ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի դեկտեմբերի 23-ին
««ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. ««Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» 2021 թվականի մարտի 24-ի ՀՕ-163-Ն օրենքի 2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ և 7-րդ մասերով.
«6. Սույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված գործերի՝ համապատասխանաբար հակակոռուպցիոն կոմիտե և ըստ ենթակայության՝ այլ քննչական մարմիններ փոխանցմամբ պայմանավորված՝ հատուկ քննչական ծառայության համար բացված դեպոզիտ հաշվում առկա միջոցները ենթակա են փոխանցման նշված մարմինների դեպոզիտ հաշիվներին, բացառությամբ ազգային անվտանգության ծառայության, որի քննչական դեպարտամենտ փոխանցված քրեական գործերի կապակցությամբ նշված դեպոզիտ հաշվում առկա միջոցները ենթակա են փոխանցման դատախազության՝ քրեական գործերով պատճառված վնասի վերականգնման համար բացված դեպոզիտ հաշվին:
7. Հատուկ քննչական ծառայության համար բացված դեպոզիտային հաշվում առկա այն միջոցները, որոնք չեն առնչվում սույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված փոխանցվող գործերին, ենթակա են փոխանցման դատախազության` քրեական գործերով պատճառված վնասի վերականգնման համար բացված դեպոզիտ հաշվին:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. դեկտեմբերի 30 Երևան ՀՕ-624-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|