ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի ապրիլի 11-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» 1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137 օրենքի 15-րդ հոդվածի 13-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13. Կատարման ենթակա ակտերի հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից բռնագանձման ենթակա գումարների դիմաց կարող է տրվել մինչև մեկ տարի ժամկետով փոխանցվող մուրհակ դրա վերաբերյալ պահանջատիրոջ կամ հարկադիր կատարողի պահանջը ներկայացվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, եթե պարտավորությունը մինչ այդ հնարավոր չի եղել կատարել դրամական միջոցները վճարելով:
Փոխանցվող մուրհակի օրական տոկոսադրույքի չափը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսադրույքով, ընդ որում, տոկոսները հաշվարկվում են մուրհակի թողարկման օրվանից մինչև դրա մարման օրն ընկած ժամանակաշրջանի համար: Փոխանցվող մուրհակի տրամադրման կարգը սահմանվում է կառավարության նորմատիվ իրավական ակտով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2024 թ. մայիսի 3 Երևան ՀՕ-201-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 մայիսի 2024 թվական: