Գլխավոր տեղեկություն
Համար
N 138
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.04.2002-02.01.2014)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.04.08/9(95) Հոդ.38
Ընդունող մարմին
Առողջապահության նախարարություն
Ընդունման ամսաթիվ
06.03.2002
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
06.03.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.04.2002

100.0138.06.03.02

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 մարտի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 10002053

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

6 մարտի 2002 թ.
ք. Երևան

N 138

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԱՂՄՈՒԿՆ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐՈՒՄ, ԲՆԱԿԵԼԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՇԵՆՔԵՐՈՒՄ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ» N2-III-11.3 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 4-ի, «Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 12.10.1993 թ. N 518 որոշմամբ հաստատված ՀՀ պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության կանոնադրության ու սանիտարական կանոնների, նորմերի, հիգիենիկ նորմատիվների մշակման, հաստատման, վերանայման կիրարկման կարգի և պայմանների կետ 7-ի, ելնելով բնակչության առողջության պահպանման շահերից՝ բնակելի և հասարակական շենքերում, բնակելի կառուցապատման տարածքներում և աշխատատեղերում աղմուկի մակարդակին ներկայացվող սանիտարահիգիենիկ նորմերը և պահանջները սահմանելու նպատակով,

 

Հրամայում եմ՝

 

1. Հաստատել «Աղմուկն աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում» N2-III-11.3 սանիտարական նորմերը (կցվում է):

2. Հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության Երևան քաղաքի, մարզային, կենտրոնների և ներմարզային կայանների գլխավոր բժիշկներին՝

սահմանել հսկողություն «Աղմուկն աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում» N2-III-11.3 սանիտարական նորմերի պահանջների կատարման նկատմամբ:

 

Նախարար՝

Ա. Մկրտչյան

 

 

Հաստատված է
ՀՀ առողջապահության նախարարության
2002 թ. մարտի 6-ի N 138 հրամանով

 

ԱՂՄՈՒԿՆ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐՈՒՄ, ԲՆԱԿԵԼԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՇԵՆՔԵՐՈՒՄ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ
 
ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ N2-III-11.3

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. Սույն սանիտարական նորմերը սահմանում են աղմուկների դասակարգումը, նորմավորվող պարամետրերը և աղմուկի սահմանային թույլատրելի մակարդակներն աշխատատեղերում, բնակելի, հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում:

 

Ծանոթություն. Սանիտարական նորմերը չեն տարածվում ռադիո, հեռուստա և կինոստուդիաների, թատրոնների, կինոթատրոնների, սպորտային և համերգային դահլիճների շենքերի վրա:

 

1.2. Սանիտարական նորմերը պարտադիր են Հայաստանի Հանրապետության բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձանց համար:

1.3. Սանիտարական կանոնների պահանջների համապատասխանումը պետք է հաշվի առնվեն Ազգային ստանդարտներում և արտադրական օբյեկտներին, բնակելի, հասարակական շենքերին, տեխնոլոգիական, ճարտարագիտական, սանիտարատեխնիկական սարքավորումներին և մեքենաներին, տրանսպորտային միջոցներին, կենցաղային սարքերին ներկայացվող կառուցապատման, կառուցվածքային, տեխնոլոգիական սերտիֆիկացման և շահագործական պահանջները կանոնակարգող նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի մշակման ժամանակ:

1.4. Սույն սանիտարական նորմերի կատարման հսկողությունն իրականացվում է Պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության մարմինների կողմից:

 

2. ՏԵՐՄԻՆՆԵՐ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

 

2.1. Ձայնային ճնշում. ձայնային տատանումների հետևանքով (կՈ) առաջացող օդի կամ գազի ճնշման փոփոխական բաղադրիչ:

2.2. Ոչ մշտական աղմուկի ձայնի համարժեք (ըստ էներգիայի) մակարդակ Լաէկվ. դԲԱ-մշտական լայնաշերտ աղմուկի ձայնի մակարդակ, որն ունի նույն միջին քառակուսային ձայնային ճնշում, ինչպես տվյալ ոչ մշտական աղմուկը որոշակի ժամանակահատվածի ընթացքում:

2.3. Աղմուկի թույլատրելի մակարդակ. դա այն մակարդակն է, որը մարդու մոտ չի առաջացնում զգալի անհանգստություն և աղմուկի նկատմամբ զգայուն ֆունկցիոնալ համակարգի վիճակի կամ անալիզատորների էական որոշակի փոփոխություններ:

2.4. Ձայնի առավելագույն մակարդակ, ԼաMaKC.դԲԱ. ձայնի մակարդակն է, որը համապատասխանում է չափիչ ուղղակի ցույց տվող գործիքի (աղմկաչափի) առավելագույն ցուցմունքին տեսողական հաշվարկի դեպքում կամ ձայնի մակարդակի արժեքը, որը գերազանցում է չափման ժամանակի 1%-ի ընթացքում ավտոմատ սարքով գրանցման դեպքում:

 

3. ՄԱՐԴՈՒ ՎՐԱ ԱԶԴՈՂ ԱՂՄՈՒԿՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ

 

3.1. Աղմուկի սպեկտրի բնույթից ելնելով առանձնացվում են՝

 

- 1 օկտավայից ավելի լայնքով անընդհատ սպեկտրով լայնաշերտ աղմուկ,

- երանգային աղմուկ, որի սպեկտրում առկա են արտահայտված երանգներ: Գործնական նպատակների համար երանգային աղմուկի բնույթը սահմանվում է չափմամբ 1/3 օկտավային շերտագծերի հաճախականություններում, ճնշման մակարդակը մեկ շերտագծում հարևանների հանդեպ գերազանցումով ոչ պակաս, քան 10դԲ:

3.2. Ըստ ժամանակային բնութագրի աղմուկը առանձնացնում են՝

 

- մշտական աղմուկ, որի ձայնի մակարդակը 8 ժամվա աշխատանքային օրվա ընթացքում կամ բնակելի և հասարակական շենքերի սենքերում (տարածքներում) չափման ժամանակ, բնակելի զոնայում փոփոխվում է ժամանակի ընթացքում ոչ ավելի քան 5 դԲԱ, աղմկաչափի «Դանդաղ» ժամանակային բնութագրի չափումների ժամանակ,

- ոչ մշտական աղմուկ, որի մակարդակը 8 ժամվա աշխատանքային օրվա, աշխատանքի հերթափոխի կամ բնակելի և հասարակական շենքերի սենքերում չափման ժամանակ, բնակելի զոնայում փոփոխվում է ժամանակի ընթացքում 5 դԲԱ-ից ավելի աղմկաչափի «դանդաղ» ժամանակային բնութագրի չափումների ժամանակ:

3.3. Ոչ մշտական աղմուկները ստորաբաժանվում են՝

 

- ժամանակի ընթացքում տատանվող աղմուկ, որի ձայնի մակարդակը ժամանակի ընթացքում անընդհատ փոփոխվում է,

- ընդհատվող աղմուկ, որի ձայնի մակարդակն աստիճանաբար փոփոխվում է (5դԲԱ և ավելի), ընդ որում ընդմիջումների տևողությունը, որի ընթացքում մակարդակը մնում է մշտական, կազմում է 1վրկ և ավելի,

- ազդակային աղմուկ - կազմված մեկ կամ մի քանի ձայնային ազդանշաններից, յուրաքանչյուրը 1վրկ պակաս տևողությամբ, ընդ որում ձայնային մակարդակները չափված դԲԱ I և դԲԱ համապատասխան «ազդակ» և «դանդաղ» ժամանակային բնութագրերով տարբերվում են ոչ պակաս, քան 7դԲ:

 

4. ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐՈՒՄ ԱՂՄՈՒԿԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԱՎՈՐՎՈՂ ՊԱՐԱՄԵՏՐԵՐԸ

 

4.1.Աշխատատեղերում մշտական աղմուկի բնութագիրն է հանդիսանում L=20Lg P/P0 բանաձևով որոշվող, օկտավային շերտերում 31.5, 63, 125, 250, 500, 1000, 2000, 4000, 8000Հց միջին երկրաչափական հաճախականություններով (օկտավային շերտերում) ձայնային ճնշման մակարդակները դԲ-ով, որտեղ.

P- ձայնային ճնշման միջին քառաձայն կուսի մեծությունն է ՊԱ,

P0- 2.15-5 ՊԱ հավասար օդում ային ճնշման ելքային նշանակությունը:

4.1.1.Աշխատատեղերում մշտական լայնաշերտ աղմուկի բնութագրման համար թույլատրվում է ընդունել Լա=20Lg Pա /P0 բանաձևով որոշվող, աղմկաչափի «դանդաղ» ժամանակային բնութագրի վրա չափված դԲԱ-ով ձայնի մակարդակը, որտեղ.

Pա - ՊԱ, աղմկաչափի «Ա» ուղղումը հաշվի առած ձայնային ճնշման միջին քառակուսու մեծությունն է:

4.2.Աշխատավայրում ոչ մշտական աղմուկի բնութագիրն է հանդիսանում համարժեքային (ըստ էներգիայի) ձայնի մակարդակը դԲԱ-ով:

4.3 Աշխատանքային գործունեության լարվածությունը և ծանրությունը հաշվի առած ձայնի սահմանային թույլատրելի մակարդակները և ձայնի համարժեքային մակարդակները աշխատատեղերում բերված են աղյուսակ 1-ում:

 

Աղյուսակ 1

 

Լարվածության եվ ծանրության տարբեր կատեգորիաների աշխատանքային գործունեության աշխատատեղերում ձայնի սահմանային թույլատրելի մակարդակները եվ ձայնի սահմանային մակարդակները դԲԱ-ով

 

Աշխատանքային
գործընթացի լարվածության կարգ

Աշխատանքային գործընթացի ծանրության կարգ

թեթև ֆիզիկական ծանրաբեռն-
վածություն

միջին ֆիզիկական ծանրաբեռն-
վածություն

1 աստիճանի ծանր աշխատանքի

2 աստիճանի ծանր աշխատանքի

3 աստիճանի ծանր աշխատանքի

Թեթև աստիճանի լարվածություն

80

80

75

75

75

Միջին աստիճանի լարվածություն

70

70

65

65

65

Աշխատանքի 1 աստիճանի լարվածություն

60

60

 

 

 

Աշխատանքի 2 աստիճանի լարվածություն

50

50

 

 

 

 

Ծանոթություն.

Երանգային և ազդակային աղմուկի համար ՍԹՄ- 5դԲԱ-ով քիչ է աղյուսակ 1-ում նշված նշանակություններից:

Շինություններում օդի լավորակման օդափոխության և օդային ջեռուցման հարմարանքներից առաջացող աղմուկի համար 5դԲԱ ցածր շինություններում աղմուկի փաստացի մակարդակից (չափված կամ հաշվարկված), եթե այն չի գերազանցում աղյուսակ 1-ի մեծությունները (երանգային և ազդակային աղմուկի ուղղումն այս դեպքում հաշվի չի առնվում), հակառակ դեպքում՝ 5դԲԱ ցածր աղյուսակ 1-ում նշված մեծություններից:

Լրացուցիչ ժամանակի ընթացքում տատանվող և ընդհատվող աղմուկի համար աղմուկի առավելագույն մակարդակը չպետք է գերազանցի 110դԲԱ, իսկ ազդակային աղմուկի համար՝ 125դԲԱ:

 

5. ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ, ԲՆԱԿԵԼԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՍԵՆՔԵՐՈՒՄ ԱՂՄՈՒԿԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐ ԵՎ ՆՈՐՄԱՎՈՐՎՈՂ ՊԱՐԱՄԵՏՐԵՐ

 

5.1.Մշտական աղմուկի նորմավորվող պարամետրերն են՝ 31.5, 63, 125, 250, 1000, 2000, 4000, 8000 Հց միջին երկրաչափական հաճախականությունների օկտավային շերտերում ձայնային ճնշման մակարդակները: Կողմնորոշիչ գնահատման համար թույլատրվում է օգտագործել Լա, դԲԱ ձայնի մակարդակները:

5.2. Ոչ մշտական աղմուկի նորմավորվող պարամետրերն են՝ համարժեքային (ըստ էներգիայի) Լա էվկ, դԲԱ ձայնի մակարդակները և ձայնի առավելագույն ԼաMaKC.դԲԱ մակարդակները:

Ոչ մշտական աղմուկի թույլատրելի մակարդակներին համապատասխանության գնահատումը պետք է կատարվի միաժամանակ ըստ համարժեքային և առավելագույն ձայնի մակարդակների: Ցուցանիշներից մեկի գերազանցումը պետք է դիտվի որպես անհամապատասխանություն սույն սանիտարական նորմերին:

5.3. Բնակելի տարածքում հասարակական և բնակելի շենքերի սենքերում թափանցող աղմուկի առավելագույն և համարժեք ձայնի մակարդակների, հաճախականությունների օկտավային շերտերի ձայնային ճնշման մակարդակների թույլատրելի նշանակությունները պետք է ընդունվի ըստ աղյուսակ 3-ի:

 

Աղյուսակ 2

 

Ձայնային ճնշման սահմանային թույլատրելի մակարդակները, ձայնի մակարդակները եվ համարժեք մակարդակները աշխատատեղերի եվ աշխատանքային գործունեության հիմնական առավել բնորոշ տեսակների համար

 

N

Աշխատանքային գործունեության
տեսակը, աշխատատեղ

Միջին երկրաբանական հաճախականություններով օկտավային շերտերում դԲ ձայնային ճնշման մակարդակներ

Ձայնի մակարդակներ
և ձայնի համարժեք մակարդակներ
( դԲԱ)-ով

 

 

31.5

63

125

250

500

1000

2000

4000

8000

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

1.

Ստեղծագործական գիտական գործունեություն, նախագծում, ծրագրավորում, դասավանդում և ուսուցում, բժշկական գործունեություն: Նախագծակոնստրուկտորային գրասենյակներում, հաշվիչ մեքենաների-ծրագրավորողների, տեսական աշխատանքների և տվյալների վերամշակման լաբորատորիաներում բուժկետերի հիվանդների ընդունման սենյակներում

86

71

61

54

49

45

42

40

38

50

2.

Կենտրոնացում պահանջող բարձրորակավորման աշխատանք, ադմինիստրատիվ ղեկավար գործունեություն, լաբորատորիաներում չափիչ և անալիտիկ աշխատանքներ, աշխատատեղեր արտադրամասի կառավարման ապարատի շինություններում, գրասենյակների աշխատանքային սենյակներում, լաբորատորիայում

93

79

70

68

58

55

52

52

49

60

3.

Աշխատանք, որը կատարվում է հաճախակի ստացվող ցուցումներով և ձայնային ազդանշաններով, մշտական լսողական վերահսկողություն պահանջող աշխատանք հրահանգով, ըստ ճշգրիտ գրաֆիկի օպերատորային աշխատանք, դիսպետչերական աշխատանք: Աշխատատեղեր դիսպետչերական ծառայության սենքերում, հեռախոսով խոսակցական կապով դիտարկման և հեռավահանակային կառավարման կաբինետներում և սենքերում, մեքենագրական գրասենյակներում, ճշգրիտ հավաքման տեղամասերում, հեռախոսային և հեռագրային կայաններում, վարպետների տեղամասերում, հաշվիչ մեքենաների տեղեկատվության մշակման դահլիճներում

96

83

74

68

63

60

57

55

54

65

4.

Աշխատանք,որը պահանջում է կենտրոնացում, արտադրական ցիկլերի դիտարկման և հեռավահանակային գործընթացների ղեկավարման ավելացված պահանջներով աշխատանք, առանց խոսակցակառավարման աշխատասենյակներում վահանակով աշխատատեղեր, աղմուկ առաջացնող սարքավորումներով լաբորատորիասենյակներում, հաշվիչ մեքենաների աղմուկ առաջացնող սենյակներում, ագրեգատների տեղադրման շենքերում

103

91

83

77

73

70

68

66

64

75

5.

Բոլոր տեսակի աշխատանքների կատարում (բացառությամբ 1-4 կետերում թվարկածից և նրանց համանման) արտադրական սենքերի և կազմակերպությունների տարածքների մշտական աշխատատեղերում

107

95

87

82

78

75

73

71

69

80

ԵՐԿԱԹԳԾԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՇԱՐԺԻՉ ԿԱԶՄԸ

6.

Աշխատատեղեր ջերմաքարշի, էլեկտրաքարշի, մետրոյի գնացքների, դիզելագնացքների մեքենավարների խցիկներում

107

95

87

82

78

75

73

71

69

80

7.

Աշխատատեղեր ճեպընթաց և քաղաքամերձ էլեկտրագնացքների մեքենավարների խցիկներում

103

91

83

77

73

70

68

66

64

75

8.

Սենքեր հեռընթաց գնացքների վագոնների անձնակազմի համար, ռեֆրեժերատորային էլեկտրակայանների վագոնների ծառայողական սենքեր, փոստային և ուղեբեռային բաժանմունքի հանգստի սենքեր

93

79

70

63

58

55

52

50

49

50

9.

Ուղեբեռային և փոստային վագոնների, վագոն ռեստորանների ծառայողական սենքեր

100

87

79

72

68

65

63

61

59

70

ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐ, ԲԵՌՆԱՏԱՐ, ՄԱՐԴԱՏԱՐ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐ

10.

Բեռնատար ավտոմեքենաների վարորդների և սպասարկող անձնակազմի աշխատատեղեր

100

87

79

72

68

65

63

61

59

70

11.

Ավտոբուսների մարդատար ավտոմեքենաների վարորդների և ուղևորների սպասարկող անձնակազմի աշխատատեղեր

93

79

70

63

58

55

52

50

49

60

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ, ՀՈՂԱԲԱՐԵԼԱԾՔԱՆ ԵՎ ԱՅԼ ՀԱՄԱՆՄԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐ

12.

Տրակտորների,ինքնագնաց ամրաշրջանակների, կցումային և կախովի գյուղատնտեսական մեքենաներ, ճանապարհաշինարարական և այլ համանման մեքենաների վարորդների և սպասարկող անձնակազմի աշխատատեղեր

107

95

87

82

78

75

73

71

64

80

ՄԱՐԴԱՏԱՐ ԵՎ ԲԵՌՆԱՏԱՐ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐ ԵՎ ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐ

13.

Աշխատատեղեր ինքնաթիռների և ուղղաթիռների սրահներում և խցիկներում՝ թույլատրելի օպտիմալ

107

96

95

83

87

74

82

68

78

63

75

60

73

57

71

55

69

54

80

65

 

Ծանոթություն.
Թույլատրվում է այլ իրավական ակտերում սահմանել ավելի խիստ նորմեր տարբեր տիպի աշխատանքային գործունեության համար հաշվի առնելով աշխատանքի լարվածությունը և ծանրությունը, աղյուսակ 1-ին համապատասխան:

 

Աղյուսակ 3

 

ԹԱՓԱՆՑՈՂ  ԱՂՄՈՒԿԻ ՁԱՅՆԱՅԻՆ ՃՆՇՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐ, ՁԱՅՆԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐ, ՀԱՄԱՐԺԵՔ ԵՎ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՁԱՅՆԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ ԲՆԱԿԵԼԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՍԵՆՔԵՐՈՒՄ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

 

N

Սենքերի և տարածքների նշանակությունը

Օրվա ժամանակը

(ժամ)

Ձայնային ճնշման մակարդակը դԲ օկտավային շերտերում միջին երկրաչափական հաճախականություններով, Հց

Ձայնի մակար-
դակները Լա և ձայնի համարժեք մակար-
դակները Լաէկվ դԲԱ

Ձայնի առավե-
լագույն մակար-
դակները դԲԱ

 

 

 

31.5

63

125

250

500

1000

2000

4000

8000

 

 

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

1.

Առողջարանների և հիվանդանոցների հիվանդասենյակներ, հիվանդանոցների վիրահատարաններ

22 00-600
600 - 2200

76
69

59
51

48
39

40
31

34
24

30
20

27
17

25
14

23
13

35
25

50
40

2.

Պոլիկլինիկաների, ամբուլատորիաների, դիսպանսերների հիվանդանոցների և առողջարանների բժիշկների կաբինետներ

 

76

59

48

40

34

30

27

25

23

35

50

3.

Դասասենյակներ, ուսումնական սենյակներ, ուսուցչանոցներ, ուսումնական հաստատությունների և դպրոցների լսարաններ, կոնֆերենց դահլիճներ, գրադարանների ընթերցասրահներ

 

79

63

52

45

39

35

32

30

28

40

55

4.

Բնակարանների սենյակներ, հանգստյան տների, պանսիոնատների, ծերերի և հաշմանդամների տուն-ինտերնատներ, բնակելի տարածքներ, մանկապարտեզների և դպրոց-ինտերնատների, ննջասենյակներ

22 00-600
600 - 2200

79

72

63

55

52

44

45

35

39

29

35

35

32

32

30

20

28

18

40

30

55

45

5.

Հանրակացարանի բնակելի սենյակներ և հյուրանոցի համարներ

22 00-600
600 - 2200

83
76

67
59

57
48

49
40

44
34

40
30

37
27

35
25

33
23

45
35

60
50

6.

Սրճարանների, ռեստորանների, ճաշարանների սրահներ

 

90

75

66

59

54

50

47

45

44

55

70

7.

Խանութների առևտրի սրահներ, օդանավակայանների և կայարանների սպասասրահներ, կենցաղային սպասարկման կազմակերպությունների ընդունման կետեր

 

93

79

70

63

59

55

53

54

49

60

75

8.

Առողջարանների և հիվանդանոցների շենքերին անմիջապես հարող տարածքներ

22 00-600
600 - 2200

83
76

67
59

57
48

49
40

44
34

40
30

37
27

35
25

33
23

45
35

60
50

9.

Բնակելի շենքերին, պոլիկլինիկաների, ամբուլատորիաների, դիսպանսերների, հանգստյան տների, պանսիոնատների, ծերերի և հաշմանդամների համար տուն-ինտերնատների, մանկապարտեզների, դպրոցների և ուսումնական այլ հաստատությունների, գրադարանների շենքերին անմիջապես հարող տարածքներ

22 00-600
600 - 2200

90
83

75
67

66
57

59
49

54
44

50
40

47
37

45
35

44
33

55
45

70
60

10.

Հյուրանոցներին, հանրակացարաններին անմիջապես հարող տարածքներ

22 00-600
600 - 2200

93
86

79
71

70
61

63
54

59
49

55
45

53
42

51
40

49
39

60
50

75
65

11.

Առողջարանների և հիվանդանոցների տարածքում հանգստյան հրապարակներ

 

76

59

48

40

34

30

27

25

23

35

50

12.

Միկրոշրջանների և բնակելի շենքների խմբերի, հանգստյան տների պանսիոնատների, ծերերի և հաշմանդամների տուն-ինտերնատների տարածքում հանգստյան հրապարակներ, մանկապարտեզների, դպրոցների և այլ ուսումնական հաստատությունների հրապարակներ

 

83

67

57

49

44

40

37

35

33

45

60

 

Ծանոթություն.

 

1. Սենքերի արտաքին աղբյուրներից առաջացող աղմուկի թույլատրելի մակարդակները սահմանվում են սենքերում նորմատիվային օդափոխություն ապահովելու պայմանով (բնակելի սենքերի, հիվանդասենյակների, դասասենյակների համար` բաց օդանցքների, պատուհանների նեղ փեղկերի միջոցով):

2. Աղմուկից պաշտպանված տեսակների բնակելի շենքերի պարսպող կառուցվածքներից 2մ հեռավորության վրա, քաղաքային և շրջանային նշանակության հիմնական փողոցներին և երկաթուղային գծերին հարող հյուրանոցների և հանրակացարանների շենքերում, տարածքներում ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտից առաջացող աղմուկի համարժեք և առավելագույն մակարդակները դԲԱ-ով թույլատրվում է ընդունել աղյուսակ 3-ի 9 և 10 տողերում նշված մեծություններից 10 դԲԱ-ով ավելի (ուղղում =+10դԲԱ):

3. Սենքերում և շենքերին հարող տարածքներում օդի լավորակման, օդային ջեռուցման, օդափոխանակության և այլ ինժեներա-տեխնիկական սարքավորումներից առաջացող հաճախականությունների օկտավային շերտերում աղմուկային ճնշման մակարդակները դԲ-ով, աղմուկի մակարդակները և աղմուկի համարժեք մակարդակները դԲԱ-ով անհրաժեշտ է ընդունել աղյուսակ 3-ում նշվածներից 5դԲԱ-ով ցածր (ուղղում=+5դԲԱ), (եղանակային և ազդակային աղմուկի համար ուղղումը այս դեպքում պետք չէ):

4. Տոնալ և ազդակային աղմուկի համար ուղղումը պետք է ընդունվի -5 ԴԲԱ: