Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-517-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (24.12.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.12.12-2022.12.25 Պաշտոնական հրապարակման օրը 23.12.2022
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
07.12.2022
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2022 թվականի դեկտեմբերի 7-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 19-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

«7. Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով նախատեսված հարկային արտոնությունների կիրառության կարգը սահմանում է Կառավարությունը:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 60-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն մասի կիրառության իմաստով՝ տրանսպորտային ծառայություն է համարվում նաև այլ կազմակերպությունների և (կամ) ֆիզիկական անձանց միջոցով (ներգրավմամբ) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս սկսվող և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ավարտվող բեռների, փոստի և (կամ) ուղևորների փոխադրման կազմակերպման միջնորդական գործունեությունը:»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասում՝

1) 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«20) ԱՏԳ ԱԱ 8432, 8433, 8434, 8436, 8701 ծածկագրերին դասվող տեխնիկայի և մասերի, ԱՏԳ ԱԱ 31-րդ խմբի ծածկագրերին դասվող պարարտանյութերի, ԱՏԳ ԱԱ 3808 91, 3808 92, 3808 93, 3808 94, 3808 99 ծածկագրերին դասվող թունաքիմիկատների, ԱՏԳ ԱԱ 0106 41 000 ծածկագրին դասվող մեղուների, ԱՏԳ ԱԱ 0106 49 000 ծածկագրին դասվող՝ գիտահետազոտական նպատակների կամ բույսերի պաշտպանության համար օգտակար միջատների, ԱՏԳ ԱԱ 1404 90 000 8 ծածկագրին դասվող` բույսերի աճեցման համար նախատեսված կոկոսի (հնդկընկույզի) մանրաթելի հիմքով սուբստրատների, ԱՏԳ ԱԱ 9406 90 310 0 ծածկագրերին դասվող ջերմոցների, ինչպես նաև գյուղատնտեսական մշակաբույսերի և բազմամյա տնկարկների սերմերի և տնկանյութի օտարումը.».

2) 21-րդ կետի «570110» թիվը փոխարինել «5701 10» թվով, իսկ «570210» թիվը՝ «5702 10 000 0» թվով.

3) 26-րդ կետի «7109» թիվը փոխարինել «7109 00 000 0» թվով.

4) 27-րդ կետի «ծխախոտի արտադրանքի օտարումը» բառերը փոխարինել «այն ծխախոտի արտադրանքի օտարումը, որի առավելագույն մանրածախ գինը Կառավարության սահմանած կարգով ենթակա է ծխախոտի արտադրանքի տուփի վրա մակնշման» բառերով:

 

Հոդված 4. Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 21-րդ և 26-րդ կետերում, 88-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակում, 389-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում և 445-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» ենթակետում «ԱՏԳԱԱ» բառը փոխարինել «ԱՏԳ ԱԱ» բառերով:

 

Հոդված 5. Օրենսգրքի 87-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն կետի կիրառության իմաստով՝ ծխախոտի արտադրանք են համարվում նաև ԱՏԳ ԱԱ 2404 11 000 9, 2404 12 000 0 և 2404 19 000 ծածկագրերին դասվող` ծխախոտ կամ վերականգնված ծխախոտ կամ նիկոտին կամ դրանց փոխարինիչներ պարունակող ապրանքները` նախատեսված առանց այրման ներշնչելու համար.».

2) վերջին պարբերության «ԱՏԳ ԱԱ 2711 21 ապրանքային դիրքին» բառերը փոխարինել «ԱՏԳ ԱԱ 2711 21 000 0 ծածկագրին» բառերով:

 

Հոդված 6. Օրենսգրքի 88-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում՝

ա. «ապրանքային դիրքերին» բառերը փոխարինել «ծածկագրերին» բառով,

բ. «2402 (բացառությամբ 2402 10 00011, 2402 90 00011, 2402 10 00012 2402 90 00012) և 2404 11 000 9» բառերը փոխարինել «2402 (բացառությամբ 2402 10 000 01, 2402 90 000 01, 2402 10 000 02, 2402 90 000 02), 2404 11 000 9, 2404 12 000 0 և 2404 19 000» բառերով,

գ. աղյուսակի «2203» թիվը փոխարինել «2203 00» թվով, «2402 10 00011» թիվը՝ «2402 10 000 01» թվով, «2402 90 00011» թիվը՝ «2402 90 000 01» թվով, «2402 10 00012» թիվը՝ «2402 10 000 02» թվով, «2402 90 00012» թիվը՝ «2402 90 000 02» թվով, «2710 19 710» թիվը՝ «2710 19 710 0» թվով, «2710 19 980» թիվը՝ «2710 19 980 0» թվով, «2709» թիվը՝ «2709 00» թվով, «2711 11» թիվը՝ «2711 11 000 0» թվով, «2711 21» թիվը՝ «2711 21 000 0» թվով,

դ. աղյուսակի 9-րդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2206 00

խմորման ենթարկված այլ ըմպելիքներ (խնձորի սիդր, պերրու (տանձի սիդր), մեղրաըմպելիք), պտղային, հատապտղային, մրգային և այլ գինիներ

1 լիտր

150»,

ե. աղյուսակի 10-րդ տողն ուժը կորցրած ճանաչել,

զ. աղյուսակը վերջին տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

«2404 12 000 0
2404 19 000

ծխախոտի արտադրանք

1 միլիլիտր

     

55».

2) 6-րդ մասի «ԱՏԳԱԱ 220820» բառերը փոխարինել «ԱՏԳ ԱԱ 2208 20» բառերով:

 

Հոդված 7. Օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի «ԱՏԳ ԱԱ 2710 19 710 - 2710 19 980 ապրանքախմբի ծածկագրերին դասվող ապրանքների (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 2710 19 820 ապրանքախմբի ծածկագրին դասվող շարժիչային յուղերի)» բառերը փոխարինել «ԱՏԳ ԱԱ 2710 19 710 0 - 2710 19 980 0 ծածկագրերին դասվող ապրանքների (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 2710 19 820 0 ծածկագրին դասվող շարժիչային յուղերի)» բառերով:

 

Հոդված 8. Օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ պետական սեփականություն համարվող պատմամշակութային նշանակության հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքը, ինչպես նաև կրոնական կազմակերպություններին սեփականության իրավունքով պատկանող` մինչև 1991 թվականը կառուցված, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դասակարգմանը համապատասխան, կրոնական, պաշտամունքային անշարժ գույքը: Սույն կետում նշված անշարժ գույքերի ցանկը սահմանում է Կառավարությունը.».

2) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին) սեփականության և անհատույց մշտական օգտագործման իրավունքով պատկանող, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դասակարգմանը համապատասխան, կրոնական, պաշտամունքային անշարժ գույքը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին) պատկանող` հուշարձանի կարգավիճակ չունեցող եկեղեցիները, հոգևոր-մշակութային, կրթադաստիարակչական, եկեղեցական և ծիսական պարագաների արտադրության և իրացման համար օգտագործվող անշարժ գույքը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի) ներքին սպասարկումն իրականացնող արհեստանոցները, ինչպես նաև դրանց սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ անշարժ գույքը: Սույն կետում նշված անշարժ գույքերի ցանկը սահմանում է Կառավարությունը.»:

 

Հոդված 9. Օրենսգրքի 389-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակում և 3-րդ մասում «2206» թիվը փոխարինել «2206 00» թվով:

 

Հոդված 10. Օրենսգրքի 390-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի աղյուսակում՝

ա. «090300 000» թիվը փոխարինել «0903 00 000 0» թվով, «1505» թիվը՝ «1505 00» թվով, «1506» թիվը՝ «1506 00 000 0» թվով, «1510 00» թիվը՝ «1510» թվով, «1601» թիվը՝ «1601 00» թվով, «1603» թիվը՝ «1603 00» թվով, «1903» թիվը՝ «1903 00 000 0» թվով, «2006» թիվը՝ «2006 00» թվով, «2203» թիվը՝ «2203 00» թվով, «3002 20 000» թիվը՝ «3002 41 000 0» թվով, «3002 30 000» թիվը՝ «3002 42 000 0» թվով, «3211 00» թիվը՝ «3211 00 000 0» թվով,

բ. ԱՏԳ ԱԱ 2309 ծածկագրով տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.

«2404 12 000 0

նիկոտին պարունակող հեղուկ քարթրիջներ, այդ թվում` միանգամյա օգտագործման էլեկտրոնային սիգարետներ հեղուկով՝ առանց վերալիցքավորման հնարավորության

ծխախոտի արտադրանք

2404 19 000

նիկոտին չպարունակող, այդ թվում` ծխախոտի փոխարինիչներ պարունակող հեղուկ քարթրիջներ, այդ թվում` միանգամյա օգտագործման էլեկտրոնային սիգարետներ հեղուկով՝ առանց վերալիցքավորման հնարավորության

ծխախոտի արտադրանք»,

գ. 3-րդ մասի «0903 00 000» թիվը փոխարինել «0903 00 000 0» թվով:

 

Հոդված 11. Օրենսգրքի 393-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետում «2206» թիվը փոխարինել «2206 00» թվով:

 

Հոդված 12. Օրենսգրքի 394-րդ հոդվածում՝

1) 6-րդ մասի «2206» թիվը փոխարինել «2206 00» թվով.

2) 8-րդ մասի «1601» թիվը փոխարինել «1601 00» թվով, իսկ «1603» թիվը՝ «1603 00» թվով:

 

Հոդված 13. Օրենսգրքի 396.1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2. Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային համաձայնագրերի հիման վրա հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը, դրոշմավորման ներդրման ժամկետները, այդ թվում՝ փորձնական ծրագրերի իրականացման ժամկետները, մինչև դրոշմավորման ներդրման ժամկետը չօտարված՝ դրոշմավորման ենթակա ապրանքային մնացորդների դրոշմավորման կարգը, դրոշմավորման կանոնները, Օրենսգրքով սահմանված՝ դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորման դադարեցման ժամկետները, ապրանքների շրջանառության նկատմամբ մոնիտորինգի տեղեկատվական համակարգի ներդրման առանձնահատկությունները հաստատում է Կառավարությունը:»:

 

Հոդված 14. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող ամսվա 1-ից, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:

2. Սույն օրենքի`

1) 2-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա.

2) 6-րդ հոդվածի 1-ին կետի «դ» և «զ» ենթակետերն ուժի մեջ են մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:

3. Բույսերի աճեցման համար նախատեսված կոկոսի (հնդկընկույզի) մանրաթելի հիմքով սուբստրատի օտարման մասով ԱԱՀ-ից ազատման արտոնությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

4. Պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող կամ ներմուծող հանդիսացող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն արտադրված կամ ներմուծված՝ դրոշմապիտակներով չդրոշմավորված՝ ԱՏԳ ԱԱ 2404 12 000 0 և 2404 19 000 ծածկագրերին դասվող ծխախոտային արտադրանքի իրացումը թույլատրվում է մինչև 2023 թվականի փետրվարի 28-ը ներառյալ:

5. Անմիջական արտադրող կամ անմիջական ներմուծող չհանդիսացող՝ պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ իրացնող անձանց կողմից մինչև 2023 թվականի փետրվարի 28-ը ձեռք բերված՝ դրոշմապիտակներով չդրոշմավորված՝ ԱՏԳ ԱԱ 2404 12 000 0 և 2404 19 000 ծածկագրերին դասվող ծխախոտային արտադրանքի՝ առանց դրոշմապիտակի իրացումը թույլատրվում է մինչև 2023 թվականի մարտի 31-ը ներառյալ:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2022 թ. դեկտեմբերի 23

Երևան

ՀՕ-517-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 դեկտեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան