ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի դեկտեմբերի 16-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքը (այսուհետ՝ Օրենք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 19.14-րդ հոդվածով.
«Հոդված 19.14. | Ինտերնետ շահումով խաղի և (կամ) տոտալիզատորի (ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպչի կողմից խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար պետական տուրքի դրույքաչափերը |
1. Ինտերնետ շահումով խաղի և (կամ) տոտալիզատորի (ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպչի կողմից խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով.
Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպչի կողմից |
բազային տուրքի |
Տոտալիզատորի (ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպչի |
բազային տուրքի |
2. Սույն հոդվածով սահմանված պետական տուրքը վճարվում է մինչև խաղադրույք ընդունելու իրավունքի՝ սույն հոդվածով նախատեսված սահմանաչափերն ավարտվելու օրվան հաջորդող 5-րդ աշխատանքային օրը ներառյալ: Ինտերնետ շահումով խաղի և (կամ) վիճակախաղի լիցենզիան նոր ստացող կազմակերպությունը սույն հոդվածով սահմանված պետական տուրքն առաջին անգամ վճարում է համապատասխան լիցենզիայի տրամադրման օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում:
3. Խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար սույն հոդվածով սահմանված չափով վճարված պետական տուրքը ձեռք բերված իրավունքից չօգտվելու դեպքում վերադարձման ենթակա չէ:»:
Հոդված 2. Օրենքի 32-րդ հոդվածի վերջին պարբերության «օրենքի 19.7-րդ և 19.8-րդ» բառերը փոխարինել «օրենքի 19.7-րդ, 19.8-րդ և 19.14-րդ» բառերով:
Հոդված 3. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հուլիսի 1-ից:
2. Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպչի կամ տոտալիզատորի (ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպչի կողմից սույն օրենքով սահմանված՝ խաղադրույք ընդունելու իրավունքն առաջին անգամ ձեռք բերելու համար պետական տուրքը վճարվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. դեկտեմբերի 26 Երևան ՀՕ-572-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 դեկտեմբերի 2022 թվական: