Գլխավոր տեղեկություն
Համար
Հ.Ն.-0277-1
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Incorporation (10.08.1991-22.05.1995)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1991/7 հոդ. 124, ՀՀ 06.04.91/79
Ընդունող մարմին
ՀՀ Գերագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
02.04.1991
Ստորագրող մարմին
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
02.04.1991
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.04.1991
Ուժը կորցնելու ամսաթիվ
18.10.2001

 հայաստանի հանրապետության

օ ր ե ն ք ը

հայաստանի հանրապետության հանրաքվեի մասին

 

գ լ ու խ  1


ընդհանուր դրույթներ


հոդված 1. հասկացություն հանրաքվեի մասին

 

հայաստանի հանրապետության ժողովուրդը իր իշխանությունն իրականացնում է անմիջականորեն և ներկայացուցչական մարմինների միջոցով:

հանրաքվեն (համաժողովրդական քվեարկությունը) ժողովրդի իշխանությունը անմիջականորեն իրականացնելու` պետական կյանքի առավել կարևոր հարցեր լուծելու, Հայաստանի Հանրապետության օրենքներ և որոշումներ ընդունելու, հասարակական կարծիքը բացահայտելու միջոց է:


հոդված 2. հանրաքվեի անցկացման սկզբունքները

 

հանրաքվեն անցկացվում է ընդհանուր, հավասար և ուղղակի ընտրական իրավունքի ազատ իրականացման հիման վրա, գաղտնի քվեարկությամբ: Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հանրաքվեին մասնակցում են անմիջականորեն: յուրաքանչյուր քաղաքացի ունի մեկ ձայն:

հանրաքվեի անցկացման ամբողջ ընթացքում ապահովվում է հրապարակայնությունը, հասարակայնության մասնակցությունը:

հանրաքվեն անցկացվում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

անհրաժեշտության դեպքում հանրաքվեն կարող է անցկացվել Հայաստանի Հանրապետության առանձին տարածքներում:


հոդված 3. հանրաքվեին մասնակցելու իրավունքը

 

հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեն մինչև հանրաքվեի անցկացման օրը կամ այդ օրը 18 տարեկան դարձած, հանրաքվեի անցկացման մասին որոշման ընդունման պահին Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:

հանրաքվեին մասնակցելու իրավունքի ուղղակի կամ անուղղակի ամեն մի սահմանափակում անթույլատրելի է և պատժվում է օրենքով:

հանրաքվեին չեն մասնակցում դատարանի կողմից անգործունակ ճանաչված հոգեկան հիվանդ կամ տկարամիտ քաղաքացիները, դատարանի դատավճռով ազատազրկման վայրերում պահվող անձինք:


հոդված 4. հանրաքվեին դրվող հարցերը

 

հանրաքվեի առարկա կարող են լինել`

Հայաստանի Հանրապետության կարգավիճակի փոփոխման վերաբերյալ հարցերը.

Հայաստանի Հանրապետության օրենքների կամ այլ որոշումների ընդունումը.

Հայաստանի Հանրապետության օրենքը կամ նրա առանձին դրույթներ չեղյալ համարելու կամ նրա մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ հարցերը.

Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ ակտերի հիմնական բովանդակությունը կանխորոշող որոշումների ընդունումը.

պետական կյանքի կարևոր հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքի բացահայտումը:

հանրաքվեի չեն կարող դրվել Հայաստանի Հանրապետության սահմանների, հանրապետության պաշտպանության և անվտանգության, հասարակական կարգի պահպանության, քաղաքացիների առողջության ու անվտանգության պաշտպանության միջոցառումների, Հայաստանի Հանրապետության կողմից կնքված միջազգային պայմանագրերից բխող պարտավորությունների կատարման վերաբերյալ հարցեր:


հոդված 5. հանրաքվե նշանակելու իրավունքը

 

հանրաքվե նշանակելու իրավունքը պատկանում է Հայաստանի Հանրապետության գերագույն խորհրդին:


հոդված 6. հանրաքվեի ֆինանսավորումը և նյութական ապահովումը

 

հանրաքվեի նախապատրաստման և անցկացման հետ կապված ծախսերը կատարվում են պետության հաշվին:

ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները, պետական և հասարակական մարմինները հանրաքվեի հանձնաժողովներին տրամադրում են հանրաքվեի նախապատրաստման և անցկացման համար անհրաժեշտ շենքեր և կահավորանք:


հոդված 7. հանրաքվեի մասին օրենսդրությունը

 

հանրաքվեի մասին օրենսդրությունը բաղկացած է սույն օրենքից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմանադրությունից, «Հայաստանի Հանրապետության ժողովրդական պատգամավորների ընտրությունների մասին», «Հայաստանի Հանրապետության ժողովրդական պատգամավորների տեղական խորհուրդների ժողովրդական պատգամավորների ընտրությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներից, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներից այնքանով, որքանով դրանք չեն հակասում սույն օրենքին:


հոդված 8. պատասխանատվություն հանրաքվեի մասին օրենսդրության խախտման համար

 

այն անձինք, ովքեր բռնությամբ, խաբեությամբ, սպառնալիքով կամ այլ ճանապարհով խոչընդոտում են հանրաքվեին մասնակցելու, քարոզչություն անելու` Հայաստանի Հանրապետության քաղաքացու իրավունքի ազատ իրականացմանը, ինչպես նաև հանրաքվեի հանձնաժողովների այն անդամները, պետական և հասարակական մարմինների պաշտոնատար անձինք, նախաձեռնող խմբի անդամները, ստորագրություններ հավաքող անձինք, ովքեր կատարում են հանրաքվեի փաստաթղթերի կեղծում, ձայների կանխահայտ սխալ հաշվում, քվեարկության գաղտնիության խախտում կամ թույլ են տալիս սույն օրենքի այլ խախտումներ, կրում են օրենքով սահմանված պատասխանատվություն:

 

գ լ ու խ  2


հանրաքվեի նախապատրաստումը եվ անցկացումը


հոդված 9. հանրաքվեի անցկացման նախաձեռնությունը

 

հանրաքվեի անցկացման նախաձեռնությունը պատկանում է`

Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին.

Հայաստանի Հանրապետության գերագույն խորհրդին:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նախաձեռնությունը իրագործվում է, եթե հանրաքվեի անցկացման պահանջի օգտին հավաքվել է հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների առնվազն երկու հարյուր հազար ստորագրություն:


հոդված 10. հանրաքվեի անցկացման նախաձեռնող խումբը

 

այն դեպքում, երբ հանրաքվեի անցկացման նախաձեռնությամբ հանդես են գալիս քաղաքացիները, նրանք կազմավորում են հանրաքվեի անցկացման նախաձեռնող խումբ: նախաձեռնող խմբի ցուցակում գրանցվում է խմբի յուրաքանչյուր անդամի անունը, ազգանունը, հայրանունը և բնակության վայրը: նախաձեռնող խումբը հանրաքվեի դրվող հարցը ձևակերպում է այնպես, որ լինի միարժեք պատասխանելու հնարավորություն:

նախաձեռնող խումբը հանրաքվեի դրվող հարցի գրանցման համար դիմում է Հայաստանի Հանրապետության հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովին: հանրաքվեին դրվող հարցի ձևակերպումը նախաձեռնող խմբի համաձայնությամբ կարող է ենթարկվել խմբագրական ճշտման:

հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը գրանցում է նախաձեռնող խմբի բոլոր անդամներին և հանրաքվեի դրվող հարցը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության գերագույն խորհրդի համապատասխան հանձնաժողովի եզրակացությունը: այդ մասին տեղեկությունը, ինչպես նաև այն հասցեն, որով պետք է ուղարկել ստորագրության թերթիկները, տպագրվում է «հայաստանի հանրապետություն» օրաթերթում:

հանրաքվեի առաջարկվող հարցը մտցվում է ստորագրության թերթիկների մեջ:

հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովին դիմելուց հետո ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում նախաձեռնող խմբին տրվում է գրանցման վկայական:

գրանցումը կարող է մերժվել միայն սույն օրենքի 4 և 9 հոդվածների պահանջները խախտելու դեպքում:

գրանցման մերժումը հանրաքվեի նախաձեռնող խմբի կողմից կարող է գանգատարկվել Հայաստանի Հանրապետության գերագույն դատարան:


հոդված 11. ստորագրությունների հավաքման կարգը և ժամկետը

 

հանրաքվեի նախաձեռնող խումբը քաղաքացիների ստորագրությունների հավաքը կազմակերպում է գրանցման վկայականի ստացման օրվանից:

ստորագրությունների հավաքը իրականացնում են ընտրական իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:

յուրաքանչյուր ստորագրությունների թերթիկ, որտեղ նշված են ստորագրությունները հավաքող ու նախաձեռնող խմբի անդամի անունը, ազգանունը, հայրանունը, բնակության վայրը, գրանցման վկայականի ներկայացման օրվանից ոչ ուշ, քան յոթ օրվա ընթացքում պետք է կնքվի ստորագրությունների հավաքման տարածքի քաղաքային, քաղաքի շրջանային, ավանային, գյուղական խորհրդի գործադիր կոմիտեի կողմից: չկնքված ստորագրության թերթիկներն անվավեր են:

ստորագրություններ հավաքող անձից դրանց հավաքման համար այլ փաստաթուղթ չի պահանջվում, բացի ստորագրությունների թերթիկից:

յուրաքանչյուր քաղաքացի անձնագիր կամ ինքնությունը հավաստող այլ փաստաթուղթ ներկայացնելու դեպքում կարող է ստորագրել ստորագրությունների հավաքման թերթիկում միայն մեկ անգամ: քաղաքացու ստորագրությունը ուղեկցվում է անվան, հայրանվան, ազգանվան, բնակության վայրի, անձնագրի կամ ինքնությունը հավաստող փաստաթղթերի տվյալների և թերթիկում ստորագրության ամսաթվի գրառումով:

անհրաժեշտության դեպքում ժողովրդական պատգամավորների տեղական խորհրդի գործադիր կոմիտեն կարող է ստուգել ստորագրությունների իսկությունը:


հոդված 12. ամփոփիչ արձանագրություն

 

լրացված ստորագրության թերթիկների վրա հանրաքվեի նախաձեռնող խումբը ամփոփում է ստորագրությունների հավաքման արդյունքները և կազմում ամփոփիչ արձանագրություն: ամփոփիչ արձանագրությունը և ստացված ստորագրությունների թերթիկները, գրանցման վկայականը ստանալուց հետո ոչ ուշ, քան չորս ամսվա ընթացքում, նախաձեռնող խումբը ուղարկում է հանրաքվեի կենտրոնական հանձնաժողով:

հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը ստուգում է սույն օրենքի 8 և 10 հոդվածների դրույթների կատարումը և ստորագրությունների հավաքման արդյունքները անցկացնում ամփոփիչ արձանագրության մեջ: փաստաթուղթը նախաձեռնող խմբից ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում հանրաքվեի անցկացման պահանջը և ամփոփիչ արձանագրությունը կենտրոնական հանձնաժողովը ուղարկում է Հայաստանի Հանրապետության գերագույն խորհուրդ:


հոդված 13. հանրաքվեի անցկացման մասին հարցը քննարկման ներկայացնելը

 

Հայաստանի Հանրապետության գերագույն խորհուրդը հանրաքվեի անցկացման մասին հարցը մտցնում է գերագույն խորհրդի ընթացիկ կամ հերթական նստաշրջանի օրակարգ:


հոդված 14. հանրաքվեի անցկացման մասին որոշում ընդունելը

 

Հայաստանի Հանրապետության գերագույն խորհուրդը հանրաքվեի անցկացման հարցի վերաբերյալ ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`

1) հանրաքվե անցկացնելու օրվա նշանակման և նրա անցկացումն ապահովող միջոցառումների մասին.

2) առանց հանրաքվե անցկացնելու հանրաքվեի առաջադրված հարցի վերաբերյալ օրենքի կամ որոշման ընդունման մասին.

3) սույն օրենքի պահանջների խախտման դեպքում հանրաքվե անցկացնելու պահանջի մերժման մասին:

հանրաքվե անցկացնելու մասին Հայաստանի Հանրապետության գերագույն խորհրդի որոշման մեջ նշվում է հանրաքվեի անցկացման օրը, հանրաքվեի դրված հարցի ձևակերպումը, որոշվում է ֆինանսավորման կարգը և լուծվում են հանրաքվեի անցկացման հետ կապված այլ հարցեր:

հանրաքվե անցկացնելու մասին որոշման ընդունումից հետո այդ որոշումը, հանրաքվեի դրված օրենքի կամ որոշման նախագիծը տասը օրվա ընթացքում հրապարակվում են զանգվածային տեղեկատվության միջոցներով:


հոդված 15. հանրաքվեի անցկացման ժամկետը

 

հանրաքվեն անցկացվում է հանրաքվեի անցկացման մասին Հայաստանի Հանրապետության գերագույն խորհրդի որոշման ընդունումից ոչ շուտ, քան մեկ ամիս և ոչ ուշ, քան ինը ամիս հետո:

բացառիկ դեպքերում Հայաստանի Հանրապետության գերագույն խորհուրդը կամ նրա նախագահությունը կարող է նշանակել հանրաքվեի անցկացման այլ ժամկետներ:

 

գ լ ու խ  3


հանրաքվեի անցկացման կարգը


հոդված 16. հրապարակայնությունը հանրաքվեն նախապատրաստելիս և անցկացնելիս

 

հանրաքվեի նախապատրաստումն ու անցկացումն իրականացնում են հանրաքվեի հանձնաժողովները, հասարակական-քաղաքական և հասարակական կազմակերպությունները, աշխատավորական կոլեկտիվները բացեիբաց և հրապարակայնորեն:

հանրաքվեի հանձնաժողովները քաղաքացիներին տեղեկացնում են իրենց աշխատանքի, տեղամասեր կազմելու, հանրաքվեի հանձնաժողովների կազմի, գտնվելու վայրի ու աշխատաժամերի, քվեարկողների ցուցակների մասին: հանրաքվեի հանձնաժողովները քաղաքացիներին իրազեկ են պահում հանրաքվեի դրված հարցի և հանրաքվեի արդյունքների մասին:

հանրաքվեի հանձնաժողովների նիստերին, տեղամասում քվեատուփերը կնքելիս, բացելիս և ձայները հաշվելիս, քվեարկության արդյունքները որոշելիս, ինչպես նաև քվեարկության ամբողջ ընթացքում իրավունք ունեն ներկա լինելու հասարակական-քաղաքական և հասարակական կազմակերպությունների, մամուլի, հեռուստատեսության և ռադիոյի ներկայացուցիչները` համապատասխան լիազորագրերով, տվյալ շրջանի, քաղաքի տարածքում գտնվող աշխատավորական կոլեկտիվների, միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների կոլեկտիվների, ըստ բնակության վայրի քվեարկողների ժողովների ներկայացուցիչները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ժողովրդական պատգամավորները և տվյալ ժողովրդական պատգամավորների խորհրդի տարածքից ընտրված տեղական խորհուրդների պատգամավորները: հասարակական-քաղաքական և հասարակական կազմակերպությունների, աշխատավորական կոլեկտիվների, միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների կոլեկտիվների, ըստ բնակության վայրի քվեարկողների ժողովների ներկայացուցիչների թիվը որոշում է համապատասխան հանրաքվեի տեղամասային հանձնաժողովը, որը հավասար պայմաններ է ստեղծում ներկայացուցիչների ներկայությունն ապահովելու համար: ներկայացուցիչների լիազորությունները պետք է հաստատվեն համապատասխան փաստաթղթերով կոլեկտիվների կամ նրանց խորհուրդների որոշմամբ, ըստ բնակության վայրի քվեարկողների ժողովների կողմից և այդ մասին տեղյակ է պահվում համապատասխան հանրաքվեի հանձնաժողովին հանրաքվեի օրվանից ոչ ուշ, քան երեք օր առաջ:

հանրաքվեի հրապարակայնությունը ապահովելու համար Հայաստանի Հանրապետության գերագույն խորհրդի կողմից կարող են հրավիրվել նաև արտասահմանյան դիտորդներ:

զանգվածային տեղեկատվության միջոցները լուսաբանում են հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ընթացքը: նրանց ներկայացուցիչների համար երաշխավորվում է անարգել ներկա լինել հանրաքվեի հետ կապված բոլոր ժողովներին և նիստերին: հանրաքվեի հանձնաժողովները, տեղական և հասարակական մարմինները, աշխատավորական կոլեկտիվները նրանց տրամադրում են հանրաքվեի նախապատրաստման և անցկացման հետ կապված տեղեկություններ:


հոդված 17. հանրաքվեի առաջարկված հարցերի քննարկմանը մասնակցելու իրավունքի երաշխիքները

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, հասարակական-քաղաքական, հասարակական կազմակերպություններին, աշխատավորական կոլեկտիվներին, միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների կոլեկտիվներին, ըստ բնակության վայրի քվեարկողների ժողովներին երաշխավորվում է հանրաքվեի անցկացման կամ հանրաքվեի առաջադրված հարցի վերաբերյալ կողմ կամ դեմ ազատ քարոզչության իրավունքի իրականացումը: քվեարկության օրը հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ որևէ քարոզչություն արգելվում է:

հանրաքվեի դրված հարցերի հրապարակային քննարկումը իրականացվում է ժողովների, միտինգների, փողոցային երթերի, ցույցերի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

Հայաստանի Հանրապետության տեղական խորհուրդների գործադիր մարմինները, հանրաքվեի հանձնաժողովները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, հասարակական-քաղաքական, հասարակական կազմակերպություններին հրապարակային քննարկումներ կազմակերպելու համար ապահովում են շենքերով և քննարկումների մասին տեղեկացնում բնակչությանը:


հոդված 18. հանրաքվեի հանձնաժողովները

 

հանրաքվեն նախապատրաստելու և անցկացնելու համար կազմվում են հանրաքվեի հետևյալ հանձնաժողովները`

Հայաստանի Հանրապետության հանրաքվեի կենտրոնական հանձնաժողով.

հանրաքվեի շրջանային, քաղաքային հանձնաժողովներ.

հանրաքվեի տեղամասային հանձնաժողովներ:


հոդված 19. հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի կազմումը

 

Հայաստանի Հանրապետության գերագույն խորհուրդը, հաշվի առնելով հասարակական-քաղաքական, հասարակական կազմակերպությունների հանրապետական մարմինների, աշխատավորական կոլեկտիվների, միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների կոլեկտիվների, ըստ բնակության վայրի քվեարկողների, հանրաքվեի անցկացման նախաձեռնող խմբի առաջարկությունները, հանրաքվեի անցկացման օրվանից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ կազմում է հանրաքվեի կենտրոնական հանձնաժողով հետևյալ կազմով` հանձնաժողովի նախագահ, նախագահի տեղակալ, քարտուղար և 14 անդամ:

հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի լիազորությունների ժամկետը հինգ տարի է:

/փոփ. 23.05.91թ. օրենք/


հոդված 20. հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի լիազորությունները

 

հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը`

1) վերահսկողություն է իրականացնում սույն օրենքի կատարման նկատմամբ և ապահովում դրա միատեսակ կիրառումը, անհրաժեշտության դեպքում սույն օրենքի մեկնաբանման վերաբերյալ միջնորդագրով դիմում է Հայաստանի Հանրապետության գերագույն խորհրդին.

2) ուղղություն է տալիս հանրաքվեի հանձնաժողովների գործունեությանը, միջնորդում է Հայաստանի Հանրապետության գերագույն խորհրդի կամ նրա նախագահության առջև հանրաքվեի հանձնաժողովների կազմում փոփոխություններ կատարելու մասին.

3) բաշխում է դրամական միջոցները ըստ հանրաքվեի շրջանային, քաղաքային հանձնաժողովների. վերահսկում է հանրաքվեի հանձնաժողովների ապահովումը շենքերով, տրանսպորտով, կապով և քննարկում հանրաքվեի նյութատեխնիկական ապահովման այլ հարցեր.

4) սահմանում է հանրաքվեի քվեաթերթիկների, քվեարկողների ցուցակների և հանրաքվեի հանձնաժողովների նիստերի արձանագրությունների, հանրաքվեի մյուս փաստաթղթերի ձևերը, քվեատուփերի և հանրաքվեի հանձնաժողովների կնիքների նշումները, փաստաթղթերի պահպանման կարգն ու ժամկետները.

5) լսում է հանրաքվեի հանձնաժողովների, Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կոմիտեների և գերատեսչությունների, պետական և հասարակական մյուս մարմինների հաղորդումները հանրաքվեի նախապատրաստման և անցկացման հետ կապված հարցերի վերաբերյալ.

6) ամփոփում է անցկացված հանրաքվեի արդյունքները, մամուլում հրապարակում հանրաքվեի արդյունքների վերաբերյալ հաղորդագրություն.

7) քննարկում է հանրաքվեի հանձնաժողովների որոշումների ու գործողությունների առթիվ ստացվող դիմումներն ու գանգատները և դրանց վերաբերյալ կայացնում է վերջնական որոշումներ.

8) իրականացնում է այլ լիազորություններ` սույն օրենքին և Հայաստանի Հանրապետության մյուս օրենքներին համապատասխան:


հոդված 21. հանրաքվեի շրջանային, քաղաքային հանձնաժողովների կազմումը

 

հանրաքվեի շրջանային, քաղաքային հանձնաժողովները կազմվում են, «Հայաստանի Հանրապետության ժողովրդական պատգամավորների տեղական խորհուրդների ժողովրդական պատգամավորների ընտրությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան ոչ ուշ, քան հանրաքվեի անցկացման օրվանից մեկ ամիս առաջ և բաղկացած են երևանի քաղաքային հանձնաժողովից, շրջանային, հանրապետական ենթակայության քաղաքների քաղաքային հանձնաժողովներից:

հանրաքվեի շրջանային, քաղաքային հանձնաժողովների լիազորությունների ժամկետը հինգ տարի է:


հոդված 22. հանրաքվեի շրջանային, քաղաքային հանձնաժողովների լիազորությունները

 

հանրաքվեի շրջանային, քաղաքային հանձնաժողովը`

1) վերահսկողություն է իրականացնում համապատասխան տեղական խորհրդի տարածքում սույն օրենքի կատարման նկատմամբ.

2) ուղղություն է տալիս հանրաքվեի տեղամասային հանձնաժողովների գործունեությանը.

3) բաշխում է դրամական միջոցներն ըստ հանրաքվեի տեղամասային հանձնաժողովների. վերահսկում է հանրաքվեի տեղամասային հանձնաժողովների ապահովումը շենքերով, տրանսպորտով, կապով և քննարկում հանրաքվեի նյութատեխնիկական ապահովման այլ հարցեր.

4) ապահովում է հանրաքվեի քվեաթերթիկների բաշխումը ըստ հանրաքվեի տեղամասային հանձնաժողովների.

5) լսում է հանրաքվեի տեղամասային հանձնաժողովների, տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների ղեկավարների հաղորդումները հանրաքվեի նախապատրաստման ու անցկացման հետ կապված հարցերի վերաբերյալ.

6) հետևում է հանրաքվեի տեղամասային հանձնաժողովների կողմից հանրաքվեի մասնակիցների ցուցակների կազմմանը և համընդհանուր ծանոթացման համար դրանց ներկայացմանը.

7) պարզում է համապատասխան շրջանում, քաղաքում հանրաքվեի արդյունքները.

8) ապահովում է հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի կողմից սահմանված հանրաքվեի փաստաթղթերի պահպանման կարգն ու ժամկետները.

9) քննարկում է հանրաքվեի տեղամասային հանձնաժողովների որոշումների ու գործողությունների առթիվ ստացվող դիմումներն ու գանգատները և դրանց վերաբերյալ կայացնում որոշումներ.

10) իրականացնում է այլ լիազորություններ` սույն օրենքին և Հայաստանի Հանրապետության մյուս օրենքներին համապատասխան:


հոդված 23. քվեարկության տեղամասերի կազմումը

 

հանրաքվեի ժամանակ քվեարկություն անցկացնելու և ձայները հաշվելու համար շրջանների, քաղաքների տարածքը բաժանվում է տեղամասերի, որոնք հիմնականում համապատասխանում են Հայաստանի Հանրապետության ժողովրդական պատգամավորների ընտրությունների համար կազմված ընտրական տեղամասերին:

քվեարկության տեղամասերը կազմվում են հանրաքվեի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 20 օր առաջ:

ժողովրդական պատգամավորների համապատասխան տեղական խորհուրդը կամ նրա նախագահությունը քաղաքացիներին տեղեկացնում է յուրաքանչյուր հանրաքվեի տեղամասի սահմանների մասին, նշելով հանրաքվեի տեղամասային հանձնաժողովի և քվեարկության շենքի գտնվելու վայրը:


հոդված 24. հանրաքվեի տեղամասային հանձնաժողովի կազմումը և նրա լիազորությունները

 

հանրաքվեի տեղամասային հանձնաժողովը կազմվում է «Հայաստանի Հանրապետության ժողովրդական պատգամավորների ընտրությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածին համապատասխան, հանրաքվեի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 20 օր առաջ, իսկ նրա լիազորությունները որոշվում են նույն օրենքի 24 հոդվածին համապատասխան:

 


հոդված 25. հանրաքվեի հանձնաժողովների աշխատանքի կազմակերպումը

 

հանրաքվեի հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը և քարտուղարն ընտրվում են համապատասխան հանձնաժողովի առաջին նիստում:

հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում են հանձնաժողովի կազմի առնվազն 2/3-ը: հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ` հանձնաժողովի ընդհանուր կազմի ձայների մեծամասնությամբ: հանձնաժողովի այն անդամները, որոնք համաձայն չեն նրա որոշմանը, իրավունք ունեն հայտնելու առանձին կարծիք, որը գրավոր ձևով կցվում է արձանագրությանը և ուղարկվում վերադաս հանձնաժողովի քննարկմանը:

հանձնաժողովների որոշումները, որոնք ընդունվել են նրանց լիազորությունների շրջանակներում, ենթակա են պարտադիր կատարման բոլոր պետական և հասարակական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների կողմից:

հանձնաժողովի որոշումներն ու գործողությունները կարող են գանգատարկվել հանրաքվեի վերադաս հանձնաժողովին, իսկ հանրաքվեի մասին օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև դատարանին:

հանձնաժողովի անդամները, ներառյալ հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը և քարտուղարը, հանձնաժողովի որոշմամբ կարող են հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ժամանակամիջոցում ազատվել արտադրական կամ ծառայողական պարտականությունների կատարումից, հանրաքվեի անցկացմանը հատկացվող միջոցների հաշվին, պահպանելով նրանց միջին աշխատավարձը:

կազմման պահից հանրաքվեի հանձնաժողովները վարում են գործավարության մատյան:


հոդված 26. հանրաքվեի հանձնաժողովներին աջակցելը նրանց լիազորությունների իրականացման գործում

 

պետական և հասարակական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները, պաշտոնատար անձինք պարտավոր են հանրաքվեի հանձնաժողովներին աջակցել նրանց լիազորությունների իրականացման գործում, տրամադրել նրանց աշխատանքի համար անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր:

հանրաքվեի հանձնաժողովն իրավունք ունի հանրաքվեի նախապատրաստման և անցկացման հետ կապված հարցերով դիմելու պետական և հասարակական մարմիններին, ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին, պաշտոնատար անձանց, որոնք պարտավոր են քննարկել առաջադրված հարցը և հանձնաժողովին պատասխանել ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում:


հոդված 27. հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակը

 

ժողովրդական պատգամավորների քաղաքային, քաղաքների շրջանային, ավանային և գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեներն ապահովում են հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների հաշվառումը և ճշտված ցուցակները հանձնում են հանրաքվեի տեղամասային հանձնաժողովներին:

հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակները համընդհանուր ծանոթացման համար ներկայացվում են հանրաքվեի անցկացման օրվանից 15 օր առաջ, իսկ առողջարաններում և հանգստյան տներում, հիվանդանոցներում և մյուս ստացիոնար բուժհիմնարկներում կազմված հանրաքվեի տեղամասերում` հանրաքվեի անցկացման օրվանից 2 օր առաջ:

քաղաքացիների համար ապահովվում է հանձնաժողովի շենքում հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակին ծանոթանալու և դրա ճշտությունը ստուգելու հնարավորություն:

յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի գանգատարկելու ցուցակի մեջ իրեն չմտցնելը, սխալ մտցնելը կամ ցուցակից հանելը, ինչպես նաև ցուցակում իր վերաբերյալ տվյալների մեջ թույլ տրված անճշտությունները: ցուցակում եղած անճշտությունների մասին դիմումը քննության է առնում տեղամասային հանձնաժողովը, որը պարտավոր է ոչ ուշ, քան երկօրյա ժամկետում, իսկ հանրաքվեի անցկացման նախօրյակին և հանրաքվեի անցկացման օրը` անհապաղ, քննարկել դիմումը, անհրաժեշտ ուղղումներ կատարել ցուցակում կամ դիմողին տալ նրա դիմումը մերժելու մասին պատճառաբանված որոշման պատճենը: այդ որոշումը կարող է հանրաքվեի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 5 օր առաջ գանգատարկվել շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանին, որը պարտավոր է գանգատը քննել եռօրյա ժամկետում: շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանի վճիռը վերջնական է: դատարանի վճռով հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակում ուղղումը տեղամասային հանձնաժողովը կատարում է անհապաղ:

հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակները համընդհանուր ծանոթացման ներկայացվելու և հանրաքվեի անցկացման օրվա միջև ընկած ժամանակամիջոցում հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացու գտնվելու վայրը փոխվելու դեպքում տեղամասային հանձնաժողովը, նրա խնդրանքով և անձնագիր կամ ինքնությունը հավաստող այլ փաստաթուղթ ներկայացվելուց հետո, տալիս է նրան քվեարկության իրավունքի վկայական և հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակից հանում է նրա ազգանունը:

հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացին քվեարկության իրավունքի վկայականի հիման վրա հանրաքվեի անցկացման օրը հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների լրացուցիչ ցուցակի մեջ է մտցվում նրա գտնվելու վայրի հանրաքվեի տեղամասում:

հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների լրացուցիչ ցուցակը հանրաքվեի տեղամասերում կազմվում է հանրաքվեի անցկացման օրը և քվեարկությունն ավարտվելուց հետո ստորագրվում է տեղամասային հանձնաժողովի նախագահի և քարտուղարի կողմից:

եթե հանրաքվեի անցկացման օրվանից առնվազն 15 օր առաջ պարզվում է, որ ցուցակում ընդգրկված քաղաքացին հանրաքվեի օրը չի կարող ներկայանալ քվեարկության, նա իրավունք ունի հանրաքվեի տեղամասային հանձնաժողովից ստանալու քվեաթերթիկ: քվեաթերթիկը ստանալիս քվեարկողը ստորագրում է հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակում: քվեաթերթիկը լրացնելուց հետո քաղաքացին այն դնում է ծրարի մեջ, որը սոսնձվում է, կնքվում է հանրաքվեի տեղամասային հանձնաժողովի կնիքով և հանձնվում հանրաքվեի տեղամասային հանձնաժողովին: այդ ծրարը պահվում է մինչև հանրաքվեի անցկացման օրը, և քվեարկության ժամանակ հանրաքվեի տեղամասային հանձնաժողովի նախագահը, հանձնաժողովի մյուս անդամների և դիտորդների ներկայությամբ, գցում է այն քվեատուփի մեջ:

Եթե հանրաքվեի անցկացման օրվան նախորդող 15 օրվա ընթացքում պարզվում է, որ ցուցակում ընդգրկված քաղաքացին հանրաքվեի օրը չի կարող ներկայանալ քվեարկության, նա իրավունք ունի այդ ժամկետում հանրաքվեի տեղամասային հանձնաժողովից ստանալու քվեաթերթիկ և քվեարկելու:

(27-րդ հոդվածը խմբ. 25.07.91 հ.ն.-0360-1)


հոդված 28. քվեարկության տեղը և ժամանակը

 

քվեարկությունն անցկացվում է հանրաքվեի օրը տեղական ժամանակով ժամը 7-ից մինչև 23-ը:

քվեարկության օրվա, ժամանակի ու տեղի մասին տեղամասային հանձնաժողովը քաղաքացիներին տեղեկացնում է քվեարկությունից ոչ ուշ, քան 15 օր առաջ:

այն շենքերում, որտեղ անցկացվելու է քվեարկությունը, պետք է փակցված լինի հանրաքվեի դրվող օրենքի կամ որոշման նախագծի տեքստը:


հոդված 29. քվեաթերթիկը

 

հանրաքվեի քվեաթերթիկի նմուշը հաստատում է հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը քվեարկությունից ոչ ուշ, քան 30 օր առաջ:

հանրաքվեի տեղամասային հանձնաժողովները քվեաթերթիկներով ապահովվում են քվեարկությունից ոչ ուշ, քան 15 օր առաջ:

քվեաթերթիկում գրվում է հանրաքվեի դրված հարցի տեքստը և պատասխանի տարբերակները` «այո», «ոչ»:


հոդված 30. քվեարկությունը

 

քվեարկությունը անցկացվում է ըստ հանրաքվեի տեղամասերի:

քաղաքացիներին քվեաթերթիկները տալիս է հանրաքվեի համապատասխան տեղամասային հանձնաժողովը հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակի կամ քվեարկության իրավունքի վկայականի հիման վրա` անձնագիր կամ ինքնությունը հավաստող այլ փաստաթուղթ ներկայացնելու դեպքում: քվեաթերթիկը ստանալիս քաղաքացին ցուցակում ստորագրում է: այն դեպքում, երբ առանձին քաղաքացիներ առողջական վիճակի կամ այլ պատճառներով չեն կարող գալ քվեարկության շենք, հանրաքվեի տեղամասային հանձնաժողովը նրանց խնդրանքով հանձնաժողովի առանձին անդամների հանձնարարում է քվեարկությունը կազմակերպել այդ քաղաքացիների գտնվելու վայրում` առանձին ցուցակով:

քվեաթերթիկը լրացնելիս արգելվում է որևէ մեկի ներկայությունը, բացի քվեարկողից: հանրաքվեին մասնակցող անձը, որը հնարավորություն չունի ինքնուրույն լրացնելու քվեաթերթիկը, իրավունք ունի իր հայեցողությամբ խցիկ կամ սենյակ հրավիրել այլ անձի, բացի հանրաքվեի տեղամասային հանձնաժողովի անդամներից:

քաղաքացին քվեարկելիս քվեաթերթիկում ջնջում է նշված պատասխաններից` «այո» կամ «ոչ» բառերից որևէ մեկը:

այն քվեաթերթիկները, որոնցում ջնջված են միաժամանակ «այո» և «ոչ» բառերը կամ երկուսն էլ ջնջված չեն, համարվում են անվավեր:

լրացված քվեաթերթիկը քվեարկողը գցում է քվեատուփի մեջ:


հոդված 31. հանրաքվեի արդյունքների պարզումը

 

հանրաքվեի տեղամասային հանձնաժողովը պարզում է քվեարկության արդյունքներն ըստ տեղամասի:

քվեատուփերը բացելուց առաջ հանրաքվեի տեղամասային հանձնաժողովը հաշվում է և մարում բոլոր չօգտագործված քվեաթերթիկները և այդ մասին կազմում արձանագրություն: քվեատուփերը բացում է տեղամասային հանձնաժողովը` քվեարկությունն ավարտվելու մասին հանձնաժողովի նախագահի հայտարարությունից հետո: մինչև քվեարկության ավարտը քվեատուփերը բացելն արգելվում է:

տեղամասային հանձնաժողովն ըստ հիմնական և լրացուցիչ ցուցակների պարզում է հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը տեղամասում: քվեատուփերում եղած քվեաթերթիկների հիման վրա հանձնաժողովը պարզում է քվեարկությանը մասնակցած քաղաքացիների ընդհանուր թիվը, «այո» քվեարկած քաղաքացիների թիվը, «ոչ» քվեարկած քաղաքացիների թիվը, անվավեր քվեաթերթիկների թիվը:

ձայների հաշվման արդյունքները քննարկվում են հանրաքվեի տեղամասային հանձնաժողովի նիստում, և կազմվում է արձանագրություն: արձանագրությունը ստորագրվում է հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի, քարտուղարի ու անդամների կողմից և ուղարկվում համապատասխան շրջանային, քաղաքային հանձնաժողով` հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի կողմից սահմանված կարգով:

միաժամանակ երկու կամ ավելի հանրաքվե անցկացնելու կամ միաժամանակ երկու կամ ավելի հանրաքվեի հարցերի առկայության դեպքում արդյունքների պարզումը ըստ յուրաքանչյուրի կատարվում է առանձին:

հանրաքվեի տեղամասային հանձնաժողովների արձանագրությունների հիման վրա հանրաքվեի շրջանային, քաղաքային հանձնաժողովը որոշում է շրջանի, քաղաքի քվեարկողների ընդհանուր թիվը, քվեարկությանը մասնակցած քաղաքացիների թիվը, «այո» քվեարկած քաղաքացիների թիվը, «ոչ» քվեարկած քաղաքացիների թիվը, անվավեր ճանաչված քվեաթերթիկների թիվը:

շրջանում, քաղաքում հանրաքվեի արդյունքները որոշվում են հանրաքվեի շրջանային, քաղաքային հանձնաժողովի նիստում և գրանցվում արձանագրության մեջ: արձանագրությունը կազմվում և ստորագրվում է նույն կարգով, ինչպես հանրաքվեի տեղամասային հանձնաժողովում:

հանրաքվեի շրջանային, քաղաքային հանձնաժողովների արձանագրությունների հիման վրա հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը որոշում է հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը, քվեարկությանը մասնակցած քաղաքացիների թիվը, «այո» քվեարկած քաղաքացիների թիվը, «ոչ» քվեարկած քաղաքացիների թիվը, անվավեր ճանաչված քվեաթերթիկների թիվը:

հանրաքվեի դրված հարցի մասին որոշումը համարվում է ընդունված, եթե «այո» են քվեարկել հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների թվի կեսից, իսկ բացառիկ դեպքերում` 2/3-ից ավելին:

հանրաքվեի արդյունքները ամփոփվում են հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նիստում և գրանցվում արձանագրության մեջ: արձանագրությունը ստորագրվում է հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի, քարտուղարի ու անդամների կողմից և հրապարակվում է որպես հանրաքվեի արդյունքների պաշտոնական հաղորդագրություն:

եթե հանրաքվեի անցկացման ժամանակ տեղի են ունեցել հանրաքվեի արդյունքների վրա էականորեն ազդող օրենքի խախտումներ, հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը համապատասխան տարածքում կարող է նշանակել կրկնական քվեարկություն և որոշել քվեարկության ժամկետը:


հոդված 32. հանրաքվեի միջոցով ընդունված Հայաստանի Հանրապետության օրենքի կամ որոշման հրապարակումը և կիրարկումը

 

հանրաքվեի միջոցով ընդունված Հայաստանի Հանրապետության օրենքը կամ որոշումը հրապարակվում է Հայաստանի Հանրապետության օրենքների հրապարակման կարգին համապատասխան:

հանրաքվեի միջոցով ընդունված Հայաստանի Հանրապետության օրենքը կամ որոշումը ընդունված է համարվում հանրաքվեի անցկացման օրվանից և կիրարկվում է հրապարակման հաջորդ օրվանից, եթե հանրաքվեի հարցի տեքստում այլ ժամկետ չի նշված:


հոդված 33. հանրաքվեի միջոցով ընդունված օրենքը կամ որոշումը չեղյալ համարելու կամ նրա մեջ փոփոխություններ կատարելու կարգը

 

հանրաքվեի միջոցով ընդունված Հայաստանի Հանրապետության օրենքը կամ որոշումը չեղյալ կարելի է համարել կամ նրա մեջ փոփոխություններ կատարել միայն հանրաքվեի միջոցով:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության  Գերագույն խորհրդի նախագահ`

Լ. Տեր-Պետրոսյան

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության գերագույն խորհրդի քարտուղար`

ա. սահակյան

 

2 ապրիլի 1991 թվականի,

քաղ. Երևան

Հ.Ն.-0277-1

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
12.09.2001, ՀՕ-225 18.10.2001, Հ.Ն.-0277-1
22.05.1995, ՀՕ-138 22.05.1995, Հ.Ն.-0277-1
25.07.1991, Հ. ն-0360-1 10.08.1991, Հ.Ն.-0277-1
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան