Գլխավոր տեղեկություն
Համար
N 58
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ընդունման ամսաթիվ
05.03.1998
Ստորագրող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
05.03.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

5 մարտի 1998 թ. N 58

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՈՂՋԱԲԵՐԴ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն ՀՀ կառավարության 1998 թ. փետրվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թ. ապրիլի 17-ի N 84 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 97 որոշման 2-րդ կետի,

 

Հրամայում եմ`

 

Հաստատել ՀՀ Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի բնակելի տների և օժանդակ շինությունների արժեքի փոխհատուցման մասին 20.06.97 թ. N 205 հրամանով հաստատված կարգի փոփոխությունները (կցվում է):

 

Հաստատված է

 

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարի 1998 թ. մարտի 5-ի
N 58 հրամանով

 

ՀՀ արդարադատության
նախարարի 1998 թ. մարտի 19-ի
N 77 հրամանով


ՀՀ գյուղատնտեսության
նախարարի 1998 թ. մարտի 17-ի
N 55 հրամանով

 


ՀՀ կոտայքի մարզպետի
1998 թ. մարտի 9-ի
N 13 որոշմամբ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թ. փետրվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թ. ապրիլի 17-ի N 84 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 97 որոշման 2-րդ կետի «ՀՀ Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի բնակելի տների և օժանդակ շինությունների արժեքի փոխհատուցման մասին» կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

ա) կարգի վերնագրում «արժեքի փոխհատուցման» բառերը փոխարինել «արժեքի չափով միանվագ օգնություն տրամադրելու» բառերով.

բ) 1-ին կետում «արժեքի փոխհատուցումը» բառերը փոխարինել «արժեքի չափով միանվագ օգնության տրամադրումը» բառերով, «ակտերի» բառից հետո լրացնել «ՀՀ կառավարության 1998 թ. փետրվարի 18-ի N 97 որոշման 3-րդ կետի համաձայն` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, ՀՀ քաղաքաշինության նախարարության և ՀՀ անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության հետ քանդման ենթակա առավել վթարային շենքերի ու շինությունների ճշտված ցանկի և արժեքի», այնուհետև ըստ տեքստի.

- նույն կետի 2-րդ պարբերությունում «փոխհատուցվող գումարի չափը» բառերը փոխարինել «միանվագ օգնության գումարի չափը» բառերով.

գ) 2-րդ կետում «արժեքի փոխհատուցումը» բառերը փոխարինել «արժեքի չափով միանվագ օգնության տրամադրումը» բառերով.

դ) 3-րդ կետում «արժեքի փոխհատուցումը» բառերը փոխարինել «արժեքի չափով միանվագ տրամադրվող օգնության գումարը» բառերով.

ե) 4-րդ կետում «արժեքի փոխհատուցման» բառերը փոխարինել «արժեքի չափով տրամադրվող միանվագ օգնության» բառերով, իսկ «վնասի փոխհատուցման» բառերը` «միանվագ օգնության տրամադրման» բառերով.

զ) 5-րդ կետում «արժեքի փոխհատուցման համար ՀՀ կառավարության 1997 թ. ապրիլի 17-ի N 84 որոշմամբ նախատեսված գումարները» արտահայտությունը փոխարինել «արժեքի չափով միանվագ օգնության տրամադրման համար ՀՀ կառավարության 1998 թ. փետրվարի 18-ի N 97 որոշմամբ նախատեսված գումարը» արտահայտությամբ.

է) 6-րդ կետում «փոխհատուցման» բառը փոխարինել «արժեքի չափով միանվագ օգնության տրամադրման» բառերով.

ը) կարգին կից պարտավորագրում «արժեքի փոխհատուցման» բառերը փոխարինել «արժեքի չափով միանվագ օգնությունը» բառերով:

 

Պ Ա Ր Տ Ա Վ Ո Ր Ա Գ Ի Ր

 

Ես` Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի բնակիչ` _________________________
_________________________________________________________
_________________________________________________________
_________________________________________________________

(բոլոր սեփականատերերի Ա., Ա., Հ., անձնագրի տվյալները)

սեփականության իրավունքով ինձ պատկանող քանդման ենթակա բնակելի տան և օժանդակ շինությունների արժեքի չափով միանվագ օգնությունը գումարով _______________________
______________________________________________________ դրամ,

(գումարը բառերով և թվերով)

ստանալուց հետո պարտավորվում եմ ապրելու համար ոչ պիտանի վթարային դարձած տունս և նրան կից օժանդակ շինությունները մինչև նրանց քանդելը չօգտագործել բնակելի նպատակների համար:
________________________________________________________

(ստորագրություն, Ա., Ա., Հ.)

 

 

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
14 ապրիլի 1998 թ.
Պետական գրանցման թիվ 209800104