Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-382-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (08.12.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 07.12.2023
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
22.11.2023
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
06.12.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2023 թվականի նոյեմբերի 22-ին

 

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի 70-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասի «Մարտական խաչ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով «Մարտական խաչ»» բառերով․

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի դրույթները տարածվում են նաև Լեռնային Ղարաբաղի տարածքում ծառայած զինծառայողների, զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամների վրա՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»․

3) 5-րդ մասը «ստացած և» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով» բառերով․

4) 8-րդ մասի «2-րդ և 3-րդ» բառերը փոխարինել «2-րդ, 3-րդ և 3.1-ին» բառերով։

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 2023 թ. դեկտեմբերի 6

Երևան

ՀՕ-382-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 դեկտեմբերի 2023 թվական: