ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2023 թվականի ապրիլի 13-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 64-րդ հոդվածի 2-րդ մասի 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
26) թանկարժեք մետաղների (բացառությամբ թանկարժեք մետաղներից պատրաստված արտադրանքի (իրերի), այդ թվում՝ ոսկերչական և այլ իրերի), ինչպես նաև թանկարժեք մետաղներից պատրաստված՝ ԱՏԳ ԱԱ 7106, 7108, 7109 00 000 0, 7110, 7113, 7115 ծածկագրերին դասվող ոսկերչական նշանակության կիսապատրաստուկների օտարումը.»:
Հոդված 2. Օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը «64-րդ հոդվածի 2-րդ մասի 19-րդ և 31-րդ կետերով սահմանված դեպքերի» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 26-րդ կետով սահմանված՝ ԱՏԳ ԱԱ 7108 խմբի ԱՏԳ ԱԱ 7108 12 000 9 ծածկագրին դասվող թանկարժեք մետաղների օտարման գործարքների» բառերով:
Հոդված 3. | Եզրափակիչ մաս և անցումային դրույթ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի մայիսի 1-ից և կիրառվում է 2023 թվականի մայիսի 1-ից հետո կատարվող՝ ԱՏԳ ԱԱ 7108 12 000 9 ծածկագրին դասվող թանկարժեք մետաղների օտարման գործարքներին վերագրվող՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կատարված ձեռքբերումների մասով առաջացած՝ ԱԱՀ-ի հաշվանցվող (պակասեցվող) գումարների մասով:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2023 թ. ապրիլի 28 Երևան ՀՕ-131-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 ապրիլի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|