ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Ս Ա Հ Մ Ա Ն Ա Դ Ր Ա Կ Ա Ն Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի դեկտեմբերի 5-ին
««ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. ««Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» 2021 թվականի մայիսի 7-ի ՀՕ-209-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 9-րդ և 10-րդ կետերը չեղյալ ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 8-րդ կետը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին վերաբերելի մասով չեղյալ ճանաչել:
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից։
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2024 թ. դեկտեմբերի 19 Երևան ՀՕ-516-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 դեկտեմբերի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|