Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-440-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (14.11.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.11.11-2024.11.24 Պաշտոնական հրապարակման օրը 13.11.2024
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
24.10.2024
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.11.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2024 թվականի հոկտեմբերի 24-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-100-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետում «արտակարգ իրավիճակների, ոստիկանության, ազգային անվտանգության բնագավառների պետական լիազորված մարմինների, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական և դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունների աշխատակիցները» բառերը փոխարինել «ներքին գործերի նախարարության ոստիկանության, փրկարար, ազգային անվտանգության, արդարադատության նախարարության քրեակատարողական և հարկադիր կատարումն ապահովող ծառայությունների ծառայողները» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 17-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «դատական ակտերի հարկադիր կատարման» բառերը փոխարինել «հարկադիր կատարումն ապահովող» բառերով.

2) 2-րդ մասի «արտակարգ իրավիճակների, ոստիկանության, ազգային անվտանգության, մաքսային, հարկային բնագավառների պետական կառավարման լիազոր մարմինների, արդարադատության նախարարության քրեակատարողական և դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունների աշխատակիցները» բառերը փոխարինել «ներքին գործերի նախարարության ոստիկանության, փրկարար, ազգային անվտանգության, արդարադատության նախարարության քրեակատարողական և հարկադիր կատարումն ապահովող ծառայությունների ու պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային ծառայողները» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասում «ոստիկանության, ազգային անվտանգության, արտակարգ իրավիճակների բնագավառների պետական կառավարման լիազոր մարմինների» բառերը փոխարինել «ազգային անվտանգության, ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության և ոստիկանության» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասում՝

1) 1-ին կետից հանել «կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության» և «, ոստիկանության զորքերի զինծառայողները» բառերը.

2) 2-րդ կետի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության, արդարադատության նախարարության քրեակատարողական և դատական ակտերի հարկադիր կատարման» բառերը փոխարինել «ազգային անվտանգության, ներքին գործերի նախարարության փրկարար, արդարադատության նախարարության քրեակատարողական և հարկադիր կատարումն ապահովող» բառերով:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետի, որն ուժի մեջ է մտնում 2025 թվականի նոյեմբերի 1-ից:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2024 թ. նոյեմբերի 11

Երևան

ՀՕ-440-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 նոյեմբերի 2024 թվական: