Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-548-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (02.01.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.12.12-2022.12.25 Պաշտոնական հրապարակման օրը 23.12.2022
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
07.12.2022
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2022 թվականի դեկտեմբերի 7-ին

 

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Քաղաքացիական ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-205-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 21-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «քաղաքացիական ծառայողի վարքագծի կանոնները խախտելու» բառերից հետո լրացնել «, բացառությամբ նվերներ ընդունելու սահմանափակումների,» բառերով.

2) 1-ին մասի «շահերի բախման կանոնները» բառերից հետո հանել «, նվերներ ընդունելու արգելքը» բառերը.

3) 13-րդ մասի «շահերի բախման կանոնները խախտելու» բառերից հետո հանել «, նվերներ ընդունելու արգելքը խախտելու» բառերը։

 

Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում «շահերի բախման» բառերից հետո հանել «, նվերներ ընդունելու արգելքի» բառերը։

 

Հոդված 3. Օրենքի 34-րդ հոդվածի 5-րդ մասում «այլ սահմանափակումների» բառերից հետո հանել «նվերներ ընդունելու արգելքի,» բառերը։

 

Հոդված 4 Օրենքի 35-րդ հոդվածում`

1) վերնագրի «շահերի բախման կանոնները» բառերից հետո հանել «, նվերներ ընդունելու արգելքը» բառերը.

2) 3-րդ մասի «շահերի բախման կանոնները» բառերից հետո հանել «և (կամ) նվերներ ընդունելու արգելքը» բառերը։

 

Հոդված 5 Օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասում՝

1) 1-ին կետից հանել «նվերներ ընդունելու արգելքի,» բառերը.

2) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«5) վարում է քաղաքացիական ծառայողների կողմից անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների խախտումների և շահերի բախման, նվերների ընդունման սահմանափակումների խախտման դեպքերի վիճակագրություն և նվերների ընդունման սահմանափակումների խախտման դեպքերի վերաբերյալ սահմանված կարգով տեղեկություններ է տրամադրում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին.».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

«6) քաղաքացիական ծառայողներին տրամադրում է իրենց պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման կապակցությամբ նվերների ստացման իրավիճակի լուծմանն ուղղված գործողությունների վերաբերյալ խորհրդատվական կարծիք:»:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2022 թ. դեկտեմբերի 23

Երևան

ՀՕ-548-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 դեկտեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան