Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-48-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (07.03.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.02.19-2024.03.03 Պաշտոնական հրապարակման օրը 26.02.2024
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
07.02.2024
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.02.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2024 թվականի փետրվարի 7-ին

 

«ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պրոբացիայի ծառայության մասին» 2023 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-422-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 2-րդ մասում «Պրոբացիայի ծառայությունն» բառերը փոխարինել «Պրոբացիան» բառով, իսկ նույն մասը «մասնագիտական» բառից հետո լրացնել «, այդ թվում՝ վերասոցիալականացման և վերականգնողական» բառերով։

 

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 4.

Քաղաքացիական ծառայողները».

 

2) 3-րդ մասը «գլխավոր քարտուղարին» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև Պրոբացիայի ծառայության վերասոցիալականացման և վերականգնողական ստորաբաժանումը, որն անմիջական հաշվետու է Պրոբացիայի ծառայության պետին» բառերով։

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 2024 թ. փետրվարի 26

Երևան

ՀՕ-48-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 փետրվարի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան