Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-324-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (18.11.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.11.13-2023.11.26 Պաշտոնական հրապարակման օրը 17.11.2023
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
25.10.2023
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.11.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.11.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2023 թվականի հոկտեմբերի 25-ին

 

«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հանրակրթության մասին» 2009 թվականի հուլիսի 10-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.10-րդ կետով.

«10.10) բացառիկ ընդունակություններ ունեցող (օժտված) անձ՝ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձ, որի ինտելեկտուալ, ստեղծագործական, սոցիալական և ֆիզիկական ներուժը կամ դրանցից մի քանիսը ակնհայտորեն միջինից բարձր են, որի հետևանքով անձն իր ներուժը լիարժեք զարգացնելու համար անհրաժեշտ խելամիտ հարմարեցումների (ծառայությունների, գործողությունների, միջոցների) կարիք ունի.»:

 

Հոդված 2. Օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ կետով.

«11) խթանել բոլոր սովորողների ակտիվ մասնակցությունը ուսումնադաստիարակչական գործընթացներում, այդ թվում՝ արտադասարանական և արտադպրոցական միջոցառումներում՝ դասարանում ապահովելով խտրականությունից զերծ միջավայր և կանխարգելելով աշակերտների մեկուսացումը:»:

 

Հոդված 3. Օրենքի 28-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 2.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2.1) մասնակցելու երեխայի անհատական ուսուցման պլանի մշակմանը.».

2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ կետով.

«8) երեխայի կրթության իրավունքի իրացման, մանկավարժների և ծնողների հետ արդյունավետ փոխգործակցության, ինչպես նաև այլ դպրոցների նմանատիպ խմբերի հետ համագործակցության համար դպրոցում ստեղծելու կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների ծնողների փոխօգնության խումբ կամ միանալու արդեն ստեղծված փոխօգնության խմբերին։».

3) 2-րդ մասի 1-ին կետը «կրթություն ստանալու համար» բառերից հետո լրացնել «և աջակցել դասապատրաստմանը» բառերով.

4) 2-րդ մասի 3-րդ կետը «հարգալից վերաբերմունք» բառերից հետո լրացնել «մարդու, պետության,» բառերով.

5) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ կետով.

«9. մասնակցել երեխայի անհատական ուսուցման պլանի իրականացմանը:»:

 

Հոդված 4. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին կետով.

«4.1) հաստատում է ուսումնական հաստատությունների ցանկերը.»:

 

Հոդված 5. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 26.18-րդ կետը «տնօրենի ատեստավորման» բառերից հետո լրացնել «և հավելավճարի տրամադրման» բառերով:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 2023 թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 16

Երևան

ՀՕ-324-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 նոյեմբերի 2023 թվական: