ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի մայիսի 22-ին
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի «9. ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնում՝
1) 5-րդ և 6-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. |
Մասնագիտական կրթության առաջին մակարդակի՝ արհեստագործական հիմնական կրթական ծրագրի իրականացման իրավունք |
ԿՄ |
- |
- |
- |
- |
Հ |
Վ | |
6. |
Մասնագիտական կրթության երկրորդ մակարդակի՝ միջին մասնագիտական հիմնական կրթական ծրագրի իրականացման իրավունք |
ԿՄ |
- |
- |
- |
- |
Հ |
Վ». |
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5․1-ին և 6.1-ին կետերով.
«5.1. |
Մասնագիտական կրթության առաջին մակարդակի՝ արհեստավորի կամ կրտսեր մասնագետի որակավորման (ուղղվածության) ծրագրի իրականացում |
ԿՄ |
- |
- |
- |
- |
Հ |
Վ | |
6.1. |
Մասնագիտական կրթության երկրորդ մակարդակի՝ մասնագետի որակավորման (ուղղվածության) ծրագրի իրականացում |
ԿՄ |
- |
- |
- |
- |
Հ |
Վ»: |
Հոդված 2.
1. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման համար տրված այն լիցենզիաները, որոնց համար սույն օրենքով առաջանում են նոր պայմաններ և պահանջներ, սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում, ենթակա են վերաձևակերպման մասնագիտական կրթության առաջին մակարդակի՝ արհեստագործական հիմնական կրթական ծրագրի և արհեստավորի (կամ կրտսեր մասնագետի) որակավորման ծրագրի, մասնագիտական կրթության երկրորդ մակարդակի՝ միջին մասնագիտական հիմնական կրթական ծրագրի ու մասնագետի որակավորման ծրագրի իրականացման համար, բացառությամբ այն ուսումնական հաստատությունների, որոնց համար սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված են այլ ժամկետներ։
2. Սույն օրենքով առաջացող նոր պահանջներին ու պայմաններին պետական և հանրային մասնագիտական ուսումնական հաստատությունների կողմից իրականացվող կրթական ծրագրերի համապատասխանությունը ապահովում է Կառավարությունը՝ վարչապետի սահմանած ժամանակացույցով։
3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում լիցենզիաների վերաձևակերպման դեպքում «Պետական տուրքի մասին» օրենքով լիցենզիայի վերաձևակերպման համար սահմանված պետական տուրքը չի գանձվում:
4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից։
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2024 թ. հունիսի 13 Երևան ՀՕ-255-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 հունիսի 2024 թվական: