«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 մարտի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 10507128
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
|
22 փետրվարի 2007 թ. |
N 37-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 84-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2003թ. մարտի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002թ. օգոստոսի 22-ի N 1380-Ն «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական և արդյունագործական նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման լիցենզիաներ տալու և պայմանագրեր կնքելու կարգը հաստատելու մասին» որոշման կիրարկման մասին» N 84-Ն հրամանի հավելված N 2 շարադրել նոր խմբագրությամբ.
|
«Հավելված N 2 Հաստատված է |
ԲՆԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ
| Ա. Զիրոյան | ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ, հանձնաժողովի նախագահ, |
| Ջ. Ներսիսյան | ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության կենդանական ռեսուրսների կառավարման բաժնի գլխավոր մասնագետ, քարտուղար, |
| Հ. Գալոյան | ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ, |
| Կ. Պապոյան | ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կենսաբազմազանության, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի պետ, |
| Ա. Համբարձումյան | ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի իրավաբանական քարտուղարության իրավաբանական բաժնի պետ, |
| Ա. Աղասյան | ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման բաժնի պետ, |
| Կ. Ճենտերեճյան | ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության կենդանական ռեսուրսների կառավարման բաժնի պետ, |
| Մ. Ոսկանով | ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության կենդանական ռեսուրսների կառավարման բաժնի պետի տեղակալ, |
| Ն. Աբրահամյան | ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման բաժնի գլխավոր մասնագետ, |
| Ն. Մարգարյան | Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի էկոլոգիայի ամբիոնի վարիչ, կ.գ.թ., |
| Մ. Քալաշյան | ՀՀ ԳԱԱ կենդանաբանության ինստիտուտի ավագ գիտ. աշխատող, կ.գ.թ., |
| Հ. Ռուբենյան | ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող, կ.գ.թ., |
| Մ. Ղասաբյան | ՀՀ ԳԱԱ կենդանաբանության ինստիտուտի գիտ. աշխատող, կ.գ.թ., |
| Ն. Բադալյան | «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության ձկնաբան, առաջին կարգի մասնագետ:»: |
|
Նախարար` |
Վ. Այվազյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|