Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-308-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (03.08.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.07.22-2024.08.04 Պաշտոնական հրապարակման օրը 24.07.2024
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
11.07.2024
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.07.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2024 թվականի հուլիսի 11-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 98-րդ հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 98. Իրեղեն ապացույցների պահպանումը, պատճառված վնասի՝ քրեական վարույթներով վերականգնման համար դրամական միջոցների վճարումը, կառավարումը և տվյալների հրապարակումը».

 

2) 2-րդ մասի «վարույթն իրականացնող մարմնի դեպոզիտային հաշվին» բառերը փոխարինել «դատախազության դեպոզիտային հաշվին, իսկ դատական քննության փուլում՝ այն դատարանի դեպոզիտային հաշվին, որի վարույթում գտնվում է քրեական գործը» բառերով, իսկ 5-րդ մասի 3-րդ կետի և 6-րդ մասի 2-րդ կետի «վարույթն իրականացնող մարմնի դեպոզիտային հաշվին» բառերը՝ «դատախազության դեպոզիտային հաշվին, իսկ դատական քննության փուլում՝ այն դատարանի դեպոզիտային հաշվին, որի վարույթում գտնվում է քրեական գործը,» բառերով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ մասով.

«10. Կառավարության որոշմամբ սահմանվում են՝

1) պետությանը և համայնքին պատճառված վնասի շրջանակներում քրեական վարույթներով վերականգնման ենթակա դրամական միջոցների գանձապետական միասնական հաշվին վճարման, գանձապետական համակարգի միջոցով դրանց կառավարման և ծախսերի կազմակերպման,

2) պետությանը և համայնքին պատճառված վնասի՝ քրեական վարույթներով վերականգնման նպատակով վճարված դրամական միջոցների վերաբերյալ տվյալների հրապարակման,

3) քրեական վարույթներով արգելադրված դրամական միջոցների վերաբերյալ տվյալների հրապարակման,

4) քրեական վարույթներով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի՝ քրեական վարույթներով հատուցման ենթակա գումարների գանձապետական համապատասխան հաշվին վճարման ընթացակարգերը:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 125-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Գրավը իրավասու մարմնի որոշմամբ սահմանված դրամական գումար է, որը մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովելու նպատակով շարժական գույքի, արժեթղթերի կամ այլ արժեքների ձևով պահատվության է փոխանցվում համապատասխան որոշմամբ նշված բանկի կամ այլ վարկային կազմակերպության դեպոզիտ, իսկ Հայաստանի Հանրապետության դրամի ձևով՝ մինչդատական վարույթի փուլում պահատվության է փոխանցվում դատախազության դեպոզիտային հաշվին, դատական վարույթի փուլում՝ դատարանի դեպոզիտային հաշվին: Որպես գրավ կարող է ընդունվել անշարժ գույք, եթե գրավ կիրառելու մասին որոշմամբ հատուկ նշվել է դրա հնարավորության մասին:»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը գերազանցող թանկարժեք մետաղները և քարերը, արտարժույթը, արժեթղթերը պահպանման համար հանձնվում են պետական ֆինանսների կառավարման լիազոր մարմնին, Հայաստանի Հանրապետության դրամը դատական վարույթի ընթացքում մուծվում է դատարանի դեպոզիտ, իսկ մինչդատական վարույթում՝ դատախազության դեպոզիտ:»:

 

Հոդված 4. Օրենսգրքի 135-րդ հոդվածի 3-րդ մասը «դատարանի դեպոզիտ» բառերից հետո լրացնել «, իսկ մինչդատական վարույթում՝ դատախազության դեպոզիտային հաշվին» բառերով:

 

Հոդված 5. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տաuներորդ oրը: Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, Կառավարության որոշմամբ սահմանվում են պետությանը և համայնքին պատճառված վնասի շրջանակներում քրեական վարույթներով վերականգնման ենթակա դրամական միջոցների գանձապետական միասնական հաշվին վճարման, գանձապետական համակարգի միջոցով դրանց կառավարման և ծախսերի կազմակերպման, պետությանը և համայնքին պատճառված վնասի՝ քրեական վարույթներով վերականգնման նպատակով վճարված դրամական միջոցների վերաբերյալ տվյալների հրապարակման, քրեական վարույթներով արգելադրված դրամական միջոցների վերաբերյալ տվյալների հրապարակման, քրեական վարույթներով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի՝ քրեական վարույթներով հատուցման ենթակա գումարների գանձապետական համապատասխան հաշվին վճարման ընթացակարգերը:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2024 թ. հուլիսի 23

Երևան

ՀՕ-308-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հուլիսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան