Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-69-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (09.08.2025-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Պաշտոնական հրապարակման օրը 31.03.2025
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
05.03.2025
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.03.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2025 թվականի մարտի 5-ին

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 187.1-ին հոդվածով.

 

«Հոդված 187.1. Տեսահսկման համակարգերին հասանելիություն տրամադրելու կամ օրենքով նախատեսված տեսահսկման համակարգերին հասանելիությունը ներառող պահանջները խախտելը

 

 1. Տեսահսկման համակարգերին հասանելիություն ապահովելու կամ օրենքով նախատեսված տեսահսկման համակարգերին հասանելիությունը ներառող պահանջները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կրկին կատարվել է վարչական ակտն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, սակայն ոչ շուտ, քան վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամիս հետո՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասը «(եթե իրավախախտումը կատարվել է ոստիկանության ենթակայության` ձերբակալվածներին պահելու վայրերում),» բառերից հետո լրացնել «187.1-ին,» բառերով:

 

Հոդված 3 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի օգոստոսի 9-ից:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2025 թ. մարտի 28

Երևան

ՀՕ-69-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 մարտի 2025 թվական: