Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-29-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (06.02.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.02.05-2024.02.18 Պաշտոնական հրապարակման օրը 05.02.2024
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
16.01.2024
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
02.02.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2024 թվականի հունվարի 16-ին

 

«ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» 2000 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ-112 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին և 1.2-րդ մասերով.

«1.1. Հայաստանի Հանրապետությունում արտադրված գյուղատնտեսական արտադրանքի ձեռքբերման հարաբերություններում ձեռք բերող տնտեսավարող սուբյեկտն ունի բանակցային ուժեղ դիրք, եթե վերջինիս հասույթի չափը գյուղատնտեսական արտադրանքի գնման պայմանագրի կնքման պահին նախորդող 12 ամսում կամ վերջին ֆինանսական տարում գերազանցել է Հանձնաժողովի որոշմամբ սահմանված հասույթի չափը, իսկ գյուղատնտեսական արտադրանք իրացնող տնտեսավարող սուբյեկտի հասույթի չափը գյուղատնտեսական արտադրանքի գնման պայմանագրի կնքման պահին նախորդող 12 ամսում կամ վերջին ֆինանսական տարում չի գերազանցել Հանձնաժողովի որոշմամբ սահմանված հասույթի չափը:

1.2. Գյուղատնտեսական արտադրանք իրացնող ֆիզիկական անձանց դեպքում Հանձնաժողովը հասույթի չափ չի դիտարկում:»:

 

Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասում՝

1) 7-րդ կետի «ցանցերում» բառը փոխարինել «օբյեկտներում» բառով.

2) 8-րդ կետի «գ» ենթակետի «առևտրային ցանցի» բառերը փոխարինել «բանակցային ուժեղ դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտի» բառերով.

3) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11) բանակցային ուժեղ դիրք ունեցող՝ գյուղատնտեսական արտադրանք ձեռք բերող տնտեսավարող սուբյեկտի կողմից հաշվարկային փաստաթղթերով կամ պայմանագրով նախատեսված վճարումների չկատարումը՝ մատակարարի կողմից հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման, իսկ հաշվարկային փաստաթուղթ դուրս գրված չլինելու դեպքում՝ գյուղատնտեսական արտադրանքի մատակարարման պահից 30 օրացուցային օրվա ընթացքում.».

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-14-րդ կետերով.

«12) եթե բանակցային ուժեղ դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտը մատակարարի նկատմամբ թույլ է տվել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 15.12-րդ հոդվածով սահմանված վճարումների կատարման 3 միլիոն կամ ավելի դրամի չափով 90 օրացուցային օր կամ ավելի ժամկետով կետանց.

13) «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 4.4-րդ գլխով նախատեսված առևտրային ցանցերի և մատակարարների միջև արդար առևտրի կանոնների խախտում թույլ տալը, որը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել տնտեսական մրցակցության կանխման, սահմանափակման, արգելման կամ անբարեխիղճ մրցակցության, ինչպես նաև կարող է վնասել սպառողների շահերը.

14) այլ գործողություն կամ վարքագիծ, որը պարունակում է սույն հոդվածի 2-րդ մասի հատկանիշները:»:

 

Հոդված 3. Օրենքի 33-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) իր իրավասության շրջանակում ներկայացնում է Հանձնաժողովը Հայաստանի Հանրապետությունում, այլ պետություններում, միջազգային և այլ կազմակերպություններում, համագործակցում է Հայաստանի Հանրապետության, օտարերկրյա պետությունների պետական մարմինների, ինչպես նաև միջազգային և այլ կազմակերպությունների հետ, ներառյալ՝ կնքելով հուշագրեր և իրավաբանական պարտադիր ուժ չունեցող միջազգային բնույթի այլ փաստաթղթեր.»:

 

Հոդված 4. Օրենքի 37-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 33-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«33) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հիմնավորված միջնորդության հիման վրա իրականացնում է Եվրասիական տնտեսական միության պայմանագրով սահմանված ընթացակարգային առանձին գործողություններ.».

2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 34-րդ և 35-րդ կետերով.

«34) սահմանում է Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական արտադրանքի ձեռքբերման հարաբերություններում բանակցային ուժեղ դիրք ունեցող ձեռք բերողի և իրացնողի անհրաժեշտ հասույթի չափերը.

35) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:».

3) 2-րդ մասը «13-31-րդ» բառերից հետո լրացնել «և 34-րդ» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 59-րդ հոդվածի 4-րդ մասը «տեղեկացվում է» բառերից հետո լրացնել «երեք օրվա ընթացքում» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասից հանել «Ներկայացված դիմումը սույն օրենքի պահանջներին չհամապատասխանելու դեպքում չի քննարկվում, որի մասին Հանձնաժողովի նախագահի գրությամբ դիմում ներկայացրած անձը տեղեկացվում է երեք օրվա ընթացքում:» նախադասությունը:

 

Հոդված 7. Օրենքի 63-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 «Հոդված 63. Վարչական վարույթի ժամկետը

 

1. Հանձնաժողովի կողմից իրականացվող վարչական վարույթի ժամկետը երեք ամիս է, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի:

2. Հակամրցակցային համաձայնությունների, գերիշխող դիրքի և բանակցային ուժեղ դիրքի չարաշահման, տնտեսական գործունեության արգելված համակարգման իրավախախտումների վերաբերյալ վարչական վարույթների ժամկետը վեց ամիս է:

3. Հանձնաժողովի որոշման դեմ բերված վարչական բողոքի հիման վրա իրականացվող վարչական վարույթի ժամկետը երեք ամիս է, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասում նշված իրավախախտումներով կայացված Հանձնաժողովի որոշման դեմ բերված վարչական բողոքի հիման վրա իրականացվող վարույթի, որի ժամկետը վեց ամիս է:

4. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հանձնաժողովի կողմից իրականացվող վարչական վարույթի ժամկետը որոշվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով:

5. Եթե Հանձնաժողովի կողմից իրականացվող վարչական վարույթը վերաբերում է մեկից ավելի իրավախախտումների, որոնցից առնվազն մեկը սույն հոդվածի 2-րդ մասում նշված իրավախախտում է կամ այդպիսի գործով կայացված որոշման դեմ բերված վարչական բողոք, ապա այդ վարչական վարույթի ժամկետը վեց ամիս է:

6. Հանձնաժողովի պատճառաբանված որոշմամբ վարչական վարույթի ժամկետը մեկ անգամ կարող է երկարաձգվել մինչև երեք ամսով:»:

 

Հոդված 8. Օրենքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում «3-րդ» բառը փոխարինել «4-րդ» բառով:

 

Հոդված 9. Օրենքի 88-րդ հոդվածի 1-ին մասը՝

1) «ժամկետում» բառից հետո լրացնել «, իսկ սույն օրենքի 64-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետի երկարաձգման դեպքում երկարաձգված ժամկետում» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Այն դեպքում, երբ իրավախախտման հետևանքները վերացնելն անհնար է, իրավախախտման հետևանքները վերացված լինելու պայմանը իրավախախտման փաստի ընդունման դեպքում համարվում է առկա:»:

 

Հոդված 10. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածի և 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի, որոնք ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո:

2. Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական արտադրանքի ձեռքբերման հարաբերություններում բանակցային ուժեղ դիրք ունեցող ձեռք բերողի և իրացնողի անհրաժեշտ հասույթի չափերը սահմանող Հանձնաժողովի որոշումն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:

3. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով սահմանված ժամկետները մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ծագած պարտավորությունների դեպքում հաշվարկվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 2024 թ. փետրվարի 2

Երևան

ՀՕ-29-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 փետրվարի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան