Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-504-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (01.02.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.12.12-2022.12.25 Պաշտոնական հրապարակման օրը 22.12.2022
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
07.12.2022
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.02.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2022 թվականի դեկտեմբերի 7-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 35-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասից հանել «կամ Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորի (այսուհետ՝ Ազգային օպերատոր) անկանխիկ փոստային վճարային ծառայությունների միջոցով կենսաթոշակի գումարը կենսաթոշակառուի, իսկ անչափահասի կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում նրա օրինական ներկայացուցչի` ծնողի, որդեգրողի կամ խնամակալի հաշվարկային հաշվին» բառերը․

2) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ և հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին և 6.2-րդ մասերով․

«6. Կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուն (անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում՝ կենսաթոշակառուի օրինական ներկայացուցիչը` ծնողը, որդեգրողը կամ խնամակալը) կենսաթոշակի վճարումը շարունակելու համար պարտավոր է տարեկան առնվազն մեկ անգամ՝ վերջին անգամ բանկ ներկայանալու ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվա վերջին աշխատանքային օրվանից ոչ ուշ, ներկայանալ բանկ և հայտարարություն ստորագրել Հայաստանի Հանրապետությունում լինելու մասին:

6.1. Կենսաթոշակը անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուի՝ Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկի կողմից կարող է հաստատվել նաև առանց կենսաթոշակառուի բանկ ներկայանալու՝ Կառավարության սահմանած կարգով կամ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման կողմից՝ անձամբ կենսաթոշակառուի ներկայացրած՝ կենսաթոշակին առնչվող ցանկացած գրավոր դիմումի հիման վրա:

6.2. Կենսաթոշակառուի մահվան ամսվան հաջորդող ամիսների համար վճարված կենսաթոշակի գումարը ենթակա է վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:»:

 

Հոդված 2. Օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետից հանել «կամ Ազգային օպերատորին» և «կամ Ազգային օպերատորի» բառերը, իսկ 4-րդ մասի 3-րդ կետից՝ «կամ Ազգային օպերատորին», «կամ Ազգային օպերատորի» և «կամ Ազգային օպերատորից» բառերը։

 

Հոդված 3. Օրենքի 55-րդ հոդվածի 12-րդ մասից հանել «կամ Ազգային օպերատորի» բառերը։

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի փետրվարի 1-ից։ Ազգային օպերատորի միջոցով 2023 թվականի հունվարի 31-ի դրությամբ կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուի կենսաթոշակի վճարումը 2023 թվականին բանկի միջոցով շարունակելու և այս դեպքում Օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասում նշված 12-ամսյա ժամկետը հաշվարկելու կարգը սահմանում է Կառավարությունը։ Եթե 2022 թվականի դեկտեմբերի 1-ից հետո՝ մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը, ներկայացվում է կենսաթոշակ նշանակելու, կենսաթոշակ վճարելը վերսկսելու, կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու, կենսաթոշակը վերահաշվարկելու, կենսաթոշակի տեսակը փոխելու դիմում, ապա կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարվում է բացառապես բանկի միջոցով՝ հաշվի առնելով Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված բացառությունները:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2022 թ. դեկտեմբերի 21

Երևան

ՀՕ-504-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 դեկտեմբերի 2022 թվական: