Գլխավոր տեղեկություն
Տիպ
Պաշտոնական հաղորդագրություն
Ակտի տիպ
Base act (-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.01.29/6(305)
Ընդունող մարմին
Արդարադատության նախարարություն
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Նկատի ունենալով, որ տոնական օրերի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի 2003 թվականի դեկտեմբերի 30-ի N 641 տեղեկագրի համար նախատեսված տպաքանակի ութսուն տոկոսը իրացման համար առաքվել է 2004 թվականի հունվարի 9-ին և հաշվի առնելով, որ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «նորմատիվ իրավական ակտերը կարող են ուժի մեջ մտնել ոչ շուտ, քան վերոհիշյալ օրենքով սահմանված կարգով հրապարակմանը հաջորդող օրվանից, եթե վերոհիշյալ օրենքով ուղղակի այլ բան նախատեսված չէ», ինչպես նաև նույն օրենքի 62-րդ հոդվածի պահանջներից ելնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հայտնում է, որ Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի 2003 թվականի դեկտեմբերի 30-ի N 64 տեղեկագրի հրապարակման օրը համարվում է 2004 թվականի հունվարի 9-ը:

Միաժամանակ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հայտնում է, որ`

1. Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի 2003 թվականի դեկտեմբերի 30-ի N 64համարում հրապարակված` «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՕ-45-Ն Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ է մտնելու 2004 թվականի հունվարի 10-ից, թեև օրենքում դրա ուժի մեջ մտնելու ժամկետ է նշված 2004 թվականի հունվարի 1-ը, քանի որ այն իրավաբանական կամ ֆիզիկական անձանց իրավունքները կամ ազատությունները սահմանափակող կամ պատասխանատվություն սահմանող կամ պարտականությունների կատարման կարգ սահմանող կամ փոփոխող, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց գործունեության նկատմամբ հսկողություն կամ վերահսկողության կարգ սահմանող կամ փոփոխող, ինչպես նաև դրանց վիճակն այլ կերպ վատթարացնող նորմեր չի պարունակում:

2. Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի 2003 թվականի դեկտեմբերի 30-ի N 64համարում հրապարակված` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ է մտնելու 2004 թվականի հունվարի 10-ից, թեև օրենքում դրա ուժի մեջ մտնելու ժամկետ է նշված 2004 թվականի հունվարի 1-ը, քանի որ այն իրավաբանական կամ ֆիզիկական անձանց իրավունքները կամ ազատությունները սահմանափակող կամ պատասխանատվություն սահմանող կամ պարտականությունների կատարման կարգ սահմանող կամ փոփոխող, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց գործունեության նկատմամբ հսկողություն կամ վերահսկողության կարգ սահմանող կամ փոփոխող, ինչպես նաև դրանց վիճակն այլ կերպ վատթարացնող նորմեր չի պարունակում:

3. Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի 2003 թվականի դեկտեմբերի 30-ի N 64 համարում հրապարակված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-47-Ն Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ է մտնելու 2004 թվականի հունվարի 19-ին, քանի որ օրենքում նշված է, որ այն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

4. Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի 2003 թվականի դեկտեմբերի 30-ի N 64 համարում հրապարակված Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի հողերի կադաստրային գնահատման կարգ, տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցները և սահմանները հաստատելու մասին» թիվ 1746-Ն որոշումն ուժի մեջ է մտնելու 2004 թվականի հունվարի 19-ին, թեև որոշման մեջ դրա ուժի մեջ մտնելու ժամկետ է նշված 2004 թվականի հունվարի 1-ը, քանի որ այն իրավաբանական կամ ֆիզիկական անձանց իրավունքները սահմանափակող, ինչպես նաև դրանց վիճակն այլ կերպ վատթարացնող նորմեր է պարունակում:

5. Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի 2004 թվականի հունվարի 7-ի թիվ 1 (300) համարում հրապարակված Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 662 որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» թիվ 1632-Ն որոշումը ուժի մեջ է մտնելու 2004 թվականի հունվարի 17-ին, թեև որոշման մեջ դրա ուժի մեջ մտնելու ժամկետ է նշված 2003 թվականի դեկտեմբերի 25-ը, քանի որ այն իրավաբանական կամ ֆիզիկական անձանց իրավունքները սահմանափակող, ինչպես նաև դրանց վիճակն այլ կերպ վատթարացնող նորմեր է պարունակում:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան