Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-100-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (27.03.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.03.18-2024.03.31 Պաշտոնական հրապարակման օրը 26.03.2024
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
29.02.2024
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.03.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2024 թվականի փետրվարի 29-ին

 

«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հարկային ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-407-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածում «հարկային ծառայության կադրերի ռեզերվ» հասկացությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«հարկային ծառայության կադրերի ռեզերվ` ռեեստր, որտեղ գրանցվում են սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հիմքերով պաշտոնից ազատված հարկային ծառայողները, բացառությամբ ժամկետային աշխատանքային պայմանագրով պաշտոն զբաղեցնող հարկային ծառայողների։»։

 

Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասի «բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի» բառերը փոխարինել «ինչպես նաև սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում» բառերով․

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-3.3-րդ մասերով.

«3.1. Հարկային ծառայության թափուր պաշտոններ առաջանալու դեպքում մինչև սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով պաշտոններն զբաղեցվելը, հաշվի առնելով սույն օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և 17-րդ հոդվածով սահմանված պահանջները և «Հանրային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված հիմքերը, այդ պաշտոնները կարող են զբաղեցվել տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող` հարկային ծառայության կադրերի ռեզերվում գտնվող անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով: Ժամկետային աշխատանքային պայմանագիրը կնքվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:

3.2. Հարկային ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում մինչև սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով պաշտոններն զբաղեցվելը պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կարող է այդ պաշտոնում նշանակել հարկային ծառայության կադրերի ռեզերվից սույն հոդվածի 3.1-ին մասով սահմանված կարգով ժամկետային աշխատանքային պայմանագրով պաշտոն զբաղեցնող այն հարկային ծառայողին, որը հարկային ծառայության կադրերի ռեզերվում գրանցվել է՝ ազատվելով հարկային ծառայության պաշտոնից:

3.3. Հարկային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնները որոշակի ժամկետով զբաղեցնելու դեպքերը և այդ պաշտոնների զբաղեցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:»:

 

Հոդված 3. Օրենքի 22-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

«7. Հարկային ծառայության ժամանակավոր թափուր և թափուր պաշտոնները որոշակի ժամկետով զբաղեցնող անձանց դասային աստիճաններ չեն շնորհվում:»:

 

Հոդված 4. Օրենքի 23-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

«7. Հարկային ծառայության ժամանակավոր թափուր և թափուր պաշտոնները որոշակի ժամկետով զբաղեցնող անձանց հատուկ կոչումներ չեն շնորհվում:»:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 2024 թ. մարտի 25

Երևան

ՀՕ-100-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 մարտի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան