Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-460-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (30.12.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.12.12-2022.12.25 Պաշտոնական հրապարակման օրը 20.12.2022
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
16.12.2022
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2022 թվականի դեկտեմբերի 16-ին

 

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ոստիկանության մասին» 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածը «ոստիկանությունը» բառից հետո լրացնել «համապատասխան նախարարության (այսուհետ՝ Լիազոր մարմին) ենթակայությամբ գործող,» բառերով։

 

Հոդված 2. Օրենքի 3.1-ին հոդվածի 2-րդ մասում «վարչապետը» բառը փոխարինել «Լիազոր մարմնի ղեկավարը» բառերով։

 

Հոդված 3. Օրենքի ամբողջ տեքստում՝

1) «Կառավարությունը» բառը փոխարինել «Լիազոր մարմնի ղեկավարը» բառերով, բացառությամբ 15-րդ հոդվածի 2-րդ մասի, 19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի, 31-րդ, 32-րդ, 34-րդ հոդվածների և 40.1-ին հոդվածի 1-ին և 2-րդ մասերի.

2) «վարչապետը» բառը փոխարինել «Լիազոր մարմնի ղեկավարը» բառերով, բացառությամբ Օրենքի 3.1-ին հոդվածի 2-րդ մասի.

3) «ոստիկանության պետի» բառերը փոխարինել «Լիազոր մարմնի ղեկավարի» բառերով։

 

Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածի վերնագրում և 1-ին մասում «ոստիկանության ուսումնական հաստատությունների» բառերը փոխարինել «Լիազոր մարմնի ուսումնական հաստատության» բառերով։

 

Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 9. Ոստիկանության համակարգը և ղեկավարումը

 

1. Ոստիկանությունը բաղկացած է կառուցվածքային ստորաբաժանումներից և կառուցվածքային տարածքային ստորաբաժանումներից։

2. Ոստիկանության կանոնադրությունը հաստատում է Լիազոր մարմնի ղեկավարը, իսկ հաստիքների առավելագույն քանակը` վարչապետը:

3. Ոստիկանության պետը, Լիազոր մարմնի ղեկավարի համաձայնությամբ, ոստիկանության կառուցվածքի և հաստիքների քանակի սահմաններում իրավասու է ստեղծելու ոստիկանության ենթակառուցվածքային ստորաբաժանումներ:»:

 

Հոդված 6. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 4-6-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել։

 

Հոդված 7. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 1-ին կետի «լիցենզիա» և «, առևտրի» բառերը հանել.

2) 2-րդ կետի «, ինչպես նաև արդյունաբերական կիրառման պայթուցիկ նյութերի» բառերը հանել։

 

Հոդված 8. Օրենքի 18-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել։

 

Հոդված 9. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հինգերորդ պարբերությունը «այդ մասին» բառերից հետո լրացնել «անհապաղ, սակայն ոչ ուշ, քան» բառերով։

 

Հոդված 10. Օրենքի 22-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 5-րդ կետի «այլ պետության» բառերից առաջ «արտաքսելու կամ» բառերը փոխարինել «դատարանի որոշման հիման վրա արտաքսելու կամ իրավասու մարմնի դիմումի հիման վրա» բառերով.

2) 3-րդ մասի «ճանապարհային ոստիկանության պետի» բառերը փոխարինել «ոստիկանության պետի լիազորած իրավասու ստորաբաժանման ղեկավարի» բառերով.

3) 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով. «Շարժական տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցները ենթադրյալ հանցանքի կատարման համար հետախուզման մեջ գտնվող անձին նմանության առկայությունն ստուգելու նպատակով կարող են ունենալ դրանց տեսադաշտում հայտնված անձանց դեմքի նույնականացման հնարավորություն: Ենթադրյալ հանցանքի կատարման համար հետախուզման մեջ գտնվող անձի հետ նմանության առկայությունը տեխնիկական միջոցներով իրականացվում է տեխնիկական միջոցների տեսադաշտում հայտնված անձի պատկերն իրական ժամանակում, ինքնաշխատ եղանակով հետախուզման մեջ գտնվող անձանց շտեմարանում առկա տվյալների հետ համադրման միջոցով: Նույնականացման դեպքում տեխնիկական միջոցը տեղեկացնում է ոստիկանության ծառայողին: Սույն մասով նախատեսված դեպքում տեխնիկական միջոցների տեսադաշտում հայտնված անձանց պատկերը չի ամրագրվում, չի պահպանվում կամ այլ կերպ չի մշակվում:».

4) 7-րդ մասի «ճանապարհային ոստիկանության պետի» բառերը փոխարինել «ոստիկանության պետի լիազորած իրավասու ստորաբաժանման ղեկավարի» բառերով:

 

Հոդված 11. Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը «փոխարինող անձի» բառերից հետո լրացնել «կամ ոստիկանության պետի լիազորած իրավասու ստորաբաժանման ղեկավարի» բառերով։

 

Հոդված 12. Օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետի և 31-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի «ռետինե» բառը հանել։

 

Հոդված 13. Օրենքի 31-րդ հոդվածի 6-րդ մասը «ցանկը,» բառից հետո լրացնել «դրանք բնութագրող չափանիշները,» բառերով:

 

Հոդված 14. Օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի երրորդ պարբերությունը «տեղյակ է պահում» բառերից հետո լրացնել «Լիազոր մարմնի ղեկավարին և» բառերով։

 

Հոդված 15. Օրենքի 40.1-ին հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։

 

Հոդված 16. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 6-րդ, 8-րդ և 14-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ են մտնում ներքին գործերի նախարարության կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրը, իսկ սույն օրենքի 7-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ չորրորդ ամսվա մեկից։

2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը Օրենքի հիման վրա ընդունված իրավական ակտերը շարունակում են գործել մինչև դրանք ընդունած մարմնի կամ վերադաս մարմնի կողմից ուժը կորցրած ճանաչելը կամ նոր իրավական ակտերն ընդունվելը։

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2022 թ. դեկտեմբերի 20

Երևան

ՀՕ-460-Ն

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 դեկտեմբերի 2022 թվական: