Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-448-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (17.12.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.12.12-2022.12.25 Պաշտոնական հրապարակման օրը 16.12.2022
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
24.11.2022
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2022 թվականի նոյեմբերի 24-ին

 

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» 2003 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-532-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի աղյուսակի «Ենթասպայական» բառը փոխարինել «Ավագ ենթասպայական» բառերով.

2) 3-րդ մասը «ղեկավարը» բառից հետո լրացնել «, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով» բառերով.

3) 4-րդ մասի «պետական լիազորի մարմնի ղեկավարի համապատասխան տեղակալը» բառերը փոխարինել «տվյալ պաշտոնին նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասում «Նախածննդյան և հետծննդյան, ինչպես նաև երեխայի խնամքի» բառերը փոխարինել «Հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «՝ ատեստավորման արդյունքում» բառերը:

 

Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Զինված ուժերից և այլ զորքերից ու այլ մարմիններից օրենքով սահմանված կարգով ազգային անվտանգության մարմիններ ծառայության տեղափոխված ծառայողներին հերթական կոչումը շնորհելիս հաշվի է առնվում նաև զինված ուժերում կամ այլ զորքերում կամ այլ մարմիններում տվյալ կոչումով զինվորական կամ այլ ծառայության ժամկետը:»:

 

Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասից հանել ««Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետում և» բառերը:

 

Հոդված 7. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.1-ին հոդվածով.

 

«Հոդված 15.1.

Ազգային անվտանգության մարմինների ծառայողի վկայականը և անձնական գործը

 

1. Ազգային անվտանգության մարմինների ծառայողին տրվում է վկայական, որի նկարագիրը, ձևը, հատկացման և հաշվառման կարգը հաստատվում են լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:

2. Ազգային անվտանգության մարմինների ծառայողի վերաբերյալ վարվում է անձնական գործ, որում արտացոլվում է նրա ծառայողական գործունեության ընթացքը: Անձնական գործի ձևը և վարման կարգը հաստատվում են լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:»:

 

Հոդված 8. Օրենքի 16-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի աղյուսակի 2-4-րդ տողերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Ավագ ենթասպայական կազմ

ենթասպա, ավագ ենթասպա

 

52

Սպայական կազմ

Կրտսեր սպայական կազմ

լեյտենանտ,

ավագ լեյտենանտ, կապիտան

52

Ավագ սպայական կազմ

մայոր, փոխգնդապետ,

գնդապետ

52

57».

 

2) 2-րդ մասը «դասախոսական կազմինը» բառերից հետո լրացնել «, բժշկական բնույթի մասնագիտական պաշտոններ զբաղեցնող ծառայողներինը» բառերով:

 

Հոդված 9. Օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների կրտսեր խմբի պաշտոններում ծառայողներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է պետական լիազոր մարմնի ղեկավարը կամ նրա կողմից լիազորված՝ պետական լիազոր մարմնի ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանման պետի պաշտոնից ոչ ցածր պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձը:»:

 

Հոդված 10. Օրենքի 19-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասից հանել «` տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո» բառերը.

2) 6-րդ մասի՝

ա. առաջին պարբերությունից հանել «միմիայն» բառը,

բ. երկրորդ պարբերության «խմբերի» բառը փոխարինել «խմբի» բառով.

3) 6.1-ին մասի «ծառայության կարող են նշանակվել» բառերը փոխարինել «ծառայության կարող են ընդունվել և պաշտոնի նշանակվել» բառերով, իսկ «պահեստազորի սպաներ» բառերը՝ «նախկին ծառայողներ» բառերով:

 

Հոդված 11. Օրենքի 22-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) «Պաշտոնի իջեցում մեկ աստիճանով» կարգապահական տույժ ստանալու դեպքում.

6) եթե «Նախազգուշացում պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին» կարգապահական տույժ ստանալուց հետո` մեկ տարվա ընթացքում, թույլ է տվել նոր կարգապահական խախտում:».

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Կարգապահական տույժ ստանալու հետևանքով ցածր պաշտոնի նշանակված ծառայողը բարձր պաշտոնի կարող է նշանակվել կարգապահական տույժը կրելու ժամկետը լրանալուց կամ կարգապահական տույժը հանելուց հետո:»:

 

Հոդված 12. Օրենքի 23-րդ հոդվածում՝

1) վերնագրի «Պաշտոնի և պաշտոնեական» բառերը փոխարինել «Պաշտոնեական» բառով.

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Պաշտոնեական պարտականությունների ժամանակավոր կատարման անընդմեջ տևողությունը չպետք է գերազանցի հետևյալ ժամկետները.

1) 6 ամիս` թափուր պաշտոնի պարտականությունների կատարման դեպքում.

2) 4 ամիս` զբաղեցրած պաշտոնի պարտականությունների կատարման դեպքում:».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին և 2.2-րդ մասերով.

«2.1. Պաշտոնեական պարտականությունների ժամանակավոր կատարման ժամկետը կարող է երկարաձգվել մեկ անգամ՝ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետներով:

2.2. Ծառայողի համաձայնությամբ նրան նշանակում են զբաղեցրած պաշտոնի պարտականությունների կատարող` պաշտոնն զբաղեցնողի` մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվելու ժամանակահատվածի ընթացքում:».

4) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Ծառայողին պաշտոնեական պարտականությունների ժամանակավոր կատարող նշանակում, պաշտոնեական պարտականությունների ժամանակավոր կատարման ժամկետը երկարաձգում և պաշտոնեական պարտականությունների ժամանակավոր կատարումից ազատում է տվյալ պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:»:

 

Հոդված 13. Օրենքի 24-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասի «փոխադրելը» բառը փոխարինել «տեղափոխելը» բառով.

2) 5-րդ մասի «ամուսնուն (կնոջը) նրա (նրանց)» բառերը փոխարինել «մյուս ամուսնուն՝ նրա» բառերով:

 

Հոդված 14. Օրենքի 26-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի՝

ա. 1-ին կետը «կապակցությամբ» բառից հետո լրացնել «, ինչպես նաև սույն օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված դեպքում» բառերով,

բ. 3-րդ կետի «և այլ զորքերից» բառերը փոխարինել «, այլ զորքերից կամ այլ մարմիններից» բառերով,

գ. 6-րդ կետի «նախածննդյան և հետծննդյան կամ երեխայի խնամքի» բառերը փոխարինել «հղիության և ծննդաբերության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի» բառերով.

2) 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ազգային անվտանգության մարմինների ծառայողին կադրերի տրամադրության տակ թողնելու կարգը սահմանվում է լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:»:

 

Հոդված 15. Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) այլ պաշտոնի նշանակվելու վերաբերյալ իր դիմումի համաձայն.»:

 

Հոդված 16. Օրենքի 28-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասի «սպաներն» բառը փոխարինել «ծառայողներն» բառով, իսկ նույն մասից հանել «(ենթասպաները՝ 3 տարին մեկ անգամ)» բառերը.

2) 4-րդ մասի «Նախածննդյան, հետծննդյան կամ երեխայի խնամքի» բառերը փոխարինել «Հղիության և ծննդաբերության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի» բառերով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.

«4.1. Ազգային անվտանգության մարմինների ղեկավարների հիմնավորած զեկուցագրերի հիման վրա պետական լիազոր մարմնի ղեկավարի որոշմամբ ատեստավորումը կարող է անցկացվել նաև արտահերթ, իսկ առաջխաղացման հեռանկարը որոշելու նպատակով՝ նաև մինչև սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով սահմանված ժամկետի ավարտը:»:

 

Հոդված 17. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետից հանել «պաշտպանությունը և» բառերը:

 

Հոդված 18. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում «փաստաթղթերի հետ աշխատելիս» բառերը փոխարինել «տեղեկություններին առնչվելու դեպքում» բառերով:

 

Հոդված 19. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 20. Օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասում «հավելավճար» բառը փոխարինել «հավելում» բառով:

 

Հոդված 21. Օրենքի 37-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 5-րդ կետի «նախածննդյան և հետծննդյան, ինչպես նաև երեխայի խնամքի համար» բառերը փոխարինել «հղիության և ծննդաբերության» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Ազգային անվտանգության մարմինների կին ծառայողներին տրվում է նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդ:»:

 

Հոդված 22. Օրենքի 38-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) հաշմանդամություն ունեցող ամուսին կամ երեխա ունեցողներին:».

2) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Ռազմական դրություն հայտարարվելու դեպքում ազգային անվտանգության մարմինների ծառայողի արձակուրդն ընդհատվում է, բացառությամբ կին ծառայողի` հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդի: Արձակուրդի չօգտագործած օրերը տրամադրվում են սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով: Ռազմական դրություն հայտարարվելու դեպքում կին ծառայողի՝ հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդը կարող է ընդհատվել նրա գրավոր համաձայնությամբ:»:

 

Հոդված 23. Օրենքի 42-րդ հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 42.

Հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդը».

 

2) 1-ին մասի «նախածննդյան, հետծննդյան, ինչպես նաև» բառերը փոխարինել «հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան» բառերով.

3) 2-րդ մասի՝

ա. առաջին պարբերության «Նախածննդյան, հետծննդյան, ինչպես նաև» բառերը փոխարինել «Հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան» բառերով,

բ. երկրորդ պարբերության «Երեխայի» բառը փոխարինել «Մինչև երեք տարեկան երեխայի» բառերով.

4) 3-րդ մասի «Նախածննդյան և հետծննդյան» բառերը փոխարինել «Հղիության և ծննդաբերության» բառերով, իսկ նույն մասը «երեխայի» բառից առաջ լրացնել «մինչև երեք տարեկան» բառերով:

 

Հոդված 24. Օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մասը «կազմակերպության անդամ» բառերից հետո լրացնել «կամ աշխատող» բառերով:

 

Հոդված 25. Օրենքի 45-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Ռազմաուսումնական հաստատությունում ուսումնառություն անցնելու համար «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով սահմանված ժամկետով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած, ռազմաուսումնական հաստատությունն ավարտած և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողների կողմից հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պարտավորությունը խախտվելու դեպքում սովորելու համար պետության կատարած ծախսերի փոխհատուցումն իրականացվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:

 

Հոդված 26. Օրենքի 47-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի՝

ա. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) օրենքով սահմանված կարգով երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու դեպքում.»,

բ. 7-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

գ. 11-րդ կետի «հիմնավորած զեկուցագրով`» բառերը փոխարինել «զեկուցագրի հիման վրա, այդ թվում՝» բառերով,

դ. 14-րդ կետի «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով,

ե. լրացնել հետևյալ բովանդակությամբ 15-րդ կետով.

«15) զոհվելու (մահանալու) կամ դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու դեպքում:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Լիազոր մարմնի ղեկավարն իրավունք ունի ազգային անվտանգության մարմիններում ծառայությունից արձակելու դիտավորյալ հանցագործության հատկանիշներ պարունակող արարք կատարած այն ծառայողին, որի նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել, կամ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ ռեաբիլիտացնող հանգամանքներով: Այս դեպքում լիազոր մարմնի ղեկավարի կողմից որոշում կայացնելու համար անհրաժեշտ հանգամանքները պարզելու նպատակով անցկացվում է ծառայողական քննություն:»:

 

Հոդված 27. Օրենքի 53-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 53.

Ազգային անվտանգության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք

 

1. Ազգային անվտանգության մարմիններում աշխատանքի են ընդունվում նաև քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:»:

 

Հոդված 28. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2022 թ. դեկտեմբերի 14

Երևան
ՀՕ-448-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 դեկտեմբերի 2022 թվական: