«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 մարտի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 փետրվարի 2007 թվականի N 229-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության մարզպետարանների աշխատակազմերի մի շարք սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններ քաղաքային համայնքային ենթակայության հանձնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 928-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը՝
որոշման 11-րդ կետը «հունվարի 1-ից» բառերից հետո լրացնել «, իսկ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի աշխատակազմի Վանաձորի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության մասով՝ 2007 թվականի հունիսի 1-ից» բառերով։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի N 928-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 30-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 2-րդ կետում «գործակալությունների» և «գործակալությունները» բառերը համապատասխանաբար փոխարինել «մարմինների» և «մարմինները» բառերով.
2) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Սահմանել, որ Երևանի թաղային համայնքների, Արարատի, Գյումրու և Ջերմուկի քաղաքային համայնքների ղեկավարների աշխատակազմերի առանձնացված ստորաբաժանումներ համարվող սոցիալական ծառայությունների տարածքային մարմինների գործող հաստիքներն զբաղեցնող աշխատողները համայնքային ծառայողներ են համարվում 2007 թվականի հունվարի 1-ից, իսկ Վանաձորի քաղաքային համայնքի ղեկավարի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում համարվող սոցիալական ծառայությունների տարածքային մարմնի գործող հաստիքներն զբաղեցնող աշխատողները՝ 2007 թվականի հունիսի 1-ից։»։
3. «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1851-Ն որոշման N 5 հավելվածում` փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
| Հայաստանի Հանրապետության | Ա. Մարգարյան | 
| 
 | 
| Հավելված | 
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
 (հազ. դրամ)
| Բյուջետային | Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման | Ցուցանիշների փոփոխությունը | ||||
| խումբը | ենթա-խումբը | առաջին | առաջին | ինն ամիս (աճողական) | տարի | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 
| 
 | 
 | ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ | - | - | - | - | 
| այդ թվում` | 
 | 
 | 
 | 
 | ||
| 01 | 
 | ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ | 4835.8 | 10074.9 | 10074.9 | 10074.9 | 
| այդ թվում` | 
 | 
 | 
 | 
 | ||
| Օրենսդիր մարմին, պետական կառավարում | 4835.8 | 10074.9 | 10074.9 | 10074.9 | ||
| այդ թվում` | 
 | 
 | 
 | 
 | ||
| 03. Գործադիր իշխանության, պետական կառավարման | 4835.8 | 10074.9 | 10074.9 | 10074.9 | ||
| Լոռու մարզպետարան | 4835.8 | 10074.9 | 10074.9 | 10074.9 | ||
| ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԵՆԹԱԿԱ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ | 3720.6 | 7751.3 | 7751.3 | 7751.3 | ||
| պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ | 798.1 | 1662.7 | 1662.7 | 1662.7 | ||
| գրասենյակային ապրանքներ և նյութեր | 32.5 | 67.7 | 67.7 | 67.7 | ||
| Գործուղումներ և ծառայողական ուղևորություններ | 46.9 | 97.8 | 97.8 | 97.8 | ||
| Կապի ծառայությունների վճարներ | 104.8 | 218.4 | 218.4 | 218.4 | ||
| Էլեկտրաէներգիայի, վառելիքի և ջեռուցման ծախսեր | 120.0 | 250.0 | 250.0 | 250.0 | ||
| Ջրմուղ-կոյուղուց օգտվելու վարձի վճարման ծախսեր | 5.6 | 11.7 | 11.7 | 11.7 | ||
| Այլ կոմունալ ծախսեր | 7.3 | 15.3 | 15.3 | 15.3 | ||
| 06 | 
 | ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ  ԵՎ  ՍՈՑԻԱԼԱԿԱՆ | (4835.8) | (10074.9) | (10074.9) | (10074.9) | 
| այդ թվում` | 
 | 
 | 
 | 
 | ||
| Սոցիալական ապահովության միջոցառումներ | (4835.8) | (10074.9) | (10074.9) | (10074.9) | ||
| այդ թվում` | 
 | 
 | 
 | 
 | ||
| 15. Սոցիալական օգնության ծառայությունների | (4835.8) | (10074.9) | (10074.9) | (10074.9) | ||
| ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի | (4835.8) | (10074.9) | (10074.9) | (10074.9) | ||
| Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ | (4835.8) | (10074.9) | (10074.9) | (10074.9) | ||
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար | Մ. Թոփուզյան | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|