Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-28-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (06.03.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.02.20-2023.03.05 Պաշտոնական հրապարակման օրը 24.02.2023
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
10.02.2023
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.02.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2023 թվականի փետրվարի 10-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 20-րդ հոդվածի 15-րդ կետը «արտահանման» բառից հետո լրացնել «, բացառությամբ ԵԱՏՄ երկրներ արտահանման (տեղափոխման),» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածի 15.1-ին կետը «արտահանման» բառից հետո լրացնել «, բացառությամբ ԵԱՏՄ երկրներ արտահանման (տեղափոխման),» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածի 15.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«15.2. ԱՏԳ ԱԱ 7201, 7204, 7303 00, 7304, 7305, 7306, 7307, 7308 ծածկագրերին (իսկ 7302 ծածկագրից՝ ռելսերի, 7322 ծածկագրից՝ օգտագործված թուջե ռադիատորների, 7325 և 7326 ծածկագրերից` սև մետաղից սալիկների և աղացագնդերի) դասվող սև մետաղի թափոնների և ջարդոնի, սև մետաղից պատրաստված խողովակների և դրանց կցամասերի, սև մետաղական կոնստրուկցիաների յուրաքանչյուր տոննայի արտահանման, բացառությամբ ԵԱՏՄ երկրներ արտահանման (տեղափոխման), համար (սույն կետով նախատեսված` պետական տուրքի վճարման պարտավորությունը չի տարածվում «Ժամանակավոր ներմուծում» և «Վերամշակում մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգերով ձևակերպված և հետագայում վերաարտահանվող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում արտադրված` վերոնշյալ ԱՏԳ ԱԱ ծածկագրերին (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 7201, 7204 ծածկագրերի) դասվող ապրանքների վրա)

բազային տուրքի 60-ապատիկի չափով»:

Հոդված 4. Օրենքի 20-րդ հոդվածի 15.3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 «15.3. ԱՏԳ ԱԱ 7404 00, 7503 00, 7602 00, 7802 00 000 0, 7902 00 000 0, 8002 00 000 0, 8101 97 000 0, 8102 97 000 0, 8103 30 000 0, 8104 20 000 0, 8105 30 000 0, 8106, 8108 30 000 0, 8109 31 000 0, 8109 39 000 0, 8110 20 000 0, 8111 00 190 0, 8112 13 000 0, 8112 22 000 0, 8112 31 000 0, 8112 41 000 1, 8112 52 000 0, 8112 61 000 0, 8112 92 210, 8113 00 400 0 ծածկագրերին դասվող գունավոր մետաղի թափոնների և ջարդոնի (բացառությամբ «Ժամանակավոր ներմուծում» և «Վերամշակում մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգերով ձևակերպված և հետագայում վերաարտահանվող վերոնշյալ ԱՏԳ ԱԱ ծածկագրերին դասվող ապրանքների) յուրաքանչյուր տոննայի արտահանման, բացառությամբ ԵԱՏՄ երկրներ արտահանման (տեղափոխման), համար

բազային տուրքի 100-ապատիկի չափով»:

 Հոդված 5.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո լիցենզիա (հավաստագիր, թույլտվություն) ստանալու համար ներկայացված հայտերի վրա:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2023 թ. փետրվարի 23

Երևան

ՀՕ-28-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 փետրվարի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան