ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի փետրվարի 28-ին
««ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի ՀՕ-102-Ն ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. ««Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2023 թվականի մարտի 1-ի ՀՕ-102-Ն օրենքի 3-րդ հոդվածում «2024 թվականի հուլիսի 1-ից» բառերը փոխարինել «2025 թվականի հունվարի 1-ից» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հուլիսի 1-ից:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2024 թ. մարտի 25 Երևան ՀՕ-112-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 մարտի 2024 թվական: