Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-229-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (01.06.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.05.27-2024.06.09 Պաշտոնական հրապարակման օրը 31.05.2024
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
22.05.2024
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.05.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2024 թվականի մայիսի 22-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 159-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Շահաբաժինների տեսքով ստացվող եկամուտները դրանց ստացման հարկային տարվա ընթացքում շահաբաժին վճարող Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ նույն կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում օրենսդրությամբ սահմանված կարգով ներդնելու դեպքում ներդրված գումարը` ներդրման չափով, բայց ոչ ավելի, քան շահաբաժիններից պետական բյուջե վճարված հարկի գումարները, պետական բյուջեից փոխհատուցվում է Կառավարության սահմանած կարգով` հաշվի առնելով սույն մասով սահմանված սահմանափակումները:

Սույն մասով սահմանված՝ պետական բյուջեից փոխհատուցում չի կատարվում, եթե շահաբաժին վճարող Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպությունը 2025 թվականի հունվարի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների գործունեության արդյունքներով ձևավորվող շահույթից բաշխվող շահաբաժիններից վճարված եկամտային հարկի փոխհատուցման դիմումները հարկային մարմին ներկայացնելու օրը ներառող հարկային տարվա և (կամ) նախորդ հարկային տարվա ընթացքում ունեցել է անբողոքարկելի դարձած ստուգման կամ այլ վարչական ակտով արձանագրված՝

1) Օրենսգրքի 408-րդ կամ 410-րդ կամ 415-րդ հոդվածի պահանջներից որևէ մեկով խախտում.

2) Օրենսգրքի 412-րդ հոդվածի պահանջների երկու և ավելի անգամ խախտում.

3) Օրենսգրքի 416-րդ հոդվածի պահանջների երեք և ավելի անգամ խախտում։

Սույն մասի երկրորդ պարբերությունում նշված խախտումներին վերաբերող ստուգման կամ այլ վարչական ակտի վարչական կամ դատական կարգով բողոքարկման արդյունքում ստուգման կամ այլ վարչական ակտի ուժի մեջ մնալը հիմք չէ սույն մասով նախատեսված դիմումների հիման վրա եկամտային հարկի փոխհատուցված գումարները պետական բյուջե վերադարձնելու համար:»։

 

Հոդված 2. Օրենսգրքի 336-րդ հոդվածի 8-րդ և 9-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 3.

1. Սույն օրենքի 1-ին հոդվածն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից։ Սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված սահմանափակումների կիրառության առումով հաշվի են առնվում միայն սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կազմված ստուգման կամ այլ վարչական ակտերով արձանագրված՝ սույն օրենքով սահմանված իրավախախտումները։

2. Սույն օրենքի 2-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2024 թ. մայիսի 30

Երևան

ՀՕ-229-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 մայիսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան