ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2021 թվականի մայիսի 7-ին
«ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տեղական հանրաքվեի մասին» 2018 թվականի հունիսի 13-ի ՀՕ-347-Ն օրենքի 14-րդ հոդվածի 13-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ կետով.
«12) Հանրապետության նախագահին։»։
Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածում՝
1) վերնագրի «մուծումներ» բառը փոխարինել «նվիրատվություն» բառով․
2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Հիմնադրամը ձևավորվում է տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց, կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների նվիրատվություններից։»․
3) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Հիմնադրամին նվիրատվություններ չեն թույլատրվում`
1) տվյալ տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք չունեցող անձանցից,
2) օտարերկրյա պետություններից,
3) ցանկացած տեսակի իրավաբանական անձանցից, այդ թվում` օտարերկրյա իրավաբանական անձանցից և միջազգային կազմակերպություններից, բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպությունների,
4) պետական և համայնքային բյուջեներից և (կամ) արտաբյուջետային միջոցներից,
5) պետական և համայնքային կազմակերպություններից, պետական կամ համայնքային մասնակցությամբ կազմակերպություններից,
6) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանցից,
7) անանուն անձանցից։»․
4) 5-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5․ Հիմնադրամին նվիրատվություն կատարելու իրավունք չունեցող սուբյեկտների կողմից քարոզչության հիմնադրամին կատարած նվիրատվությունները փոխանցվում են համայնքային բյուջե։»․
5) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Քարոզչության հիմնադրամներ կատարվող նվիրատվությունների և հիմնադրամներից կատարվող ծախսերի հաշվառման կարգը սահմանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։»․
(5-րդ կետը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին վերաբերելի մասով չեղյալ է ճանաչվել 05.12.24 ՀՕ-515-Ն օրենքի 1-ին հոդվածի համաձայն)
6) 7-րդ մասի «մուծում» բառը փոխարինել «նվիրատվություն» բառով․
7) 8-րդ մասի «մուծում» և «կամավոր մուծում» բառերը փոխարինել «նվիրատվություն» բառով․
8) 9-րդ մասի «մուծումների» բառը փոխարինել «նվիրատվությունների» բառով․
9) (կետը չեղյալ է ճանաչվել 05.12.24 ՀՕ-515-Ն)
10) (կետը չեղյալ է ճանաչվել 05.12.24 ՀՕ-515-Ն)
11) (կետը չեղյալ է ճանաչվել 05.12.24 ՀՕ-515-Ն)
12) 16-րդ մասի առաջին նախադասության «մուծումների» բառը փոխարինել «նվիրատվությունների» բառով:
13) (կետը չեղյալ է ճանաչվել 05.12.24 ՀՕ-515-Ն)
(2-րդ հոդվածը փոփ. 05.12.24 ՀՕ-515-Ն)
Հոդված 3. | Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից։
2. (մասն ուժը կորցրել է 05.12.24 ՀՕ-515-Ն)
3. (մասն ուժը կորցրել է 05.12.24 ՀՕ-515-Ն)
(3-րդ հոդվածը փոփ. 24.11.22 ՀՕ-447-Ն, 22.12.23 ՀՕ-418-Ն, 05.12.24 ՀՕ-515-Ն)
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2021 թ. մայիսի 27 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մայիսի 2021 թվական: