Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-236-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (08.06.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.05.27-2024.06.09 Պաշտոնական հրապարակման օրը 07.06.2024
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
22.05.2024
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
06.06.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2024 թվականի մայիսի 22-ին

 

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 51-րդ հոդվածում 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ կետով.

«9) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա որպես աջակցություն կամ փոխհատուցում տրամադրված գույքի, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության այդ որոշմամբ սահմանված է, որ տվյալ գույքը բռնագանձման ենթակա չէ:»:

 

Հոդված 2. Օրենքի 56-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Պարտապանի աշխատավարձի և այլ տեսակի եկամուտների վրա տարածվում է բռնագանձում, եթե`

1) պարտապանը չունի գույք, կամ եղած գույքը բավարար չէ բռնագանձվող գումարը լրիվ մարելու համար.

2) կատարվում է պարբերաբար մուծումների բռնագանձման վերաբերյալ վճիռ:

2. Մինչև 200 000 Հայաստանի Հանրապետության դրամ բռնագանձման ենթակա պահանջով կատարողական վարույթով պարտապանի դրամական միջոցների բացակայության կամ անբավարարության դեպքում հարկադիր կատարողը բռնագանձում է տարածում պարտապանի աշխատավարձի և սույն գլխով նախատեսված այլ եկամուտների վրա՝ անկախ շարժական և անշարժ գույքի առկայությունից:

3. 200 000 Հայաստանի Հանրապետության դրամ և ավելի բռնագանձման ենթակա պահանջով կատարողական վարույթով պարտապանի դրամական միջոցների բացակայության կամ անբավարարության դեպքում պահանջատիրոջ համաձայնությամբ պարտապանի աշխատավարձի և սույն գլխով նախատեսված այլ եկամուտների վրա կարող է բռնագանձում տարածվել, եթե պարտապանի աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների չափը բավարար է, դրանց վրա բռնագանձում տարածելով, պահանջներն առավելագույնը վեց ամսվա ընթացքում մարելու համար՝ անկախ շարժական և անշարժ գույքի առկայությունից:

4. Պարտապանի աշխատավարձի և սույն գլխով նախատեսված այլ եկամուտների անբավարարության դեպքում հարկադիր կատարողը բռնագանձումը տարածում է պարտապանի այլ գույքի վրա:

5. Սույն գլխի կանոնները կիրառվում են պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք կիրառելուն նախորդող մեկ ամսվա համար և դրանից հետո հաշվարկված և պարտապանի ստացած աշխատավարձի և այլ տեսակի եկամուտների նկատմամբ:

6. Պարտապանի ամուսնու՝ սույն գլխով նախատեսված եկամուտները բռնագանձման ենթակա չեն:»:

 

Հոդված 3. Օրենքի 58-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում՝

ա. առաջին նախադասությունը «մինչև բռնագանձվող գումարների լրիվ մարումը» բառերից հետո լրացնել «, այնպես, որ բռնագանձում տարածելուց հետո պարտապանի՝ սույն գլխով նախատեսված եկամուտների հանրագումարը պակաս չլինի օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափից» բառերով,

բ. 1-ին մասի երկրորդ նախադասության «կարող է պահվել երեսուն տոկոսից ոչ ավելի` մինչև բռնագանձվող գումարի լրիվ մարումը» բառերը փոխարինել «մինչև բռնագանձվող գումարի լրիվ մարումը կարող է պահվել երեսուն տոկոսից ոչ ավելի՝ հաշվի առնելով սույն մասով նախատեսված սահմանափակումը» բառերով.

2) 3.1-ին մասը «լրիվ մարումը» բառերից հետո լրացնել «, այնպես, որ բռնագանձում տարածելուց հետո վճարման ենթակա գումարը պակաս չլինի Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած սոցիալական նպաստի չափից» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 59-րդ հոդվածից հանել «և գործազրկության» բառերը:

 

Հոդված 5. Օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 5-րդ կետը «սոցիալական աջակցություն» բառերից հետո լրացնել «, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին կետով.

«5.1) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա որպես աջակցություն կամ փոխհատուցում, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության այդ որոշմամբ սահմանված է, որ տվյալ դրամական գումարը բռնագանձման ենթակա չէ.»:

 

Հոդված 6. Օրենքի 62-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«Երեխայի տեսակցության և երեխային պահանջատիրոջ խնամքին հանձնելու պահանջների հարկադիր կատարման ընթացակարգը սահմանվում է արդարադատության նախարարի նորմատիվ իրավական ակտով։»:

 

Հոդված 7. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում:

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2024 թ. հունիսի 6

Երևան

ՀՕ-236-Ն

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 հունիսի 2024 թվական: