Գլխավոր տեղեկություն
Համար
N 205
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.07.1997-05.03.1998)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1997.07.24/2
Ընդունող մարմին
Ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվ
20.06.1997
Ստորագրող մարմին
Ֆինանսների նախարար
Ստորագրման ամսաթիվ
20.06.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.07.1997

118.0205.20.06.97

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՈՂՋԱԲԵՐԴ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

20 հունիսի 1997 թ., N 205
քաղ. Երևան

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 17.04.97 թ. N 84 «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի վթարային բնակելի տների և օժանդակ շինությունների արժեքը փոխհատուցելու մասին» որոշումը հաստատել ՀՀ Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի բնակելի տների և օժանդակ շինությունների արժեքի փոխհատուցման մասին կարգը:

Նախարար

Ա. Դարբինյան

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

 

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ և ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ
ՆԱԽԱՐԱՐԻ
1997 թ. հունիսի 20-ի
թիվ 205 հրամանով

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
1997 թ. հուլիսի 7-ի
թիվ 176 հրամանով

   

ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
1997 թ. հունիսի 25-ի
թիվ 237 հրամանով

ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ
1997 թ. հունիսի 23-ի
թիվ 23 որոշմամբ

           

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՈՂՋԱԲԵՐԴ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թ. ապրիլի 17-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի վթարային բնակելի տների և օժանդակ շինությունների արժեքը փոխհատուցելու մասին» N 84 որոշման 2-րդ կետի գ) ենթակետի համաձայն, սահմանվում է Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի բնակիչների բնակելի տների և օժանդակ շինությունների արժեքի փոխհատուցման հետևյալ կարգը:

1. Սեփականության իրավունքով բնակիչներին պատկանող վթարային տների և օժանդակ շինությունների արժեքի փոխհատուցումը կատարվում է ՀՀ կառավարության 1997 թ. մարտի 10-ի N 31 որոշմամբ ստեղծված հանձնաժողովի կողմից գնահատված տների արժեքների փոխհատուցման ակտերի հիման վրա, վնասի չափը նախօրոք գրավոր համաձայնեցնելով տան բոլոր սեփականատերերի հետ:

Փոխհատուցվող գումարի չափի անհամաձայնության դեպքում վիճահարույց հարցը կարգավորվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Բնակելի տների և օժանդակ շինությունների արժեքի փոխհատուցումը կատարվում է սեփականատերերի հաշվին, շենքերն ու շինությունները հետագայում բնակելի նպատակներով չօգտագործելու ու շինությունները հետագայում բնակելի նպատակներով չօգտագործելու վերաբերյալ սահմանված կարգով ներկայացված պարտավորագրի առկայության դեպքում, վավերացված պետական նոտարական մարմնի կողմից (ձևը կցվում է):

3. Բնակելի տների և օժանդակ շինությունների քանդումը կատարում է սեփականատերը մարզպետարանի կողմից սահմանված ժամկետում, բայց ոչ ավել, քան բնակելի շինությունների արժեքի փոխհատուցումը ստանալուց հետո 1 ամսվա ընթացքում:

Քանդման ենթակա տների և օժանդակ շինությունների տերերին իրավունք է վերապահվում իրենց հայեցողությամբ օգտագործելու այդ շինությունների քանդումից ստացված շինարարական նյութերը (անկախ քանդվող տների և օժանդակ շինությունների արժեքի փոխհատուցման):

4. Քանդման ենթակա բնակելի տների և օժանդակ շինությունների արժեքի փոխհատուցման գնահատման ակտերի և սեփականատերերի պարտավորագրի հիման վրա մարզպետարանի կողմից 5 օրվա ընթացքում տան բոլոր սեփականատերերի անունով, կամ սահմանված կարգով, նրանց գրավոր համաձայնությամբ, ընտանիքի անդամներից որևէ մեկի անունով կազմվում է վնասի փոխհատուցման ցուցակ` 3 օրինակից, որից մեկ օրինակը գնահատման ակտերի և պարտավորագրի հետ միասին ներկայացվում է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն գումարը փոխանցելու համար, մեկ օրինակը` Աբովյանի գանձապետական բաժանմունք` վճարումը կատարելու համար, իսկ մեկ օրինակը մնում է մարզպետարանում:

5. ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը Ողջաբերդ գյուղի բնակիչների բնակելի տների և օժանդակ շինությունների արժեքի փոխհատուցման համար ՀՀ կառավարության 1997 թ. ապրիլի 17-ի N 84 որոշմամբ նախատեսված գումարները 10 օրվա ընթացքում փոխանցում է Աբովյանի գանձապետական բաժանմունքում այդ նպատակի համար բացված հաշվին:

6. Սույն կարգով սահմանված վնասների փոխհատուցման նկատմամբ վերահսկողությունը իրականացվում է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից:

 

Պ Ա Ր Տ Ա Վ Ո Ր Ա Գ Ի Ր

 

Ես` Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի բնակիչ` __________________

 

________________________________________________

 

________________________________________________

(բոլոր սեփականատերերի Ա., Ա., Հ., անձնագրի տվյալները)

 

սեփականության իրավունքով ինձ պատկանող քանդման ենթակա բնակելի

տան և օժանդակ շինությունների արժեքի փոխհատուցումը գումարով

 

____________________________________________ դրամ,

(գումարը բառերով և թվերով)

 

ստանալուց հետո պարտավորվում եմ ապրելու համար ոչ պիտանի

վթարային դարձած տունս և նրան կից օժանդակ շինությունները մինչև

նրանց քանդելը չօգտագործել բնակելի նպատակների համար:

_______________________________________________

(ստորագրություն, Ա., Ա., Հ.)


ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
07 ՀՈՒԼԻՍԻ 1997 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11970035

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
05.03.1998, N 58 05.03.1998, N 205
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան