Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-258-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (08.02.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.08.07-2023.08.20 Պաշտոնական հրապարակման օրը 07.08.2023
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
13.07.2023
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
03.08.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2023 թվականի հուլիսի 13-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի 1-ին մասի «18. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.19-18․24-րդ կետերով.

 

«18.19.

Հրագործական արտադրատեսակների արտադրություն

բազային տուրքի

1000-ապատիկի

չափով

18.20.

Հրագործական արտադրատեսակների ներմուծում

բազային տուրքի 2000-ապատիկի չափով

18.21.

Հրագործական արտադրատեսակների առևտուր (իրացում) (բացառությամբ կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակների I և II դասերի)

բազային տուրքի 1000-ապատիկի չափով

18.22.

Հրագործական արտադրատեսակների պահեստավորում

բազային տուրքի 700-ապատիկի չափով

18.23.

Հրագործական արտադրատեսակների տեղափոխում

բազային տուրքի 500-ապատիկի չափով

18.24.

Հրագործական արտադրատեսակների կիրառում

(շահագործում) (բացառությամբ կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակների I և II դասերի)

բազային տուրքի 400-ապատիկի չափով»:

 

 Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«26.

պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքավորումների արտադրություն

(բացառությամբ ռազմական նշանակության արտադրանք հանդիսացող նյութերի և պայթեցման սարքավորումների, ռազմական նշանակության արտադրանք հանդիսացող արտադրատեսակների)

բազային տուրքի 2000-ապատիկի չափով»:

 

Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 26.1-26.6-րդ կետերով.

 

«26.1.

պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքավորումների ներմուծում

(բացառությամբ ռազմական նշանակության արտադրանք հանդիսացող նյութերի և պայթեցման սարքավորումների, ռազմական նշանակության արտադրանք հանդիսացող արտադրատեսակների)

բազային տուրքի 2500-ապատիկի չափով

26.2.

պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքավորումների առևտուր

բազային տուրքի 1500-ապատիկի չափով

26.3.

պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքավորումների պահեստավորում

բազային տուրքի 1000-ապատիկի չափով

26.4.

պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքավորումների տեղափոխում

բազային տուրքի 1000-ապատիկի չափով

26.5.

պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների կիրառում

բազային տուրքի 800-ապատիկի չափով

26.6.

պայթեցման աշխատանքների կատարում

բազային տուրքի 800-ապատիկի չափով»:

 

Հոդված 4. Օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասի աղյուսակում 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել։

 

Հոդված 5.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա։

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2023 թ. օգոստոսի 3

Երևան

ՀՕ-258-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 օգոստոսի 2023 թվական: