամբ կանոնավոր մանրէաբանական հսկողությունը պետք է իրականացնի արտադրական լաբորատորիան:
Հսկողությունն իրականացվում է ելնելով յուրաքանչյուր արտադրության յուրահատկություններից:
Հանքային ջրի մանրէաբանական ցուցանիշների և արտադրության սանիտարական վիճակի նկատմամբ հսկողության աղյուսակը ներկայացված է հավելված 1- ում:
12.2. Հանքային ջրում ախտածին մանրէների որոշումը կատարվում է Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մարմինների կողմից:
Pseudomonas aeroginesa տեսակի մանրէների որոշումը կատարվում է տեխնոլոգիական գործընթացի համաճարակաբանական կարևոր նշանակություն ունեցող կետերում՝ կապտաժում, պատրաստի արտադրանքում, ինչպես նաև միացնող խողովակների մաքրության ստուգման ժամանակ:
12.3. Հանքային ջուրը համաճարակաբանական տեսակետից համարվում է անվտանգ, եթե մանրէաբանական ցուցանիշները համապատասխանում են անվտանգության հիգիենիկ պահանջներին:
13. Արտադրությունում ընդհանուր ախտահանման կարգ ԵՎ առաջարկվող ախտահանիչ միջոցներ
13.1. Հանքային ջրերի մշակման և շշալցման կազմակերպություններում անհրաժեշտ է կատարել սենքերի, սարքավորումների, խողովակագծերի և գույքի մանրամասն ախտահանում:
Ընդհանուր ախտահանման աշխատանքները, ներառյալ հանքային ջրի կուտակիչ տարողություններինը, կատարում են տարին մեկ անգամ:
13.2. Ընդհանուր ախտահանում կատարելուց առաջ սարքավորումները պետք է ենթարկվեն մանրամասն մեխանիկական մաքրման: Ախտահանումը կատարելու համար օգտագործվում են միայն թարմ պատրաստված լուծույթներ, որոնց խտությունը պետք է հսկվի լաբորատորիայի կողմից:
13.3. Ախտահանիչ նյութերը պետք է պահվեն առանձին՝ փակ, չոր և մութ պայմաններում:
13.4. Ախտահանելուց հետո բոլոր սարքավորումները պետք է մանրամասն լվացվեն խմելու ջրով, մինչև ախտահանիչ լուծույթի լրիվ հեռացումը:
13.5. Յուրաքանչյուր ախտահանումից հետո պետք է կատարել լվացման համար օգտագործված ջրի վերջին բաժնի նմուշառում՝ մանրէաբանական հետազոտության համար:
14. Կրծողների ԵՎ միջատների դեմ պայքարի միջոցառումներ
14.1. Հանքային ջրերի մշակման և շշալցման օբյեկտներում չի թույլատրվում կրծողների և միջատների առկայությունը:
14.2. Միջատների և կրծողների առկայության կանխարգելման նպատակով անհրաժեշտ է արտադրական տեղամասերում և պահեստներում պահպանել պատշաճ մաքրություն և համապատասխան սանիտարական ռեժիմ:
14.3. Տարվա տաք եղանակներին բոլոր պատուհանները և օդանցքները պետք է ցանցապատվեն:
14.4. Միջատների և կրծողների դեմ պայքարի միջոցառումները պետք է իրականացվեն այդ աշխատանքները կատարելու համար իրավասու (լիազորված) անձանց կողմից:
15. Աշխատակիցների անձնական հիգիենային ԵՎ սանիտարակենցաղային պայմաններին ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջներ
15.1. Հանքային ջրերի մշակման և շշալցման օբյեկտների աշխատակիցները պարտավոր են.
- նախքան աշխատանքի ընդունվելն անցնել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննման (հետազոտման): Սահմանված կարգով բժշկական զննման չենթարկված անձինք չեն թույլատրվում աշխատանքի,
- անձնական իրերը, վերնահագուստը, կոշիկները թողնել հանդերձարանում՝ անձնական պահարանում,
- աշխատանքի անցնելուց առաջ հագնել մաքուր սանիտարական արտահագուստ, մազերը ծածկել գլխաշորով կամ գլխարկով,
- սան. հանգույց հաճախելուց առաջ սանիտարական արտահագուստը թողնել այդ նպատակի համար հատկացված տեղում: Սան. հանգույցից օգտվելուց հետո ձեռքերը լվանալ օճառով և ախտահանել 0,2%-անոց քլորամինի լուծույթով կամ այդ նպատակի համար թույլատրված ախտահանիչ այլ միջոցներով,
- պահպանել մաքրություն աշխատատեղում, հետևել սարքավորումների և գույքի մաքրությանը,
- արտադրական տեղամասերում չծխել և սնունդ չընդունել,
- արգելվում է սանիտարական արտահագուստը ամրացնել գնդասեղով, քորոցով, ասեղով, արտահագուստի գրպաններում պահել գնդասեղ, դրամ, ծխախոտ և այլ կողմնակի իրեր` պատրաստի արտադրանքում կողմնակի իրերի հայտնվելը կանխելու նպատակով:
15.2. Խառատները, էլեկտրիկները, մոնտաժման և շին. վերանորոգման աշխատանքներով զբաղվող այլ բանվորները պարտավոր են.
- պահպանել անձնական հիգիենայի կանոնները,
- գործիքները, պահեստամասերը պահել հատուկ պահարանում և դրանք տեղափոխել բռնակներ ունեցող, գործիքների տեղափոխման համար նախատեսված, հատուկ փակ արկղերով,
- նորոգման աշխատանքներ կատարելիս լինել զգույշ, կանխել կողմնակի իրերի հայտնվելը պատրաստի արտադրանքում:
15.3. Լվացարանները և սան. հանգույցները անհրաժեշտ է ապահովել անձնական հիգիենայի կանոնների պահպանումն ապահովող պարագաներով՝ օճառ, սրբիչ-էլեկտրաչորացուցիչներ կամ միանգամյա օգտագործման թղթե անձեռոցիկներ, ախտահանիչ լուծույթներ:
Սան. հանգույցների նախամուտքերը պետք է ապահովված լինեն կախիչներով՝ սան. արտահագուստի համար:
Սան. հանգույցի մուտքի մոտ պարտադիր է ախտահանիչ լուծույթով թրջված գորգերի առկայությունը:
15.4. Սան. հանգույցների մաքրման և ախտահանման համար պետք է հատկացված լինեն մակնշված առանձին գույք և պարագաներ (դույլեր, ավելներ, խոզանակներ, լաթեր), որոնք պետք է պահվեն առանձին և օգտագործվեն նպատակային:
16. Սույն սանիտարական կանոններն ու հիգիենիկ նորմերը պետք է լուսաբանվեն հանքային ջրերի մշակմամբ և շշալցմամբ զբաղվող կազմակերպությունների աշխատակիցների և անհատ ձեռնարկատերերի շրջանում:
17. Սույն սանիտարական կանոնների ու հիգիենիկ նորմերի պահանջները խախտողները պատասխանատվություն են կրում ՀՀ օրենսդրությանը համապատասխան:
18. Սույն սանիտարական կանոնների պահանջների պահպանման վերահսկողությունն իրականացվում է Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մարմինների կողմից:
Հավելված 1
Արտադրության սանիտարական վիճակի ԵՎ հանքային ջրի մանրէաբանական ցուցանիշների հսկողության աղյուսակ
N |
Նմուշառման տեղ |
Հետազոտվող օբյեկտ |
Որոշվող ցուցանիշներ |
Հաճախականություն |
1. |
Ջրամատակարարման ցանց |
Խմելու ջուր |
Մանրէների ընդհանուր թիվ, կոլի ինդեքս |
Ամիսը 2 անգամ |
2. |
Կապտաժ |
Հանք. ջուր |
Մանրէների ընդհանուր թիվ, կոլի ինդեքս, պսևդոմոնաս |
Ամիսը 1 անգամ |
3. |
Արտադրամասի տարո-ղություններ չմշակված ջրով և լցակայանի կուտակիչ տարողութ. |
Հանք. ջուր |
Մանրէների ընդհանուր թիվ, կոլի ինդեքս |
Շաբաթը 1 անգամ |
4. |
Արտ. տարողություններ |
Հանք. ջուր |
Մանրէների ընդհանուր թիվ, կոլի ինդեքս |
Տարողության յուրաքանչյուր լցման ժամանակ |
5. |
Ընդունող կոլեկտոր (խողովակագիծ) ֆիլտրված ջրի համար և երկաթգծի ցիստեռնի լցակայան |
Հանք. ջուր |
Մանրէների ընդհանուր թիվ, կոլի ինդեքս |
Շաբաթը 1 անգամ հերթափ. 1 անգամ |
6. |
Արտադրամասի տարողություններ՝ ֆիլտրած և ախտահանված ջրով |
Հանք. ջուր |
Մանրէների |
Շաբաթը 1 անգամ |
7. |
Փաթեթավորվող ջուր |
Հանք. ջուր |
Մանրէների |
Շաբաթը 1 անգամ |
8. |
կափարիչների (խցաններ) լվացման ջուր |
10 հատի լվացման մանրէազերծման 100 սմ3 ջուր |
ԱՑԽՄ առկայություն |
Հերթափ. 1 անգամ |
9. |
Լվացված շշեր գծից |
Յուրաքանչյուր մեքենայից, լվացուկ 10 շշից |
Մանրէների ընդհանուր թիվ, կոլի ինդեքս |
Հերթափ. 1 անգամ |
10. |
Փաթեթավորվող արտադրանք |
Պատրաստի արտադրանք յուրաքանչյուր մեքենայից |
մանրէների ընդհանուր թիվ 1 շշից կոլի ինդեքս, պսևդոմոնաս աէրոգինոզ |
Հերթափոխում 1 շիշ |
Հավելված 2
Հանքային ջրերի շշալցման արտադրամասի սարքավորումների լվացման ԵՎ ախտահանման որակի մարէաբանական հսկողության
N |
Նմուշառման տեղ (վայր) |
Հետազոտվող օբյեկտ |
Լվացման և ախտահանման հաճախականություն |
Կատարվող հետազոտու-թյուններ |
Հետազոտությունների |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1. |
Կապտաժ |
վերջին լվացման ջուր |
Ըստ անհրաժեշտության՝ ելնելով մարէաբանական հետազոտության |
Մանրէների ընդհանուր թիվ, կոլի ինդեքս, ՄՀՖԱՄ ԱՑԽՄ պսևդոմոնաս աէրոգինոզ |
յուրաքանչյուր ախտահանումից հետո |
2. |
Կոլեկտորների և խողովակագծերի միջև շշալցման արտադրամաս |
վերջին լվացման ջուր (հանքային ջուր) խմելու ջուր |
նորոգումից հետո և ըստ անհրաժեշ-տության, ստուգ. հետո |
Մանրէների ընդհանուր թիվ, |
յուրաքանչյուր ախտահանումից հետո |
3. |
Խողովակագծից չմշակված ջրով տարողություններ |
« |
տարին 1 անգամ, ըստ անհրաժեշտության |
« |
« |
4. |
Ավտոցիստեռններով բերված ջրի տարողություններ |
« |
եռամսյակը 1 անգամ |
« |
« |
5. |
Երկաթուղային ցիստեռններով բերված ջրով տարողություններ |
« |
յուրաքանչյուր դատարկումից հետո |
« |
« |
6. |
Միացնող խողովակաշարեր (ռետինե խողովակներ) |
վերջին լվացման ջուր (խմելու ջուր) |
օրը 1 անգամ |
Մանրէների ընդհանուր թիվ, կոլի ինդեքս, պսևդոմոնաս աէրոգինոզ |
շաբաթը 1 անգամից ոչ պակաս |
7. |
Ավտոցիստեռններ |
« |
ամիսը 1 անգամից ոչ պակաս |
մանրէների |
ախտահանումից |
8. |
Երկաթուղային ցիստեռններ |
« |
լցնելուց առաջ |
« |
« |
9. |
Կերամիկական մոմային ֆիլտրեր |
« |
մոմի վերականգնիչ, ռեգեներացիայից հետո |
« |
« |
10. |
Ախտահանման սարքավորումներ |
« |
ամիսը 1 անգամից |
« |
« |
11. |
Սատուրատորներ |
« |
« |
« |
« |
12. |
Ներարտադրամասային խողովակագծեր |
« |
« |
« |
« |
13. |
Արտադրամասային տարողություններ |
« |
« |
« |
« |
14. |
Շշալցման մեքենաներ |
« |
« |
« |
« |
15. |
Շիշ լվացող մեքենաներ |
« |
շաբաթը 2 անգամ |
« |
շաբաթը |
16. |
Փակիչներ հավաքող մեքենա** |
« |
օրը 1 անգամ |
մանրէների ընդհանուր թիվ |
օրը 1 անգամ |
17. |
Բանվորների ձեռքերից՝ արտադրամասերի, լցակայանի, փակող մեքենավարների, փակողների, տեսակավորողների, ցիստեռնները ջուր լցնողների |
« |
« |
ԱՑԽՄ-ի առկայություն |
ընտրողաբար, հերթափոխը 1 անգամ |
Հավելված 3
Խմելու հանքային ջրերի մշակման ԵՎ շշալցման արտադրությունում օգտագործվող թույլատրելի ախտահանիչ նյութերի ցանկ
Ախտահանիչ նյութի անվանում |
Լուծույթի խտություն |
Քլորակիր |
2,0-4,0%-անոց (ակտիվ քլորի պարունակ. |
Նատրիումի հիպոքլորիդ |
0,1-0,5 գ/դմ3 (ըստ ակտիվ քլորի) |
Կաուստիկ սոդա |
1,0-3,0% |
Կալցիումացված սոդա |
1,0-3,0% |
Ֆորմալին |
1,5-2,0% |
Կատամին ԱԲ |
0,5 ± 0,1 |
Սուլֆոքլորանտին |
0,25-0,5% |
Թթու էմոցիդ (ազոտաթթվի և ազոտաթթվային կալիումի խառնուրդ) |
0,1 մոլ/դմ3 |
Անտիֆորմին |
1,2-1,5 գ/դմ3 ըստ ակտիվ քլորի, |
* Կարող են օգտագործվել նաև այլ ախտահանիչ նյութեր, որոնց համար առկա է Առողջապահության նախարարության կողմից տրված դրական եզրակացություն: