Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-210-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (13.10.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.07.10-2023.07.23 Պաշտոնական հրապարակման օրը 11.07.2023
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
14.06.2023
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
10.07.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2023 թվականի հունիսի 14-ին

 

«ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պրոբացիայի մասին» 2016 թվականի մայիսի 17-ի ՀՕ-48-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետը, 54-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետը, 58-րդ և 59-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 2. Օրենքի 57-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 57. Պրոբացիայի ծառայության կամավորները

 

1. Պրոբացիայի ծառայությունն իր առջև դրված խնդիրների լուծման նպատակով կարող է ներգրավել կամավորների` օրենքով սահմանված կարգով:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից երեք ամիս հետո:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2023 թ. հուլիսի 10

Երևան

ՀՕ-210-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հուլիսի 2023 թվական: