ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի փետրվարի 7-ին
«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» 2001 թվականի հունիսի 26-ի ՀՕ-196 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետում «հաշմանդամ դառնալու» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու» բառերով։
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «դ.6» կետում «(նաև հաշմանդամների)» բառերը փոխարինել «(նաև հաշմանդամություն ունեցող անձանց)» բառերով։
Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետում, 9.1-ին հոդվածի 1-ին մասի «ե» կետում և 3-րդ մասի «բ» կետում «հաշմանդամների» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձանց» բառերով։
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2024 թ. մարտի 1 Երևան ՀՕ-53-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մարտի 2024 թվական: