Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-70-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (14.03.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.03.04-2024.03.17 Պաշտոնական հրապարակման օրը 04.03.2024
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
07.02.2024
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
01.03.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2024 թվականի փետրվարի 7-ին

 

«ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Փախստականների և ապաստանի մասին» 2008 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-211-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 23-րդ հոդվածի 1-ին մասում «խեղման» բառը փոխարինել «վնասվածքի» բառով։

 

Հոդված 2․ Օրենքի 30-րդ հոդվածի 11-րդ մասում և 30.1-ին հոդվածի 9-րդ մասում «առաջին խմբի հաշմանդամները» բառերը փոխարինել «առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձինք կամ ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձինք» բառերով։

 

Հոդված 3․ Օրենքի 30-րդ հոդվածի 11-րդ մասում «հաշմանդամության վկայականը կամ վկայականի» բառերը փոխարինել «հաշմանդամության վերաբերյալ բժշկասոցիալական փորձաքննական որոշումը կամ անձի ֆունկցիոնալության գնահատման որոշումը (վարչական ակտը) կամ դրանց» բառերով:

 

Հոդված 4․ Օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասի 9-րդ կետում «հաշմանդամ» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող» բառերով:

 

Հոդված 5 Օրենքում գործածվող՝ փախստականի աշխատանքային վնասվածք ստանալու դեպքում սահմանված դրույթների գործողությունները տարածվում են նաև մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը աշխատանքային խեղում ստացած փախստականի վրա։

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 2024 թ. մարտի 1

Երևան

ՀՕ-70-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մարտի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան