ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2023 թվականի հոկտեմբերի 25-ին
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով. «Սույն կետով սահմանված կարգավորումները չեն տարածվում առողջապահական՝ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական հաստատությունների վրա: Առողջապահական համայնքային ենթակայության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպության ղեկավարին համայնքի ղեկավարը նշանակում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և դրանից բխող ենթաօրենսդրական ակտերին համապատասխան.»։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2023 թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 15 Երևան ՀՕ-322-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 նոյեմբերի 2023 թվական: