ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի փետրվարի 29-ին
«ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պաշտպանության մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-196-Ն օրենքի 29.1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14-րդ մասով.
«14. Պատրաստության և կիրառման ընթացքում աշխարհազորայինների վրա տարածվում են օրենքով սահմանված՝ զինվորական կանոնագրքերի պահանջները, որոնց խախտումն աշխարհազորայինի համար առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2024 թ. մարտի 21 Երևան ՀՕ-92-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 մարտի 2024 թվական: